Էմիլի Ջենաուեր (անգլ.՝ Emily Genauer, հուլիսի 19, 1911(1911-07-19) - օգոստոսի 23, 2002(2002-08-23)), ամերիկացի արվեստաբան Նյու Յորքում, աշխատել է «New York World,» և «Newsday» լրագրերի համար[1]: Նա 1974 թվականին արժանացել է «Պուլիցերյան» մրցանակի:

Էմիլի Ջենաուեր
Ծնվել էհուլիսի 19, 1911(1911-07-19)
Մահացել էօգոստոսի 23, 2002(2002-08-23) (91 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունCurtis High School?
Մասնագիտությունլրագրող

Ժամանակակից արվեստի չեմպիոնԽմբագրել

Նա ծնվել է Ստատեն Այլենդում 1911 թվականին: Հայրը սիրողական քանդակագործ էր: Հանթերի քոլեջում և Կոլումբիայի համալսարանի լրագրության բաժնում սովորելուց հետո[2] նա սկսել է աշխատել որպես գրող` «New York World» թերթի համար. այստեղ նա 1930-ականներին ի վերջո քննադատի որակավորում ստացավ: Ֆրեդերիկ Գաշի հետ ամուսնանալուց հետո նա պահեց իր օրիորդական անունը որպես թալիսման:

Նա կարևոր դեր էր խաղում ժամանակակից նկարչին` ինչպիսիք են Մարկ Շագալը, Դիեգո Ռիվերան և Պաբլո Պիկասոն, իր ընթերցողներին ներկայացնելու գործում: Նա 1949-ին թողեց թերթը (որն արդեն ստացել էր «New York World-Telegram» անվանումը)՝ Սառը պատերազմի ժամանակ, երբ Համաշխարհային Տելեգրամի նախագահ Ռոյ Ու. Հաուարդը դժգոհեց, որ այն նպաստում է անհաջողակ նկարիչների առաջընթացին: Ջենաուերը միացավ Նյու Յորքի Հերալդ Տրիբունային, որտեղ նա 1967 թվականից ի վեր աշխատեց որպես արվեստաբան: Այնուհետև նա գնաց աշխատելու «Newsday»-ի համար[3]:

Ջենաուերը նաև գրքեր է գրել և 1966-ից 1970 թվականներին աշխատել հումանիտար գիտությունների ազգային խորհրդում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Emily Genauer, Art Critic, Dies at Ninety-one»։ www.artforum.com 
  2. «Emily Genauer, 91; Art Critic Awarded Pulitzer Prize in 1974»։ Los Angeles Times։ August 27, 2002 
  3. Worth Robert F. (August 25, 2002)։ «Emily Genauer, Author, Art Critic»։ New York Times։ Վերցված է January 3, 2014