Թոմ Էյս Վենտուրա (անգլ.՝ Tom Ace Ventura) - հորինված կատակերգության կերպար, տարօրինակ մասնավոր խուզարկու, ով մասնագիտացված է գողացված կամ մոլորված կենդանիների որոնմամբ։

Կրոն խմբագրել

Կրոնը քրիստոնեությունն է, սակայն դա մինչև 1994 թվականը։ 1994 թվականին նա փորձում է փրկել մի կենդանու, սակայն նրա մոտ դա չի ստացվում, և կենդանին մահանում է՝ ընկնելով անդունդը։ Սրանից հետո Էյսը շոկի մեջ է ընկնում և սկսում է հետևել նոր կրոնի՝ բուդդայականությանը, սրանով նա փորձում էր մաքրել և հարմոնիայով լցնել իր հոգին։ Սակայն դառնալով բուդիստ քահանա, նա միևնույն է չի դադարում հիմարություններ անել՝ շտապելով այստեղ և այնտեղ։ Նա անգամ մեղք է գործել՝ կապվելով աֆրիկյան արքայադուստր Վաչատիի հետ։

Էյսի ընտանիքը խմբագրել

Ըստ մտահաղացման նա ամուսնացած է մամուլի քարտուղարուհի Մելիսա Ռոբինսոնի հետ, որի դերը առաջին ֆիլմում մարմնավորել է Քորթին Կոքսը։ Սրանից հետո նրա ընտանեկան կարգավիճակը մնաց անհայտ, հայնտի է միայն այն, որ նա ունի որդի, ում անունն է Թոմ Էյս Վենտուրա կրտսեր, և մի երեխա էլ աֆրիկյան արքայադստրից՝ երկրորդ ֆիլմում։

Վենտուրայի կերպարը խմբագրել

Էյսի կերպարը ստեղծվել է ամերիկացի սցենարիստ և պրոդյուսեր Ջեք Բերնստայնի կողմից, իսկ դերը մարմնավորել է Ջիմ Քերրին «Էյս Վենտուրա. Տնային կենդանիների որոնում» ֆիլմում 1993 թվականին։ 1995 թվականին նկարահանվեց «Էյս Վենտուրա 2. Երբ բնությունն է կանչում» ֆիլմը։ Ֆիլմերի հաջողությունների մասին խոսում է 1995-1997 թվականներին թողարկված մուլտսերիալները և հետագայում համակարգչային խաղերը։ 2009 թվականին դուրս եկավ Էյս Վենտուրայի որդու մասին ֆիլմը, որտեղ Ջիմ Քերրին չի նկարահանվել։

Էյս Վենտուրայի թողարկումները խմբագրել

Աղբյուրներ խմբագրել