Էյմի Թիգարդեն (անգլ.՝ Aimee Teegarden, հոկտեմբերի 10, 1989(1989-10-10)[1], Downey, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկական դերասանուհի և մոդել։ Մեծ մասամբ հայտնի է Ջուլի Թեյլոր սերիալի « Ուրբաթ երեկոյի լույսեր » և Ջեննի Ռենդելլ սարսափով « Ճիչ 4»։

Էյմի Թիգարդեն
անգլ.՝ Aimee Teegarden
Ծնվել է10 հոկտեմբեր 1989 (26տ)
ԾննդավայրԴաունի, Կալիֆորնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
aimeeteegarden.com

Կենսագրություն խմբագրել

Թիգարդենը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Դաունի[2] քաղաքում։ Նա եղել է «Հոբի աղջիկները» մասոնական երիտասարդական կազմակերպության անդամ Դաունիում։ 2007 թվականի օգոստոսի 24-ին «Պատանի միսս Ամերիկա 2007» մրցույթում Թիգարդենը եզրափակիչ փուլի անցած մասնակցին տվեց մի հարց, ինչու ամեն հինգերորդ ամերիկացին չի կարողանում քարտեզի[3] վրա իր երկիրը ցույց տալ։ Արդունքում նա ստացավ կցկտուր և անիմաստ պատասխան, որը YouTube-ում առաջատար դարձավ դիտումների քանակով։ 2008 թվականի հունիսի 19-ին, Կալիֆորնիա նահանգի, Անահաիմե քաղաքում նա արժանացել է անգլ.՝ «DeMolay International»[4] մրցանակին։

Թիգարդենը հանդես է եկել որպես մոդել այնպիսի ընկերություններում, ինչպիսին են՝ «Old Navy», «Tommy Hilfiger», «Alltel», «Hollister», և «YMI jeans»:Նա երևացել է հետևյալ սերիալների եպիզոդներում՝ «Քննիչ Ռաշ», «Նեդա գոյության դպրոցի ղեկավարությունը», և «Հաննա Մոնտանա»[5]։ Հրավիրված աստղ է եղել «Լեգենդ որոնողի մասին» սերիալում։ 2006-2011 թվականներին Թիգարդենը կատարում է Ջուլի Թեյլոր «Գիշերային հինգշաբթիի կրակները» հեռուստասերիալում[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2004 Առագաստանավը դեպի Մադագասկար Բեթի Ուորեն Կարճամետռաժ ֆիլմ
2009 Վաճառվում է սեփականատիրոջ համար Էլեանորա
2009 Հիասքանչ հասակ ռոքն ռոլի համար Էննի Գենսոն
2009 Նախնիների կյանքը Թրեյսի
2010 Գեղեցիկ ալիք Նիքոլ
2011 Ճիչ 4 Ջեննի Ռենդալ
2011 Ավարտական երեկո Նովա Պրեսկոտտ
2013 Երիտասարդ սիրտ Ջեյն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2003 Քննիչ Ռաշ Թինա Բեիս Էպիզոդ, «Բարեպաշտ մարդիկ»
2006 Հանա Մոնտանա Մելիսսա Էպիզոդ, «Դու այնքան հիմարես, դու հավանաբար մտածում ես որ, բանը դա պզուկ է»
2006 Գիշերային հինգշաբթիի կրակները Ջուլիա Թեյլոր 2006-2011
2007 Նեդա գոյության դպրոցի ղեկավարությունը Աղջիկ Էպիզոդ, «Տղաներ և աղջիկներ»
2009 90210։ Նոր սերունդ Ռոնդա Քիմբլ Եպիզոդ, «Կյանքը- դա մրցավազք է», «Երգ կոտրված սրտերի մասին», «Փրկիր ինձ, Ռոնդա»
2009 Հանցագործության տեղը Մայամի Բրիաննա Ֆեյբեր Էպիզոդ, «Երեկոն ամուսնալուծության մասին»
2009 Առասպել որոնողի մասին Անաբել Էպիզոդ, «Հուզված»
2010 Հանցագործության տեղը Մոլլի Սինքլեր Էպիզոդ, «Վերջ լույսին»
2014 Դժբախտները Էմերի Ուայթհիլ Գլխավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #1024147177 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «South Dakota Job's Daughters». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «Miss Teen USA, Miss South Carolina, & The Power of the Web». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. Aimee Teegarden — Biography
  5. 5,0 5,1 Aimee Teegarden News, Aimee Teegarden Bio and Photos | TVGuide.com

Արտաքին հղումներ խմբագրել