Էմել Էմին (ռումիներեն՝ Emel Emin. ՄՀԱ՝ /eˈmel eˈmin/, դեկտեմբերի 12, 1938(1938-12-12), Դոբրիչ), ազգությամբ ղրիմի թաթար ռումինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, թյուրքագետ և մանկավարժ[1]։ Ստեղծագործում է թուրքերեն։

Էմել Էմին
Ծնվել էդեկտեմբերի 12, 1938(1938-12-12) (84 տարեկան)
ԾննդավայրԴոբրիչ
Մասնագիտությունբանաստեղծուհի, ուսուցչուհի և գրող
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան

Էմել Էմինի պոեզիայի մեծ մասը ազատ չափածո է, բայց նա երբեմն օգտագործում է վանկական ոտանավոր և արուզ։ Պոեզիայի ավանդական ձևերի հանդեպ սիրով նա նաև հրատարակել է գազելներ և ռուբայաթներ[2][3]։ Աշխատակցում է է Ռումինիայի գրողների միության և Թուրքիայի լեզվաբանական ընկերության հետ[4]։

ԿենսագրությունԽմբագրել

Էմել Էմինը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 12-ին Ռումինիայի Թագավորության Դոբրուջայի Պազարջիկ շրջանում։ Դրանից անմիջապես հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում, Ռումինիան Հարավային Դոբրուջան զիջեց Բուլղարիային, և այսօր քաղաքը պաշտոնապես հայտնի է որպես Դոբրիչ։

Բուլղարիայում իր առաջին տարիներին սովորել է Սոֆիայի մանկավարժական դպրոցում, այնուհետև 1960 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով արևելագիտության որակավորում։ Աշխատել է որպես թուրքերենի ուսուցչուհի Դոբրիչում և Վառնայի շրջանի Բելոգրադեցում[2][4]։

1967 թվականին ամուսնացել է և տեղափոխվել Ռումինիա՝ Կոնստանցա։ Էմելը Ռումինիայում թուրքերենի առաջին ուսուցիչներից է եղել։ 1972 թվականից դասավանդել է Կոնստանցայի բարձրագույն մանկավարժական դպրոցում։ 1991 թվականից թուրքական գրականության է դասավանդել Կոնստանցայի Օվիդի համալսարանի գրականության ֆակուլտետի դպրոցների ուսուցիչների կոլեգիայում[2][4]։

Հրատարակվել է Renkler (Բուխարեստ), Türk Dili (Անկարա), Turnalar (Իզմիր), IIS (Պրիզրեն), Kado (Յասի), Karadeniz, «Hakses» և «Emel» (Կոնստանցա) հրատարակություններում ու ամսագրերում[4]։

Ռումինիայում և Թուրքիայում հրատարակվել են նրա «Umut»[5], «Arzu»[6], «Hanımeli»[7], «Divan esintisi»[8] բանաստեղծությունների ժողովածուները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. * Emel Emin (1995)։ Umut (թուրքերեն)։ Kırklareli: Elmaz 
    • Emel Emin (1997)։ Arzu: Şiirler (թուրքերեն)։ Bucharest: Kriterion։ ISBN 9789732604878 
    • Emel Emin (2003)։ Hanımeli: şiirler (թուրքերեն)։ Bucharest: Kriterion։ ISBN 9789732606407 
    • Emel Emin (2007)։ Divan esintisi:Gazel ve dörtlükler (թուրքերեն)։ Constanta: Golden։ ISBN 9789738833548 
    • Emin Emel (October 2012)։ «Adierea vântului din evul mediu»։ Kado (ռումիներեն) 1 (2): 189–190։ Վերցված է 14 August 2014 
    • USR Filiala Dobrogea։ «Emel Emin» (ռումիներեն)։ Writers' Association of Romania։ Արխիվացված է օրիգինալից 20 March 2016-ին։ Վերցված է 14 August 2014 
    • Chelaru Marius (Summer 2011)։ «Convorbire cu Emin Emel»։ Poezia (ռումիներեն)։ Վերցված է 14 August 2014 
    • Önal Mehmet Naci (1997)։ «Romanya Türklerinin Günümüz Edebiyatı»։ Türk Dünyası Dil ve Edebiyat Dergisi (թուրքերեն) (Türk Dil Kurumu) 1997 (4): 15–39 
    • Yunus Emre Köstence Türk Kültür Merkezi (5 November 2012)։ «Köstence’de "Boyanın Suyla Dansı" Sergilendi» (թուրքերեն)։ Köstence Yunus Emre Türk Kültür Merkezi։ KYETKM։ Արխիվացված է օրիգինալից 14 August 2014-ին։ Վերցված է 14 August 2014 
  2. 2,0 2,1 2,2 Emin Emel (October 2012)։ «Adierea vântului din evul mediu»։ Kado (ռումիներեն) 1 (2): 189–190։ Վերցված է 14 August 2014 
  3. Chelaru Marius (Summer 2011)։ «Convorbire cu Emin Emel»։ Poezia (ռումիներեն)։ Վերցված է 14 August 2014 
  4. 4,0 4,1 4,2 4,3 USR Filiala Dobrogea։ «Emel Emin» (ռումիներեն)։ Writers' Association of Romania։ Արխիվացված է օրիգինալից 20 March 2016-ին։ Վերցված է 14 August 2014 
  5. Emel Emin (1995)։ Umut (թուրքերեն)։ Kırklareli: Elmaz 
  6. Emel Emin (1997)։ Arzu: Şiirler (թուրքերեն)։ Bucharest: Kriterion։ ISBN 9789732604878 
  7. Emel Emin (2003)։ Hanımeli: şiirler (թուրքերեն)։ Bucharest: Kriterion։ ISBN 9789732606407 
  8. Emel Emin (2007)։ Divan esintisi:Gazel ve dörtlükler (թուրքերեն)։ Constanta: Golden։ ISBN 9789738833548 

Արտաքին հղումներԽմբագրել