Էմիլի Հայնս (անգլ.՝ Emily Haines, հունվարի 25, 1974(1974-01-25), Նյու Դելի, Հնդկաստան[2]), կանադացի երգչուհի և երաժիշտ, առավել հայտնի է որպես Metric և Broken Social Scene խմբերի անդամ։ Նա նաև Emily Haines & The Soft Skeleton սեփական երաժշտական նախագծի հիմնադիրն է։ Նրա երաժշտական ձայնը սոպրանո է[3][4][5]։

Էմիլի Հայնս
Բնօրինակ անունEmily Haines
Ծնվել էհունվարի 25, 1974(1974-01-25) (50 տարեկան)
Նյու Դելի, Հնդկաստան
Երկիր Կանադա
Ժանրերռոք
Մասնագիտություներաժիշտ, հեղինակ-կատարող, երգչուհի, դաշնակահարուհի և ստեղնահար
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր, կիթառ, վոկալ և էլեկտրոնային ստեղնաշար
ԼեյբլLast Gang Records?[1]
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան, Էթոբիքոյի արվեստի դպրոց, Կոնկորդիա համալսարան, Ֆենելոն Ֆոլսի ավագ դպրոց և Թագավորական երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունMetric և Broken Social Scene
Կայքemilyhaines.com
 Emily Haines Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Էմիլի Հայնսը ծնվել է Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում[6], բայց որոշ ժամանակ անց ծնողները փոքրիկ Էմիլիի հետ տեղափոխվել են Պիտերբորո (Կանադա)[7]։ Երգչուհու հայրը՝ Պոլ Հայնսը, Կանադա մեկնելուց հետո աշխատել է որպես ֆրանսերենի ուսուցիչ, բայց հետո հաջողության է հասել պոեզիայի բնագավառում[8] և 1970-ական թվականների սկզբին համագործակցել ջազ-երաժիշտ Կարլ Բլեյի հետ[9]։ Էմիլիի քույրը՝ Էյվերին, ներկայումս աշխատում է որպես հեռուստալրագրող[10], իսկ եղբայրը՝ Թիմ Հայնսը, կանադական Bluestreak Records ձայնագրման ընկերության սեփականատերն է[6]։ Երգչուհու մոր մասին ոչինչ հայտնի չէ։

Դեռ վաղ տարիքից Էմիլի Հայնսի մոտ հետաքրքրություններ են ի հայտ եկել երաժշտության նկատմամբ, որը մշակվել է հիմնականում հոր շնորհիվ։ Որպես դեռահաս՝ Հայնսը հիացած էր Ռոբերտ Ուայեթի և Պի Ջեյ Հարվիի աշխատանքներով։ Էմիլին գնացել է ծնողների հետքերով և ընդունվել Էտոբիկոյի արվեստի դպրոցը։ Այնտեղ նա ծանոթացել է Էմի Միլլանի և Քևին Դրյուի հետ, որոնց հետ ապագայում գործունեություն է ծավալել Broken Social Scene երաժշտական կոլեկտիվի կազմում[11]։

1992-1993 թվականների ընթացքում Էմիլի Հայնսը սովորել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանում։ 1995 թվականին ընդունվել է Կոնկորդիայի համալսարան, որտեղ սովորել է մինչև 1996 թվականը, նույն թվականին թողարկել է ալբոմ, որտեղ ներառել է ուսանողական տարիներին գրած ստուդիական նյութերը[12][13]։

Երաժշտական կարիերա խմբագրել

 
Էմիլի Հայնսը Sequential Circuits Pro-One սինթեզատոր նվագելիս, ելույթ Սան Պաուլոյում, 2008

1997 թվականին Հայնսը ծանոթացել է կիթառիստ Ջեյմս Շոուի հետ, որի հետ ունեցած երաժշտական ընդհանուր հետաքրքրությունների շնորհիվ[14][15] սկսել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ, և 1998 թվականին՝ Բրուքլին (Նյու Յորք) տեղափոխվելուց հետո, երաժիշտները հիմնել են Metric խումբը[15][16]։ Նախագիծը հաջողվել է. ներկայումս կոլեկտիվը թողարկել է 5 ստուդիական ալբոմ[17], որոնցից Live It Out (2005) և Fantasies (2009) ալբոմները Կանադայում ստացել են պլատինե կարգավիճակ[18][19]։

Metric խմբում ծավալած գործունեությանը զուգահեռ Էմիլի Հայնսը նվագել է Broken Social Scene խմբում և համագործակցել Delerium, Tiësto, The Crystal Method և շատ ուրիշների հետ։ 2006 թվականին Էմիլի Հայնսը թողարկել է Knives Don’t Have Your Back սոլո ալբոմը, սակայն Emily Haines & The Soft Skeleton կեղծանունով[20]։ Սկավառակը դրականորեն է ընդունվել ինչպես երաժշտական տեսաբանների, այնպես էլ Metric խմբի երկրպագուների կողմից։ Knives Don’t Have Your Back ալբոմին հաջորդել է What Is Free to a Good Home? EP թողարկումը։ Ըստ Էմիլիի խոսքերի՝ այդ մինի-ալբոմը գրելուն մղել է հոր մահը[21]։

Հարցազրույցներից մեկում Հայնսն իրեն հիշել է ստեղծագործական ուղու սկզբում.

Կան միլիոն բաներ, որ ես կարող էի անել, այն, ինչ առաջ դժվարություններ էր պատճառում, բայց այն պահերը, որոնցով ես ամենից շատն եմ հպարտանում, այն առաջին շոուներն են, երբ մեզ բարում լսում էր պատահականորեն ընտրված 15 մարդ, որոնք բոլորովին չէին հասկանում երաժշտությունից։ Ես գիտեմ՝ մարդկանց համար դժվար է պատկերացնել, թե որքան դժվար համերգներ են եղել, որոնք մենք երբևէ ունեցել ենք։ Ես ելույթ եմ ունեցել Լուի (Ռիդի հետ), ես ելույթ եմ ունեցել հարյուրհազարավոր մարդկանց համար, ես ելույթ եմ ունեցել թագուհու համար, բայց չկա ոչինչ ավելի դժվար, քան այն ժամանակ, երբ դու գիտակցում ես, որ երգում ես այդ նույն 15 մարդու և բարի սեփականատերերի առաջ։

— Էմիլի Հայնս[22]

Հայնսը նաև ասել է, որ իր համար դժվար է, երբ ստեղծագործական գործընթացում բախվում է դժվարությունների կամ երբ բացակայում են ոգեշնչման աղբյուրները։ Էմիլիի կարծիքով՝ ստեղծագործական ցանկացած ճգնաժամի պատճառը էգոիզմն է։ Նա ավելացրել է. «Այդքան թանկ մի գնահատեք ձեր հետ հարաբերությունները»[23]։

Այլ գործունեություն խմբագրել

Էմիլի Հայնսը երկու անգամ իր դերը խաղացել է Մաքրում (2004) և Այս ֆիլմը խորտակված է (2010) ֆիլմերում, սակայն դրանք միայն էպիզոդիկ դերեր էին։

2013 թվականի օգոստոսից երգչուհին մասնակցում է FLEET4HEARme նախագծին, որի նպատակը երաժշտական կրթությունը, որքան հնարավոր է, երեխաների համար ավելի հասանելի դարձնելն է։ Այդ առիթով Հայնսն ասել է. «Ես զգում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով ուզում է նվագել գործիքի վրա, պետք է ունենա այդպիսի հնարավորություն»[24]։

Օգտագործվող երաժշտական գործիքներ խմբագրել

Metric խմբի կազմում ունեցած համերգային ելույթների ժամանակ Էմիլի Հայնսը երգում և նվագում է երկու սինթեզատորի վրա։ Էմիլին մեծ մասամբ օգտագործում է Sequential Circuits Pro-One սինթեզատոր[25]։ Հայնսը, բացի Pro-One սինթեզատորից, նվագում է նաև Kawai MP9000[26], իսկ վերջին ժամանակներս E-mu Systems կամ Clavia Nord Wave:

Որոշ համերգների ընթացքում Հայնսը նաև նվագել է դահիրա և էլեկտրակիթառ[27]։ На акустических выступлениях Metric խմբի ակուստիկ համերգների ժամանակ Էմիլին երգել և նվագել է դաշնամուր կամ հարմոնիկա։

Էմիլին երգել և դաշնամուր է նվագել Emily Haines & The Soft Skeleton սոլո նախագծի շրջագայությունների ժամանակ[28]։

Սկավառակագրություն խմբագրել

Սոլո ալբոմ խմբագրել

  • Cut in Half and Also Double (1996)

Metric խմբագրել

Ստուդիական ալբոմներ

  • Old World Underground, Where Are You Now? (2003)
  • Live It Out (2005)
  • Grow Up and Blow Away (2007)
  • Fantasies (2009)
  • Synthetica (2012)
  • Pagans in Vegas (2015)

Emily Haines & The Soft Skeleton խմբագրել

Ստուդիական ալբոմներ

  • Knives Don’t Have Your Back (2006)

Մինի-ալբոմներ

  • What Is Free to a Good Home? (2007)

Սինգլներ

  • «Doctor Blind» (2006)
  • «Our Hell» (2006)

Համագործակցություն այլ երաժիշտների հետ խմբագրել

Կատարող Երգ Ալբոմ և թողարկման թվական
Broken Social Scene «Anthems for a Seventeen-Year-Old Girl» You Forgot It in People (2002)
«Looks Just Like the Sun»
«Backyards» Bee Hives (2004)
«Windsurfing Nation» Broken Social Scene (2005)
«Swimmers»
«Superconnected»
«Bandwitch»
«Her Disappearing Theme» To Be You and Me EP (2005)
«Sentimental X’s» Forgiveness Rock Record (2010)
Delerium «Stopwatch Hearts» Chimera (2003)
«Glimmer» Rarities & B-sides (2015)
Ջեյսոն Քոլեթ «Hangover Days» Idols of Exile (2005)
k-os «Uptown Girl» Yes! (2009)
KC Accidental «Them (Pop Song No. 3333)» Anthems for the Could’ve Bin Pills (2000)
MSTRKRFT «She’s Good for Business» The Looks (2006)
Stars «Going, Going, Gone» Nightsongs (2001)
«On Peak Hill»
The Stills «Baby Blues» Without Feathers (2006)
Tiësto «Knock You Out» Kaleidoscope (2009)
The Crystal Method «Come Back Clean» Divided by Night (2009)
Todor Kobakov «Carpe Diem» Pop Music (2009)
Young Artists for Haiti ակցիա «Wavin’ Flag»

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում ԴԵր
2004 «Մաքրում» կամեո
2010 «Այս ֆիլմը խորտակված է»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Allmusic — 1991.
  2. Indicates age 32 just prior to her 4 January 2007 tour date in Montreal.[1].
  3. Colville, Liz. (2006 թ․ սեպտեմբերի 26). «Emily Haines & The Soft Skeleton — Knives Don't Have Your Back» (անգլերեն). Stylus Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. {{cite web}}: Invalid |url-status=1 (օգնություն)
  4. «Metric – "Breathing Underwater" Review». Nylon Mag. 2012 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  5. Arnold, Ryan (2009 թ․ նոյեմբերի 2). «Metric's latest acoustic EP 'Plug In, Plug Out' softens its usually energetic sound». Collegiate Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  6. 6,0 6,1 Shea, Courtney. (2012 թ․ նոյեմբերի 21). «Emily Haines: Metric lead singer» (անգլերեն). The Grid. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  7. Powers, Devon. (2004 թ․ հոկտեմբերի 13). «Taking Measurements: An Interview with Metric» (անգլերեն). PopMatters. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին. «I have an identity crisis which is not resolved because I'm a dual citizen. My whole family is American, and I was born in India but I was raised in Canada. But all my extended family is American, I've held an American passport and I've spent my whole adult life in between New York and LA. So I feel like an American… and I also feel like a Canadian! I wish more people were dual citizens and then I wouldn't feel like such a freak.»
  8. «Paul Haines biography at Coach House Books». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  9. Righi, Len. (2007 թ․ հունվարի 8). «Metric's Emily Haines cuts a new swath with solo disc» (անգլերեն). PopMatters. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  10. Gill, Alexandra (2000 թ․ հունվարի 22). «Is this thing on?». The Globe and Mail. էջ R11.
  11. Berman, Stuart. This Book Is Broken. 2009
  12. Dye, David. (2007 թ․ հունվարի 31). «Emily Haines & The Soft Skeleton: Soft and warm» (անգլերեն). NPR. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  13. Jonathan Shipley (2009 թ․ սեպտեմբերի 8). «Amy Millan uses Masters Of the Burial to dig up cherished memories». VenuZine.com. Chicago: Venus Zine. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.(չաշխատող հղում)
  14. Deming, Mark. «Metric» (անգլերեն). AllMusic. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  15. 15,0 15,1 Marchese, David. (2010 թ․ հուլիսի 27). «Why they're called… Metric» (անգլերեն). Spin. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  16. «Metric – Music Biography, Credits and Discography : AllMusic». Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  17. «Metric announce full details of new album 'Synthetica'». NME.com (անգլերեն). 2012 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  18. «Gold & Platinum – August 2009». CRIA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
  19. «Gold & Platinum – February 2006». CRIA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
  20. «The Top 500 Tracks of the 2000s: 500—201». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  21. Carew, Anthony. — page 1 (2009 թ․ ապրիլի 6). «Interview: Emily Haines of Metric» (անգլերեն). About.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  22. Reese, Nathan. — slide 4 (2013 թ․ օգոստոսի 27). «Metric's Emily Haines makes style poetic» (անգլերեն). Refinery29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  23. «Metric's Emily Haines Makes Style Poetic». refinery29. refinery29. August 2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  24. [I feel like anybody who wants to play an instrument should be able to «Metric's Emily Haines Makes Style Poetic»]. refinery29. refinery29. August 2013. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  25. «Sequential Circuits Pro-One Is Always Onstage With Emily Haines of Metric – YouTube». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  26. «Metric – Interview in an east village bar (NY) 2001 – YouTube». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  27. «Review: Canadian indie band Metric rocks the Fillmore Miami Beach - miami.com».
  28. «Emily Haines & The Soft Skeleton – Live Review on The Red Alert».

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել