Էմմա Պոպիկ (լեհ.՝ Emma Popik, մարտի 9, 1949(1949-03-09), Skępe, Gmina Skępe, Lipno County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան), լեհ արձակագիր, բանաստեղծուհի։ Հեղինակ է ֆանտաստիկ և երեխաների համար գրված ստեղծագործությունների։

Էմմա Պոպիկ
Ծնվել էմարտի 9, 1949(1949-03-09) (75 տարեկան)
ԾննդավայրSkępe, Gmina Skępe, Lipno County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԳդանսկի համալսարան
Կայքpopik.koti.pl
 Emma Popik Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բանասիրություն է ուսումնասիրել Գդանսկի համալսարանում[1]։ Աշխատել է որպես ուսուցչուհի, Բիդգոշչի բարձրագույն մանկավարժական դպրոցում եղել է ընթերակա, այնուհետև Գդանսկի ծովային ինստիտուտի հրատարակչությունում եղել է խմբագիր։

Երկար տարիներ ապրել է Լոնդոնում, մի շարք ուղևորություններ է կատարել աշխարհում։ Վերադառնալով հայրենիք՝ 2000 թվականին հիմնադրել է «Nowy Kurier Nadbałtycki» թերթը, որի գլխավոր խմբագիրն է եղել մինչև 2011 թվականը։ Այնուհետև խմբագրել է «Gazeta WPiA UG» թերթը։

Ստեղծագործությունը խմբագրել

Առաջին անգամ հրատարակվել է 1983 թվականին։ Գրել է գիտաֆանտաստիկ պատմվածքներ, վիպակներ, վեպեր, բանաստեղծություններ, էսսեներ, հեքիաթներ երեխաների համար։

Նրա առաջին գիրքը՝ «Միայն Երկիր» («Tylko Ziemia») ֆանտաստիկ պատմվածքների ժողովածուն, լույս է տեսել 1986 թվականին, իսկ 1988 թվականին «Զեկույց» («Raport») գիրքը։ 1994 թվականին հրատարակում է «Եռացող ջուր» («Wrzące powietrze») բանաստեղծությունների ժողովածուն, 1995 թվականին՝ «Վախի դարպասներ» («Bramy strachu») ֆանտաստիկ վեպը, 1999 թվականին՝ «Աստվածների գենետիկա» («Genetyka bogów») գիտական և ֆանտաստիկ էսսեների ժողովածուն, 2004 թվականին «Մուտք հեքիաթների աշխարհ» («Wejście do baśni») հեքիաթների ժողովածուն։

Էմմա Պոպիկի ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով՝ չեխերեն, ճապոներեն, էսպերանտո։ Ինքը թարգմանություններ է կատարում անգլերենից։

Հետաքրքրված է ՉԹՕ-ների ֆենոմենով, որի վերաբերյալ հոդվածներ է հրապարակում։ Նրա հոդվածները հրապարակվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ֆինլանդիայում և այլ երկրներում։ «Mutual UFO Network» կազմակերպության անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Emma Popik – encyklopediafantastyki.pl». encyklopediafantastyki.pl. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել