Էմմանուել Դաբբաղյան կամ Էմմանուէլ Տապպաղեան (անգլ.՝ Emmanuel Dabbaghian, դեկտեմբերի 26, 1933(1933-12-26), Հալեպ, Սիրիայի առաջին հանրապետություն - սեպտեմբերի 13, 2018(2018-09-13), Զմմառ, Քեսերվանի շրջան, Keserwan-Jbeil, Լիբանան), Զմմառի Սուրբ Տիրամոր վանքի (I.C.P.B.)[1] պրելատ՝ կաթոլիկ բարձրաստիճան քահանա, Բաղդադի հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս, Բզոմմառ վանական պատրիարքական միաբանության անդամ[2]։

Էմմանուել Դաբաղյան
Emmanuel Dabbaghian, I.C.P.B.
քահանա
2003 թվականի օգոստոսի 23 — 2006 թվական
Եկեղեցի՝ Թբիլիսիի հայ կաթոլիկ ծխական եկեղեցի
Բաղդադի արքեպիսկոպոսության ատենապետ
2007 թվականի օգոստոսի 4 — 2017 թվականի հոկտեմբերի 9
Եկեղեցի՝ Բաղդադի հայ կաթողիկե եկեղեցի
 
Կրթություն Պապական Գրիգորյան համալսարան
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Ծնունդ դեկտեմբերի 26, 1933(1933-12-26)
Սիրիա Հալեպ
Մահ սեպտեմբերի 13, 2018(2018-09-13) (84 տարեկան)
Զմմառ, Քեսերվանի շրջան, Keserwan-Jbeil, Լիբանան
Թաղված է Բզոմմառի Տիրամոր վանք

Կենսագրություն խմբագրել

Էմմանուել Դաբաղյանը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 26-ին Սիրիայի Հալեպ քաղաքում գտնվող հայ ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո նա հետագայում միացել է Լիբանանում գտնվող Բզոմմարի Պատրիարքական Միաբանությանը։ 1967 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Իտալիայի Գրիգորյան Հայրապետական համալսարանում փիլիսոփայության և աստվածաբանության բակալավրի կոչում ստանալուց հետո, ձեռնադրվել է քահանա[3]։

Հոգևոր գործունեություն խմբագրել

Էմմանուել Դաբաղյանը 2003 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2006 թվականը եղել է Թբիլիսիի հայ կաթոլիկ ծխական համայնքի ավագ քահանան և սեմինարիայի ռեկտորը։ Այդ նույն ժամանակ նա պատասխանատու էր Վրաստանում գտնվող հայ կաթոլիկների համար։

2006 թվականի սեպտեմբերի 13-ին Լիբանանում տեղի ունեցած Հայ կաթողիկե եկեղեցու Սինոդը Էմմանուել Դաբաղյանին ձեռնադրել է Բաղդադի արքեպիսկոպոսության ատենապետ։

2007 թվականի հունվարի 26-ին Սինոդի որոշումը հաստատել է Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը և 2007 թվականի օգոստոսի 4-ին Էմմանուել Դաբաղյանը ձեռնադրվել է եպիսկոպոս որպես Բաղդադի Հայ կաթողիկե արքեպիսկոպոսության թափուր մնացած արքեպիսկոպոս։ Գլխավոր սրբադասող հոգևորականը եղել է Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ պատիարք Ներսես Բեդրոս 19-րդ Թարմունին։

Հրաժարական խմբագրել

Արքեպիկոպոս Տ․ Էմմանուել արքեպիսկոպոս Դաբաղյանը սահմանային տարիքի հասնելու հետևանքով հրաժարական է տվել և 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 112/2016 կոնդակով Բաղդադի հայ կաթողիկոսական պատրիարքական փոխանորդ է նշանակվել Հոգեշնորհ Հ․ Ներսես վարդապետ Զապպարյանը[4]։

Մահ խմբագրել

Էմմանուել Դաբաղյանը մահացել է Բեյրութում, 2018 թվականի սեպտեմբերի 13-ին, 84 տարեկան հասակում, և հուղարկավորվել է Բզոմմառի Տիրամոր վանքում։

 
Բզոմմառի Տիրամոր վանք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Over 800 Abbreviations of religious orders». www.catholicdoors.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. «Ոչ եւս է Արհի. Էմմանուէլ Արք. Տապպաղեանը - Vatican News». www.vaticannews.va. 2018 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. «RINUNCE E NOMINE». press.vatican.va. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «Հ. Ներսես թ.ծ.վ. Զապպարյանը նշանակվել է Բաղդադի հայ կաթողիկէների պատրիարքական փոխանորդ» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել