Էմիլ Դիլանյան
Էմիլ Մարկոսի Դիլանյան (դեկտեմբերի 31, 1917, Երևան, Անդրկովկասյան կոմիսարիատ, Անդրկովկաս - ապրիլի 12, 1986), հայ սովետական էլեկտրատեխնիկայի մասնագետ, բարձրագույն դպրոցի մանկավարժ, ԽՍՀՄ առաջին էլեկտրամոբիլների ստեղծող, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից, կործանիչ-օդաչու[1]։ Եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի դեկան (1956-1961)։
Էմիլ Դիլանյան | |
---|---|
![]() | |
դեկտեմբերի 31, 1917 - ապրիլի 12, 1986 (68 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Անդրկովկասյան կոմիսարիատ, Անդրկովկաս |
Կրթություն | Եյսկի բարձրագույն ավիացիոն օդաչուական ուսումնարան (1939) |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Էմիլ Դիլանյանը ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1921 թվականին դեռևս երիտասարդ տարիքում մահացել է նրա հայրը։ Էմիլը ունեցել է երկու քույր՝ Հասմիկը և Արզիկը։ Նրան և քույրերին մայրը՝ Վարդուհին, միայնակ է մեծացրել։ Էմիլը 1935 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և մեկնել հորեղբոր մոտ՝ Դնեպրոպետրովսկ։ Նա այնտեղ ընդունվել է Դնեպրոպետրովսկի համալսարանի շինարարական ֆակուլտետի նախապատրաստական բաժինը։ Էմիլը 1936 թվականին վերադարձել է Երևան և ընդունվել Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Դրան զուգահեռ զբաղվել է նաև աերոակումբով։ Ավարտել է Յեյսկի ավիացիոն դպրոցը և դասավանդել այնտեղ։
Ռազմական գործունեությունԽմբագրել
Էմիլ Դիլանյանը 1937 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ Նա 1942 թվականի մարտից Հյուսիսային նավատորմի ռազմաօդային ուժերում պայքարել է Նացիստական Գերմանիայի ռազմական ուժերի դեմ՝ օդից ծածկելով Մուրմանսկի հիմքը և հյուսիսային ավտոշարասյուները։ Եղել է բանակի թևի հրամանատար։ Նա մասնակցել է 15 օդային մարտերի, որոնցում անձամբ խոցել է թշնամու 4 ինքնաթիռ։ 1942 թվականի օգոստոսի 5-ին օդային մարտերից մեկում խոցվել է, սակայն վիրավոր վիճակում կարողացել է վերադառնալ ստորաբաժանման վայր[2]։ Նրա ձախ ձեռքը անդամահատել են ուսից [Ն 1]:
Ուսում և աշխատանքային գործունեությունԽմբագրել
Ռազմական գործիչը զինված ուժերի հանձնարարականով վերադարձել է Երևան և շարունակել ուսումը, որն ավարտել է պատերազմի ավարտին։ Նա ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր հայկական ԽՍՀ-ում։ 1951 թվականին ընդունվել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի[3] ասպիրանտուրան։ Պաշտպանել է թեկնածուական թեզ «Թռչող մեքենաների էլեկտրական սարքավորումներ» թեմայով։ 1954 թվականին Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրել է էլեկտրական շարժիչի և արտադրական գործընթացների ավտոմատացման բաժինը, որը ղեկավարել է մինչև իր կյանքի վերջ՝ 1986 թվականը։ 1956-1961 թվականներին եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի դեկան։ Գրել է դոկտորական դիսերտացիա։
ՄահԽմբագրել
Էմիլ Դիլանյանը մահացել է երկար ու ծանր հիվանդությունից։
ՄատենագրությունԽմբագրել
- Մեթոդական ցուցումներ[4]
ՀիշողությունԽմբագրել
- Հուշատախտակ Երևանում Թամանյանի փողոց 3
ՆշումներԽմբագրել
- ↑ Որոշ փաստաթղթերում նշված Է, որ էմիլ Դիլանյանը 1942 թվականի օգոստոսի 5-ին օդային մարտերից մեկում զոհվել է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Память народа::Поиск документов по героям»։ pamyat-naroda.ru։ Վերցված է 2020-11-08
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-18-ին։ Վերցված է 2020-11-09
- ↑ «Национальный исследовательский университет "МЭИ"»։ mpei.ru։ Վերցված է 2020-11-09
- ↑ «Дилакторская Наталья Леонидовна1904 Писательница ( 86/214 )»։ nlr.ru։ Վերցված է 2020-11-09
ԳրականությունԽմբագրել
- 1967 թվական, Ս. Գ. Կուրզենկով Մեր տակ ՝ ցամաք և ծով - ռուս.՝ Курзенков С. Г. Под нами — земля и море 2-րդ ռազմական հրատարակչություն
Արտաքին հղումներԽմբագրել
- «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ ՀԻՇՈՒՄ Է ԻՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ` ԷՄԻԼ ԴԻԼԱՆՅԱՆ»։ www.press.polytechnic.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-17-ին։ Վերցված է 2020-11-09
- «Спасая командира: Эмиль Диланян (из воспоминаний героя СССР С. Г. Курзенкова)»։ armedman.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-09
- «The memorial of Dilanyan Emil (Էմիլ Դիլանյան Մարկոսի) buried at Yerevan's Tokhmakh cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2020-11-09
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էմիլ Դիլանյան կատեգորիայում։ |