Էյուփ Ջան

թուրք լրագրող, լեզվաբան
(Վերահղված է Էյուպ Ջանից)

Էյուփ Ջան Սաղլըք (թուրքերեն՝ Eyüp Can Sağlık, 1973, Ադանա, Թուրքիա), թուրք լրագրող և լեզվաբան։ Զբաղեցրել է թուրքական Radikal թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Էյուփ Ջան
Ծնվել է1973
ԾննդավայրԱդանա, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան և Հարվարդի համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱմուսինԷլիֆ Շաֆաք[1]

1993 թվականին ավարտելով Ստամբուլի համալսարանի հաղորդակցության բաժինը, մագիստրոսական կոչում է ստացել Հարվարդի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնում՝ մասնագիտանալով Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների քաղաքականության ոլորտում։

Իր լրագրողական գործունեությունը սկսել է դեռևս 1994 թվականից՝ ուսանողական տարիներից՝ աշխատելով թուրքական Zaman թերթի համար։ 2004 թվականին Էյուփը տեղափոխվել է աշխատելու «Referans» թերթում՝ դառնալով տնտեսական և բիզնես նորությունների գծով խմբագիր։ Երբ 2010 թվականին «Referans»-ը միացաց «Radikal»-ին, Ջանը դարձավ «Radikal»-ի գլխավոր խմբագիր։

Էյուփ Ջանը 2005 թվականին ամուսնացել է թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել