Էմիլ Մանով (բուլղար․՝ Емил Манов, (հուլիսի 29, 1919(1919-07-29)[1], Սոֆիա, Բուլղարիա - օգոստոսի 30, 1982(1982-08-30), Սոֆիա, Բուլղարիաբուլղարացի գրող, սցենարիստ։

Էմիլ Մանով
Ծնվել էհուլիսի 29, 1919(1919-07-29)[1]
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Վախճանվել էօգոստոսի 30, 1982(1982-08-30) (63 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունգրող և սպա
ՔաղաքացիությունFlag of Bulgaria (1971–1990).svg Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Ժանրերֆանտաստիկա

ԿենսագրությունԽմբագրել

Էմիլ Մանովը ծնվել է Սոֆիայում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տպագրվել սկսել է 1936 թվականից՝ աշխատակցելով երիտասարդական և ուսանողական պարբերականների։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ֆաշիզմի դեմ մղվող պայքարի աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկը, որի համար դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1944 թվականին ազատվել է բանտարկությունից և սեպտեմբերի 9-ից հետո դարձել է ազատագրված Բուլղարիայի սոցիալիստական վերաշինության ակտիվ մասնակիցներից, զբաղեցրել պետական և հասարակական բարձր պաշտոններ։ Եղել է «Родна реч» ամսագրի գլխավոր խմբագիրը, մշակութային կոմիտեի փոխտնօրեն, Բուլղարիայի գրողների միության քարտուղար, փոխնախագահ[2]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Հայտնի է «Դելիյաների վախճանը» (1958 թվականին լույս է տեսել նաև հայերեն), «Ծնվում է օրը» (1959), «Գալակտիկական բալլադ» (1971), «Ճամփորդություն Ուիբրոբիյում» (1981) վեպերով, «Նշենու ճյուղը» և այլ պատմվածքների ժողովածուներով, ինչպես նաև բանտային ու ռազմական կյանքը պատկերող բազմաթիվ ակնարկներով[3]։

Նորավեպեր

  • «Նամակ տիեզերքից» (1965)
  • «Արկածներ» (1966)
  • «Трогателна екзекуция» (1967)
  • «Ուտոպիայի կղզի» (1978)

ՖիլմերԽմբագրել

  • «Հիշատակի լուսանկարներ» (1979)
  • «Խաղաղ փախստականը» (1972)
  • «Ամռան ավարտը» (1967)
  • «Արձակուրդների ավարտը» (1965)
  • Пленено ято (1962)
  • «Զառիթափ» (1961)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 (unspecified title) (բուլղ.)
  2. Пътеводител по мемоарните документи за БКП, ЦДА, Главно управление на архивите при Министерският съвет, стр. 257
  3. Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966

Արտաքին հղումներԽմբագրել