Էնգելբերտ Դոլֆուս

ավստրիացի պետական և քաղաքական գործիչ

Էնգելբերտ Դոլֆուս (գերմ.՝ Engelbert Dollfuß, հոկտեմբերի 4, 1892(1892-10-04)[1], Թեքսինգթալ, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 25, 1934(1934-07-25)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[4]), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ, քրիստոնեա-սոցիալական կուսակցության առաջնորդ։

Էնգելբերտ Դոլֆուս
 
Կուսակցություն՝ Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն և Հայրենական ճակատ
Կրթություն՝ Վիեննայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան և ռազմական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1892(1892-10-04)[1]
Ծննդավայր Թեքսինգթալ, Ավստրո-Հունգարիա
Վախճանի օր հուլիսի 25, 1934(1934-07-25)[1][2][3][…] (41 տարեկան)
Վախճանի վայր Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[4]
Թաղված Engelbert Dollfuss's grave
Քաղաքացիություն  Ավստրիա
Ամուսին Alwine Dollfuß?
Զավակներ Eva Dollfuss?
 
Պարգևներ
«Ռազմական վաստակի համար» խաչ, «Զինվորական ծառայության համար» 3-րդ դասի խաչ և Karl Troop Cross

1932-1934 թվականներին զբաղեցրել է Ավստրիայի կանցլերի պաշտոնը։ Համարվում է ավստրոֆաշիզմի գլխավոր հիմնադիրը։

Կենսագրություն խմբագրել

Էնգելբերտ Դոլֆուսը ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 14-ին Ավստրո-Հունգարիայի Թեքսինգթալ կոմունայում։ Սովորել է Վիեննայի համալսարանում։

Իր քաղաքական կարիերան սկսել է 1927 թվականին, որպես Ստորին Ավստրիայի ագարակատերերի միության քարտուղար։ 1927 թվականին հիմնադրել է Ստորին Ավստրիայի գյուղատնտեսական պալատը։

1931 թվականին Դոլֆուսը դարձել է Ավստրիայի երկաթուղային ցանցի և ապա գյուղատնտեսության նախարարը։

Դոլֆուսի դիկտատուրա խմբագրել

1932 թվականի մայիսի 13-ին Էնգելբերտ Դոլֆուսն ընտրվել է Ավստրիայի կանցլեր և արտգործնախարար։ Նա ակտիվորեն դիմակայել է Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի կողմից խրախուսվող Անշլյուսի գործողության իրագործմանը։ Դոլֆուսը սկսկում է աջակցել Իտալիայում ընթացող հակաֆաշիստական և հակահիտլերյան շարժումներին։ Շուտով Դոլֆուսը համաձայնագիր է կնքում Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինիի հետ։ Իտալացի պետական գործիչն իր հերթին խոստանում է Էնգելբերտին պահպաբել Ավստրիայի անկախությունը։

1933 թվականին Դոլֆուսն արգելում է նացիստների գործունեությունն Ավստրիայի տարածքում։ Մուսոլինիի հետ կնքած դաշինքից հետո Դոլֆուսը ստիպված է լինում դադարեցնել նացիստների ներթափանցման արգելքը երկրում։

Այսպիսով Էնգելբերտ Դոլֆուսը երկրում ստեղծում է ավտորիտար ռեժիմ, որը շուտով հայտնի է դառնում ավստրոֆաշիզմ անվանումով։ 1929-1933 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Ավստրիայի քաղաքներում տիրում էր չքավորություն։ 1934 թվականի փետրվարի 12-ին Ավստրիայի անարխիստներն ու սոցիալիստները Լինցում, ապա նաև Վիեննայում և մյուս ավստրիական քաղաքներում կազմակերպում են ապստամբություններ։

Նույն օրը կառավարական զորքերը մտել են քաղաք և զենք կիրառել՝ Վիեննայում հավաքված ապստամբների ամբոխը ցրելու նպատակով։ Սակայն տեղի է ունեցել քաշքշուկ և սպանվել է առնվազն 1000 մարդ։ Ապստամբությունն արյան մեջ խեղդելուց հետո Դոլֆուսը երկրում գործող միակ կուսակցությունը՝ Ավստրիայի քրիստոնեա-սոցիալական կուսակցությունը վերանվանում է՝ դարձնելով «Հայրենիքի ճակատ»։ Էնգելբերտն այս քայլով նպատակ ուներ մեկ դրոշի տակ համախմբել բոլոր «հավատարիմ ավստրիացին»։ Մահացել է 1934 թվականին Վիեննայում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118526561 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.