Բացել գլխավոր ցանկը

Դուայթ Էյզենհաուեր (անգլ.՝ Dwight David Eisenhower, հոկտեմբերի 14, 1890(1890-10-14)[1][2][3][4][5][6][6][7][8][9][10][11], Denison, Գրեյսոն շրջան, Տեխաս, ԱՄՆ - մարտի 28, 1969(1969-03-28)[1][3][4][5][6][6][7][8][9][10][11][12], Walter Reed Army Medical Center, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1]), ամերիկացի պետական և ռազմական գործիչ, գեներալ (1944) Ամերիկայի Միացյալ Նահանգների 34-րդ նախագահը (հունվարի 20, 1953 - հունվարի 20, 1961, ինչպես նաև 19-րդ դարում ծնված ԱՄՆ վերջին նախագահը։

Դուայթ Էյզենհաուեր
անգլ.՝ Dwight D. Eisenhower
Dwight D. Eisenhower, official photo portrait, May 29, 1959.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ ԱՄՆ Ռազմական ակադեմիա, ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ և United States Army War College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա և պետական գործիչ
Ազգություն գերմանական ծագումով ամերիկացի
Դավանանք Mennonites?, Եհովայի վկաներ և պրեսբիտերականներ
Ծննդյան օր հոկտեմբերի 14, 1890(1890-10-14)[1][2][3][4][5][6][6][7][8][9][10][11]
Ծննդավայր Denison, Գրեյսոն շրջան, Տեխաս, ԱՄՆ
Վախճանի օր մարտի 28, 1969(1969-03-28)[1][3][4][5][6][6][7][8][9][10][11][12] (78 տարեկանում)
Վախճանի վայր Walter Reed Army Medical Center, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1]
Գերեզման Eisenhower Presidential Center
Թաղված Eisenhower Presidential Center
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ David Dwight Eisenhower
Հայր Դեյվիդ Ջեյքոբ Էյզենհաուեր
Մայր Իդա Սթովեր Էյզենհաուեր
Ամուսին Մեյմի Էյզենհաուեր
Զավակներ Դոուդ Էյզենհաուեր և Ջոն Էյզենհաուեր[7]
 
Ինքնագիր Dwight D. Eisenhower signature.png
 
Պարգևներ

Ատոմը խաղաղության համար պարգև, Ազատության միաբանության կավալեր, Կաղնե թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Ալաուիթյան գահի շքանշանի Մեծ խաչ, Պատվո լեգիոնի շքանշանակիր, «Հաղթանակ» շքանշան, Աֆրիկյան աստղ, Մեդալ նշանակալի ավանդի համար, Mexican Border Service Medal?, World War I Victory Medal?, ԱՄՆ պաշտպանության հուշամեդալ, մեդալ «Եվրոպա-աֆրիկյան միջինարևելյան արշավի» համար, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ, Army of Occupation Medal?, Ազգային անվտանգության ծառայության մեդալ, Order of Aeronautical Merit?, Հարավային Խաչի շքանշանի Մեծ խաչ, Սպիտակ առյուծի մեծ խաչ, Փղի շքանշան, Virtuti Militari, Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Order of the Royal House of Chakri?, Փառքի շքանշանի Մեծ ժապավեն, I աստիճանի Սուվորովի շքանշան, Ռազմական խաչ, Թեոդոր Ռուզվելտի մրցանակ, Հորացիո Ալջերի մրցանակ, World Golf Hall of Fame?, Հուվերի մեդալ, Գրյունվալդի խաչի 1-ին աստիճանի շքանշան, Ռազմական խաչ (Չեխոսլովակիայի պատերազմ), Բաղնիքի շքանշանի ասպետ կոմանդոր, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Քրիզանթեմի բարձրագույն շքանշան շղթայով, Սավոյայի մարտական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Մանուել Ամադոր Գեռերոյի շքանշան և Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ամերիկյան բանակի գեներալ էր և Եվրոպայի Հակահիտլերյան խմբավորման գլխավոր հրամանատարը։ Պատասխանատու էր 1942-1943 թվականներին Մարոկո-ալժիրական գործողության շրջանակներում Հյուսիսային Աֆրիկա ներխուժելը, ինչպես նաև Արևմտյան ճակատից 1944-1945 թվականներին Ֆրանսիա և Գերմանիա ներխուժելը ծրագրելու և կազմակերպելու համար։ 1951 թվականին Դուայթը դարձավ ՆԱՏՕ-ի առաջին գերագույն հրամանատարը[13]։

Էյզենհաուերը սերում է փենսիլվանաբնակ գերմանացիներից և մեծացել է Կանզասում՝ կրոնական խիստ հայացքներ ունեցող մեծ ընտանիքում։ Ավարտել է ԱՄՆ Ռազմական ակադեմիան, որից հետո ամուսնացել է, ունեցել 2 որդի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Էյզենհաուերը նախագահ Հարի Ս. Թրումանի ժամանակ դարձավ ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ[14]։

Էյզենհաուերը 1952 թվականին նախագահական քարոզարշավի մեջ մտավ որպես հանրապետական՝ պայքարելու սենատոր Ռոբերտ Ա․ Թաֆթի դեմ․ դեմ էր «կոմունիզմին, Կորեային և կաշառակերությանը»։ Նա ընտրվեց՝ հաղթելով դեմոկրատների թեկնածու Ադլայ Ստիվենսոնին։

Էյզենհաուերի գլխավոր նպատակն էր շարունակել ճնշել Խորհրդային Միությանը և կրճատել դաշնային պակասորդները։ Իր նախագահության առաջին տարում նա սպառնաց կիրառել միջուկային զենք՝ որպեսզի դադարեցվի Կորեական պատերազմը։

1954 թվականին Էյզենհաուերը մերժեց ռազմական ուժ կիրառելու գաղափարը որպեսզի ֆրանսիացիներին օգնեն Վիետնամը որպես իրենց գաղութ պահել։ 1955 թվականին կոնգրեսը կատարեց նրա խնդրանքը և ընդունվեց Formosa Resolution-ը, որը պարտավորեցրեց ԱՄՆ-ին ռազմական օժանդակություն ցուցաբերել Թայվանի Արևմտյան Չինաստանի Հանրապետությանը և շարունակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օստրակիզմը։

1957 թվականին Խորհրդային Միության կողմից աշխարհի առաջին արհեստական արբանյակը Տիեզերք ուղարկվելուց հետո Էյզենհաուերը հաստատեց ՆԱՍԱ-ի ստեղծումը, որն ապահովեց դեպի Տիեզերք մրցավազքը։ 1956 թվականի Սուեզի ճգնաժամի ընթացքում Էյզենհաուերը դատապարտեց Իսրայելի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ներխուժումը Եգիպտոս և ստիպեց նրանց նահանջել։ Նա նաև դատապարտեց Խորհրդային Միության միջամտությունը 1956 թվականի Հունգարական հեղափոխությանը, բայց որևէ քայլ չձեռնարկեց։ 1958 թվականին Էյզենհաուերը 15000-անոց ԱՄՆ զորք ուղարկեց Լիբանան՝ կանխարգելելու Արևմտահպատակ կառավարության՝ Գամալ Աբդել Նասերի հեղափոխության չենթարկվելը։ Նախագահության ժամանակաշրջանի վերջում նրա՝ Խորհրդային Միության հետ հանդիպում կազմակերպելու ջանքերը զուր անցան Սվերդլովսկում U-2 հետախույզ-ինքնաթիռի կործանման պատճառով[15]։ 1961 թվականի հունվարի 17-ին ժողովրդին ուղղված իր հրաժեշտի ուղերձում Էյզենհաուերն իր մտահոգությունը հայտնեց Կոնգրեսի կորպորատիվ վերահսկման և ռազմական զանգվածային ծախսերի՝ հատկապես պակասորդների և ռազմական մասնավոր արտադրողների հետ կառավարական պայմանագրերի շուրջ և կիրառեց «ռազմաարդյունաբերական համալիր» եզրը[16]։

Ներքին հարցերում նա գաղտնի կերպով ընդդիմանում էր Ջոզեֆ Մակարտիին և իր ավանդն ունի Մակարտիզմին վերջ դնելու մեջ՝ բացեիբաց առաջ քաշելով գործադիր արտոնության ժամանակակից ընդլայնված ձևը։ Նա պահպանողական էր, ով շարունակեց Ռուզվելտի նոր ուղղությունը (անգլ.՝ New Deal) և ընդարձակեց Սոցիալական անվտանգությունը։ Նա նաև կյանքի կոչեց ԱՄՆ-ի միջնահանգային ավտոմայրուղիների համակարգը, ԱՄՆ խոստումնալից պաշտպանական գիտահետազոտական ուսումնասիրությունների գործակալությունը, Ազգային պաշտպանության կրթական ակտի միջոցով ուժեղ գիտական կրթության հիմքը դրեց և կողմ արտահայտվեց միջուկային զենքի խաղաղ կիրառմանը Ատոմային էներգետիկ ակտի ուղղումների միջոցով[17]։

Որպես իր ներքին քաղաքականության մի մաս՝ նա Վերակառուցումից հետո առաջին անգամ դաշնային զորքեր ուղարկեց Արկանզասի Լիթլ Ռոք քաղաք՝ որպեսզի ի կատար ածվեն դաշնային դատարանի կարգադրությունները՝ հասարակական դպրոցները չտարանջատելու նպատակով։ 1957 և 1960 թվականներին նա նաև ստորագրեց քաղաքացիական իրավունքի օրենսդրությունը՝ քվեարկելու իրավունքը պաշտպանելու համար։ Նա առաջին նախագահն էր, ով ԱՄՆ սահմանադրության 22-րդ ուղղման համաձայն՝ նախագահ ընտրվեց 4 տարի ժամանակաշրջանով։ Էյզենհաուերի 2 ժամանակաշրջանների ընթացքում երկիրը տնտեսապես զգալի բարգավաճեց․ բացառություն էր 1958-1959 թվականների սուր անկումը։ Մեծ ժողովրդականություն էր վայելում թե կառավարական շրջանակներում, թե դրանից դուրս[18]։ Գիտնականները Էյզենհաուերին համարում են ԱՄՆ ամենանշանակալի նախագահներից մեկը;

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118529668 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Dwight David Eisenhower — 1834.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 American National Biography — 1999.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 filmportal.de — 2005.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Munzinger-Archiv — 1913.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Brockhaus Enzyklopädie
  12. 12,0 12,1 12,2 Store norske leksikon — 1978.
  13. «Former SACEURs»։ Aco.nato.int։ Վերցված է հունվարի 26, 2012 
  14. Ambrose, Stephen E. (1983). Eisenhower: Soldier, General of the Army, President-Elect, 1890–1952
  15. Arthur Schlesinger Jr. A Thousand Days: John F. Kennedy in the White House (1965), pp. 233, 238
  16. Ledbetter James (հունվարի 25, 2011)։ «Guest Post: 50 Years of the "Military–Industrial Complex"»։ Schott's Vocab։ New York Times։ Վերցված է հունվարի 25, 2011 
  17. Dwight D. Eisenhower and Science & Technology, (2008).Dwight D. Eisenhower Memorial Commission, Source.
  18. Gallup, Inc.։ «Most Admired Man and Woman»։ Gallup.com։ Վերցված է օգոստոսի 26, 2015 

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են