Էմետին

քիմիական միացություն

Էմետին, (Emetinum), ալկալոիդ, պարունակվում է իպեկակուանե բույսի արմատներում։ Անհոտ, դառնահամ, ջրում և սպիրտում լավ լուծվող, դեղնավուն բյուրեղային փոշի է։

Էմետին

Բժշկության մեջ օգտագործվում է էմետինի հիդրոքլորիդը (Emetini hydrochloridum)՝ ամեոբիազի բուժման նպատակով։ Էմետինը գրգռում է լորձաթաղանթները և առաջացնում սրտխառնոց, փսխում։ Նշանակվում է ենթամաշկային, միջմկանային ճանապարհներով։ Էմետին դուրս է գրվում 1%–1 մլ ամպուլներում և փոշիներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 44