Էմմա Արտեմևնա Պոլոցկայա (ռուս.՝ Эмма Артемьевна Полоцкая, օրիորդական ազգանունը՝ Հարությունովա, իսկական ազգանունը՝ Հարությունյանց, մարտի 5, 1922(1922-03-05), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - սեպտեմբերի 6, 2007(2007-09-06), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսաստանցի գրականագետ, Ա. Պ. Չեխովի ստեղծագործությունների մասնագետ։ Ազգությամբ՝ հայ։

Էմմա Պոլոցկայա
Ծնվել էմարտի 5, 1922(1922-03-05)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել էսեպտեմբերի 6, 2007(2007-09-06) (85 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունպատմաբան և գրական քննադատ
Հաստատություն(ներ)ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ

Կենսագրություն խմբագրել

Էմմա Արտեմի Հարությունյանցը ծնվել է Բաքվում, «Ազնեֆտ» տրեստի ծառայողի և սպիտակեղեն կարողի ընտանիքում[1]։ Առաջին հրատարակված աշխատությունը «Աջակցություն կոլտնտեսությանը» հոդվածն էր թերթում («Նա բոյևոմ պոստու», ք. Ռուզա, 1942 թվականի սեպտեմբերի 4)։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև սովորել է Մարիական հանրապետության Ն. Կ. Կրուպսկայայի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Թեկնածուական թեզը պաշտպանել է 1954 թվականին, իսկ դոկտորականը՝ 1985 թվականին։ Դոկտորական ատենախոսություն թեման է «Ա. Պ. Չեխով։ Ստեղծագործական մտահղացումից մինչև իրագործում (բանաստեղծականության խնդիրներ)»։

Էմմա Պոլոցկայան աշխատել է Գրականության թանգարանում, Ա. Պ. Չեխովի թանգարան-բնակարանում, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում (առաջատար աշխատակից)[1]։ 19-րդ դարի երկրորդ կեսի ռուսական գրականության մեծագույն մասնագետն է։ Գործունեության հիմնական ուղղությունը Ա. Պ. Չեխովի ստեղծագործությունների ուսումնասիրությունն է։

Պոլոցկայան մասնակցել է Անտոն Չեխովի ստեղծագործությունների և նամակների լիակատար ժողովածուի (30 հատորով) լույսընծայմանը (1974–85)[1]։

Էմմա Պոլոցկայան ավելի քան 70 գիտական և հանրամատչելի աշխատությունների հեղինակ է։ ««Բալենու այգին». կյանքը ժամանակի մեջ» գիրքն արժանացել է 2003 թվականի Մոսկվայի մրցանակին։

Մահացել է 2007 թվականին, Մոսկվայում։ Թաղված է «Ռակիտկի» գերեզմանատանը (Մոսկվայի մարզի Լենինյան շրջանում)[1]։

Գրքեր խմբագրել

  • А. П. Чехов: Движение художественной мысли. — М.: Советский писатель, 1979. — 340 с.
  • Пути чеховских героев: (Книга для учащихся). — М.: Просвещение, 1983. — 96 с.
  • О поэтике Чехова / РАН. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наследие, 2000. - 239 с.
  • «Вишневый сад»: Жизнь во времени. — М.: Наука, 2003. — 381 с.
  • О Чехове и не только о нём. — М.: 2006. — 285 с. (последняя книга — сборник статей).
  • Библиография работ Э.А.Полоцкой о Чехове // Чеховский вестник. М., 2007. № 21.

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 3: М–Р. М.: Фонд «Московские энциклопедии», 2010