Էյլեր Յուզբաշյան
Էյլեր Սերգեյի Յուզբաշյան (փետրվարի 22, 1942, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ, Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ և Չլդրան, Քելբաջարի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 1, 2020[1]), հայ ֆիզիկոս, վաստակաշատ ուսուցիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու։
Էյլեր Յուզբաշյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22, 1942 |
Ծննդավայր | ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ, |
Մահացել է | նոյեմբերի 1, 2020[1] (78 տարեկան) |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Կենսագրություն Խմբագրել
Էյլեր Յուզբաշյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 22-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։ Ոսկե մեդալով ավարտել է դպրոցն ու ընդունվել Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ու 1964 թվականին գերազանց գնահատականներով ավարտել այն։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Ստեկլովի անվան գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Որպես դոցենտ 1972 թվականին աշխատանքի է անցել Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1989 թվականին պաշտպանել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուական թեզ և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Եղել է դասախոս Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1991 թվականից աշխատել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։
Էյլեր Յուզբաշյանի նախաձեռնությամբ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում 1993-ից մինչև 2017 թվականը գործել է ֆիզիկայի ուսուցիչների գիտաժողով։
Պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով։
Աշխատություններ Խմբագրել
Էյլեր Յուզբաշյանը մոտ 100 գիտական, գիտամեթոդական հոդվածների, ֆիզիկայի խնդրագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է, խմբագրել է մի քանի տասնյակ գրքեր[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է վաստակաշատ գիտնական, ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանը
- ↑ «Մահացել է վաստակաշատ գիտնական, ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանը»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-11-02