Էմորի Կուկ (անգլ.՝ Emory Cook, 1913 - փետրվարի 19, 2002(2002-02-19)), ամերիկացի հնչյունային ինժեներ և գյուտարար, հնչյունային արտադրության ռահվիրաներից մեկը։ Որոշիչ դեր է խաղացել վինիլային սկավառակների և բարձրորակ ձայնագրությունների զարգացման ներդրման մեջ[1]

Էմորի Կուկ
Ծնվել է1913
Մահացել էփետրվարի 19, 2002(2002-02-19)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար, հնչյունային օպերատոր և երաժշտական մենեջեր

1952 թվականին ստեղծեց մի նոր սարքավորում, որը երկտեղանոց հնչյունային ձայնագրման սարքավորում էր, սկզբում ենթադրվում էր, որ պետք է օգտագործվի ցուցադրական նպատակների համար։ Սակային սարքավորման պահանջարկն այնքան բարձրացավ, որ Կուկը սկսեց վաճառքի համար արտադրել սարքավորման իր համակարգը, ինչպես նաև հիմնադրեց Cook Records (անգլ.) հնչյունային ձայնագրման ընկերությունը։ 1952-1966 թվականներին նա թողարկեց մոտավորապես 140 ձայնագրություն[2].։ Արդեն 1953 թվականին գրախոսները Կուկի ձայնագրությունները ձայնագրման շուկայում ներկայացրեցին որպես լավ որակի հնչյուն։ Կուկը երաժշտությունը ձայնագրում էր ակադեմիական (մասնավորապես ՈՒիլիս Փեյջի գլխավորությամբ նոր բոստոնյան նվագախումբ), ինչպես նաև ամերիկյան և կարիբյան ժողովրդական ոճերով, ինչպես նաև շրջակա միջավայրի բնաձայնություններ։

1990 թվականին Կուկն իր գրառումների տպավորիչ արխիվները, արտոնագրերն ու փաստաթղթերը փոխանցեց Սմիթսոնովսկյան ինստիտուտին։

Կուկը նաև եղել է Audio Engineering Society ընկերության հիմնադիր-անդամներից մեկը[1].:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1913 թվականին Օլբանիում։ Եղել է Հարրի և Լավինի Կուկերի միակ երեխան։

Սովորել է Էքսետերի Ֆիլլիպսի ակադեմիայում, ապա՝ մ եկ տարի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1932 թվականին ընդգրկվել է ԱՄՆ ի օդային բանակի կորպուսի մեջ։ 1934 թվականին այնտեղից դուրս մնալուց հետո Կուկն ընդունվեց Կոռենելի համալսարան, որտեղ 1938 թվականին ինժիներական աստիճան ստացավ։

Հետագայում Էմորի Կուկն աշխատել է New York Pover and Light Company ընկերությունում,ապա՝ CBS-ում, մինչև որ նրան աշխատանքի չվերցրեցին Western Electric ամերիկյան էլեկտրատեխնիկայի ընկերությունում դաշտային ինժեներության ոլորտում աշխատելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Կուկը նախագծեց և ղեկավարեց Trainer ռադարների կառուցումը, որոնք տեղադրված էին կործանիչների վրա։

1945 թվականին իր Flora Park (անգլ.) տան նկուղում ստեղծեց Cook Laboratories ընկերությունը։ Այնտեղ Կուկը մշակեց շատ գյուտեր։

1950  թվականին Կուկը հիմնադրեց Sounds of Our Times հնչյունային ձայնագրման ընկերությունը։

1955 թվականին Կուկն առաջին անգամ ներկայացրեց միկրոֆուզիան, որը վինիլային փոշու և հատուկ միկրոֆուզային հավելումների միջոցով վինիլային սկավառակների ստացման գործընթաց էր:Սեղմումն առաջանում էր սեղմված օդի 1.8 կգս/սմ խորանարդ համեմատաբար ցածր ճնշման[3].: Sunday Times  թերթը   միկրոֆուզիան  անվանել է 1955 թվականի հնչյունային ձայնագրման նվաճումներից մեկը[1].:

Մահացել է 2002 թվականի փետրվարի 19-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 In Memoriam(անգլ.) // Journal of the Audio Engineering Society. — 2002. — Vol. 50. — № 4. — P. 320—321.
  2. New Records Արխիվացված 2012-09-19 archive.today // Time, 4 мая 1953.
  3. Аполлонова, Л. П., Шумова, Н. Д. Глава 5. Получение с лакового диска металлических копий и пластинок // Механическая звукозапись. — 2-е изд. — М.: Энергия, 1978. — С. 128. — 232 с.