Էմիլի Գուրդ (իտալ.՝ Emilie Gourd, դեկտեմբերի 19, 1879(1879-12-19)[1], Ժնև, Շվեյցարիա - հունվարի 4, 1946(1946-01-04)[2][3][4], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի ֆեմինիստ, լրագրող։ Նա իր ուրույն դերն է ունեցել Շվեյցարիայում կանանց ընտրական իրավունքի հաստատման գործում։ 1914 թվականից 1928 թվականը Շվեյցարիայում գործող երկու Ընտրական իրավունքների միություններից մեկի՝ Շվեյցարական ասոցացիայի նախագահն էր։

Էմիլի Գուրդ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 19, 1879(1879-12-19)[1]
ԾննդավայրԺնև, Շվեյցարիա
Մահացել էհունվարի 4, 1946(1946-01-04)[2][3][4] (66 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
ԳերեզմանPregny-Chambésy
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունլրագրող, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ
Ծնողներհայր՝ Jean-Jacques Gourd?
 Emilie Gourd Վիքիպահեստում

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Գուրդը 20-րդ դարի Շվեյցարիայում ֆեմինիստական շարժման ականավոր ներկայացուցիչներից մեկն էր[5]։ Նա երեսուն տարեկանում դարձել է շարժման անդամ, ապա իր կյանքը նվիրել է խաղաղապահական գործունեությանը[6]։ Նա ակտիվ էր Ժնևում, որտեղ և ծնվել էր, սակայն կանանց իրավունքների բարձրացման համար ակտիվ գործունեություն է ծավալում նաև Շվեյցարիայում[7]։ Հատուկ շարժառիթներով նա նախընտրում էր արշավներ կազմակերպել կանանց կրթության, հավասար աշխատավարձի, մայրության նպաստների, հաշմանդամության նպաստների և կանանց զբաղվածության հնարավորությունների ընդլայնման համար[5]։

 
Էմիլի Գուրդը «Ilustrowany Kurier Codzienny» թերթի շտաբում, Կրակով, Լեհաստան։ Էմիլի Գուրդը (ձախից) և IKC-ի խմբագիր Զոֆիա Լեվակովսկան (աջից), 1935

1912 թվականին, Էմիլի Գուրդը հիմնադրեց Le mouvement féministe (անգլ.՝ Ֆեմինիստական շարժում) պարբերականը, որն առաջ էր քաշում կանանց ընտրության, կրթության և իրավական իրավունքների ոտնահարման խնդիրները[6]։ Մինչ մահանալը նա թերթի գլխավոր խմբագիրն էր։ 2001 թվականին Էմիլիի պատվին թերթը վերանվանվեց L'emiliE։ Առերեսվելով ֆինանսական դժվարությունների՝ թղթե պարբերականը ունեցավ իր օնլայն տարբերակը։ Այսպիսով, սա Եվրոպայում դարձավ ամենահին ֆեմինիստական պարբերականը[7]։ Գուրդը բազմաթիվ ֆեմինիստական կազմակերպությունների և ակումբների նախագահն էր[7], ներառյալ՝ Schweizerischer Verband für Frauenstimmrecht-ը (հայերեն՝ Շվեյցարիացի կանանց ասոցացիա), որտեղ նա 1914-1928 թվականներին պայքարում էր կանանց ընտրելու իրավունքի համար[8]։ 1923 թվականին նա ընտրվեց Կանանց միջազգային միության նախագահ։ Էմիլին հրապարակել է ամերիկացի սուֆրաժիստ Սուսան Բ․ Էնթոնի կենսագրությունը և խմբագրել է շվեյցարացի կանանց մասին պատմող տարեգիրքը[6]։

Գուրդը մահացել է 1946 թվականին Ժնևում՝ կանանց ընտրելու իրավունքի հաստատումից տասնչորս տարի առաջ[7]։

Ֆեմինիստական «l'émiliE» պարբերականը ներկայումս ունի միայն օնլայն տարբերակ։ 2012 թվականից Emilie Gourd հիմնադրամը ստեղծել էր «Actuelles.ch» առցանց հարթակը, որը Շվեյցարիայի մեդիաներին տրամադրում էր ֆեմինիստական նորություններ և հոդվածներ[9]։

Emilie Gourd հիմնադրամ խմբագրել

Ժաքլին Բերենշթեյն-Վավրը 1894 թվականին հիմնադրել է «Էմիլի Գուրդի հիմնադրամը»՝ նպատակ ունենալով շարունակել Գուրդի ժառանգությւոնը և աջակցել Շվեյցարիայում առկա ֆեմինսիտական բանավեճերի լուծմանը։

Մարտինե Շապոննիերը 2013 թվականից հիմնադրամի նախագահն է, իսկ Սաբինե Էսթիեր Թևենոզը փոխնախագահն է[5][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.lonsea.de/pub/person/1735
  2. 2,0 2,1 2,2 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. 3,0 3,1 3,2 Genevan Society of Genealogy
  4. 4,0 4,1 4,2 Journal de Genève (ֆր.) / E. LecomteGenève: 1826. — ISSN 1010-2108
  5. 5,0 5,1 5,2 Adamo, Ghania (2012 թ․ նոյեմբերի 29). «The unfinished job of Swiss feminists». swissinfo. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Gourd, Emilie (1879–1946)». Women in World History: A Biographical Encyclopedia. 2002. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Emilie Gourd (1879–1946)» (German). Eidgenössisches Büro für die Gleichstellung von Frau und Mann EBG. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Boles, Janet K.; Hoeveler, Diane Long (2004). Historical Dictionary of Feminism. Scarecrow Press. էջ 155. ISBN 9780810849464.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  10. http://www.moneyhouse.ch/fr/p/martine-chaponnière(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել