Air Jordan, անվանական ապրանքանիշ, մշակված ամերիկյան Nike ընկերությունում` լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի համար, հայտնի նաև որպես Jordans: Հիմնական շեշտը՝ բարձրորակ թանկարժեք բասկետբոլային կոշիկ և հագուստ։ Ապրանքանիշի տակ արտադրվում է նաև կոշիկ՝ բռնցքամարտիկների, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկների, ինչպես նաև ամերիկյան ֆուտբոլ խաղացողների համար։

Էյր Ջորդան
Изображение логотипа
Տեսակբրենդ և կոշիկ
Հիմնադրված է1984
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերություննորաձևություն
ՍեփականատերNike և Jordan Brand?
Կայքnike.com/jordan(անգլ.)
 Air Jordan Վիքիպահեստում

1984 թվականին Ֆիլ Նայթը՝ Nike-ի տնօրենների խորհրդի նախագահը պայմանագիր է կնքում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նորեկ Մայքլ Ջորդանի հետ։ Ապրանքանիշի այցեքարտը բարձրորակ բասկետբոլային սպորտային կոշիկ Air Jordan-ն էր։ Այս կոշիկը գրավել է ամբողջ աշխարհի բասկետբոլիստների սերն ու հարգանքը[1]։ Air Jordan-ը առաջին անգամ վաճառքի են հանել 1985 թվականին (Ջորդանը այս սպորտային կոշիկները առաջին անգամ հագել է Բասկետբոլի ազգային ասոցացիայի առաջնաելույթային ժամանակաշրջանում 1984-1985 թվականներին)[2]։

JUMPMAN (անգլ.՝ jumpman, բառացիորեն՝ թռչող մարդ) լոգոտիպի անվանում, որը հնարավոր է տեսնել Jordan Brand-ի բոլոր բասկետբոլային ապրանքների վրա։ Առաջին անգամ այդ լոգոտիպը հայտնվել է Air Jordan-ի երրորդ սպորտային կոշիկի վրա։

Սպորտային կոշիկների էական մոդելներ խմբագրել

 
Air Jordan I, Nike-ի առաջին սպորտային կոշիկներ, ստեղծված Մայքլ Ջորդանի համար

Jordan I խմբագրել

Չնայած նրան, որ Թինքեր Հեթֆիլդի[en] անունը ավելի շատ էր կապված Air Jordan-ի դիզայնի հետ, սակայն Air Jordan I-ը Փիթեր Մուրի կողմից է մշակվել։ Air Jordan I առաջին անգամ դուրս է եկել 1985 թվականին կարմիր-սև գունավորմամբ։ Դեյվիդ Ստերնը Մայքլ Ջորդանին տուգանեց 5000 ԱՄՆ դոլարով այն սպորտային կոշիկները հագնելու համար, որոնք չեն համապատասխանում լիգայի դրես-կոդին, բայց Nike-ն այն օգտագործում էր որպես գովազդ։ Ջորդանը պարբերաբար խաղի էր գնում «արգելված» սպորտային կոշիկներով, NBA-ն տուգանում էր նրան, մինչդեռ նա Nike-ի վաճառքը տարեկան 870 միլիոնից հասցրել էր 4 միլիարդ դոլարի։ Nike-ն հետագայում ստեղծեց այլ գույներով սպորտային կոշիկներ։ Ջորդանն իր դեբյուտային մրցաշրջանում նվաճեց NBA-ի տարվա լավագույն նորեկի մրցանակը։

Jordan II խմբագրել

Air Jordan-ի երկրորդ կոշիկը նախագծել է մեկ այլ մարդ՝ Բրյուս Կիլգորը։ Jordan II-ն ավելի նորարարական էր, քան նախորդ մոդելը։ Սպորտային կոշիկները արտադրվել են 1987-ից 1988 թվականներին։

Jordan III խմբագրել

1988 թվականին Ջորդանը մոտ էր նրան, որ հետևի Պատրիկ Յուինգի օրինակին և սկսի իր սեփական սպորտային կոշիկների արտադրությունը։ «Նայքը» փրկեց իրավիճակը՝ վստահելով նոր անվանական մոդելի մշակումը Թինքեր Հետֆիլդին։ Դիզայները չվախեցավ փոփոխել տեխնիկական գործընթացը և առաջարկեց Մայքլին մասնակցել գործընթացին։ Jordan III կոշիկի վրա առաջին անգամ հայտնվեց «Jumpman logo»-ն[3], Հեթֆիլդի կողմից հորինված ներբանների օդային շերտավորումը և Ջորդանի մատուցմամբ մշակված «փղոսկրի գունավորումը»։ Այս սպորտային կոշիկներով Ջորդանը նվաճեց MVP ամենամյա առաջնության առաջին տիտղոսը, կարիերայում միակ «Միստեր կողպեք» կոչումը և երկրորդ հաղթանակը տարել վերևից նետումների առաջնությունում։ Նոր մոդելի գովազդային նախաձեռնությունը նկարահանվել է Սպայկ Լիի մասնակցությամբ։

 
Air Jordan V - Նայքի ամենաշատ վաճառված սպորտային կոշիկները Air Jordan սերիայից

Jordan V խմբագրել

Սպորտային կոշիկի հինգերորդ տարբերակը ունի երեք առանձնահատկություն՝ արտահայտված լեզվակ և ամուր կոշկաքուղ։ Air Jordan-ների մեջ այս մոդելը ամենամեծ վաճառքն է ունեցել։

Jordan VII խմբագրել

 
Air Jordan VII - 1922 թ. Օլիմպիական խաղերում Մայքլ Ջորդանի համար մշակված սպորտային կոշիկները

Air Jordan VII թողարկվել են 1992 թվականին։ Թինքեր Հեթֆիլդը Air Jordan VII-ը ստեղծեց նախորդ մոդելի նմանությամբ։ Սպորտային կոշիկներում օգտագորվել էր ոտքի ֆիքսման եզակի՝ Nike Huarache տեխնոլոգիան։ Air Jordan VII մոդելը հայտնի է նաև որպես «Բեննի», քանի որ կոշիկի գովազդային հոլովակում օգտագործվել էր մուլտիպլիկացիոն հերոս Բագզ Բեննի կերպարը։

Երբ 1992 թվականին Ջորդանն ուղևորվեց Բարսելոնայում կայացող Օլիմպիադային, որպեսզի հանդես գա խաղով ԱՄՆ-ի տղամարդկանց բասկետբոլային թիմում (հայտնի նաև որպես «Dream Team»), Նայքը թողարկեց հատուկ գունային համադրությամբ Air Jordan VII-ը 9 համարով, այն ժամանակ, երբ նախկին բոլոր Air Jordan մոդելները 23 համարով էին։

Jordan VIII խմբագրել

Air Jordan VIII սպորտային կոշիկները թողարկվել են 1993 թվականին, նրանցով Մայքլ Ջորդանը հավաքեց իր 20000 միավորը, Chicago Bulls-ի հետ նվաճեց իր անընդմեջ երրորդ տիտղոսը NBA-ում՝ 1992-93 թվականների եզրափակիչներում առավելության հասնելով Phoenix Sun-ի նկատմամբ։ Այս մրցաշրջանից անմիջապես հետո Մայքլն առաջին անգամ դադարեցրեց իր բասկետբոլային կարիերան։ Air Jordan VIII-ի դիզայնի մեջ օգտագործվել են խաչաձև ամրացվող քուղեր, սպորտային կոշիկի կողային մասում ինքնօրինակ «գունավոր» գրաֆիտիներ և «բրդյա» «jumpman» լոգոտիպ-կարկատան՝ լեզվակի վրա։

Jordan XI խմբագրել

Ոչ այնքան հաջողակ Air Jordan X-երի թողարկումից հետո Նայքը գերազանցեց մրցակիցներին, թողարկելով սպորտային կոշիկների նոր սերունդ՝ ինքնօրինակ դիզայնով, լավ մշակված օդափոխության համակարգով և ամորտիզացիայի համակարգով։ Երկու տարի դադարից հետո բասկետբոլ վերադարձավ Ջորդանը, և Air Jordan XI կոշիկները հայտնվեցին «Տիեզերական ջեմ» ֆիլմում։

Jordan XXIII խմբագրել

2008 թվականին վերադարձավ դասական մոդելի «ջորդանների» դիզայներ Թինքեր Հեթֆիլդը , որպեսզի մշակի հոբելյանական Air Jordan XXIII սպորտային կոշիկները։ Կոշիկները ստացան արտասովոր կողային զարդանախշ, դրա հետ մեկտեղ աջ և ձախ մասերը չէին կրկնօրինակում միմիանց, Մայքլ Ջորդանի մատնահետքերով ներբան, ետևի հատվածում փոքրիկ կատար։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AIR JORDANS». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. {{cite web}}: Unknown parameter |= ignored (օգնություն)(անգլ.)
  2. Nike (2010). «Jordan: History of Flight - Intro». Jordan: History of Flight. Արխիվացված է օրիգինալից (Web page) 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 17-ին.(անգլ.)
  3. «Air Jordan III (I)». Sneakernews.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.