Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էմմա Մացակի Աբրահամյան (1924, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2005[1]), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Էմմա Մացակի Աբրահամյան
Ծնվել է1924
ԾննդավայրԿիրովական
Մահացել է2005[1]
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների համար» կրծքանշան

Կիրովականի մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո՝ 1941 թվականին, աշխատանքի է անցել Եղեգնուտ գյուղի դպրոցում։ Սակայն ուսուցչական կյանքը կարճ է տևում։ 1942 թվականին նա արդեն ռազմաճակատում էր։ Ակտիվորեն մասնակցել է Բելոռուսիայի, Ուկրաինայի ազատագրման մարտերին, հակառակորդի դեմ կռվել է Լեհաստանում, հասել մինչև Բեռլին։

Էմմա Աբրահամյանը ռազմաճակատում ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում, արժանացել է «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանի։ Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» և մի շարք մեդալներով։

1947 թվականին զորացրվել է բանակից, վերադարձել հայրենի քաղաք և նորից անցել մանկավարժական աշխատանքի։ Այնուհետև դաստիարակչուհի է աշխատել № 181 մանկապարտեզում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Էմմա Աբրահամյան Մացակի
  2. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 8-9