Էմանուել Ճգնավորյան
Էմանուել Ճգնավորյան (անգլ.՝ Emmanuel Tjeknavorian, ապրիլի 22, 1995, Վիեննա, Ավստրիա), հայազգի ջութակահար։
Էմանուել Ճգնավորյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | Էմանուել Ճգնավորյան |
Ծնվել է | ապրիլի 22, 1995 (29 տարեկան) Վիեննա, Ավստրիա |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կայք | emmanueltjeknavorian.com |
Դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի որդին է[1]։
Կենսագրություն
խմբագրելԷմանուել Ճգնավորյանը ծնվել է Վիեննայում՝ երաժիշտների ընտանիքում։ Ջութակ նվագել է 5 տարեկան հասակից։ 7 տարեկանում ունեցել է առաջին հանրային համերգը, երկու տարի հետո՝ մենահամերգ, որից հետո արժանացել է Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակի։ Համերգով հանդես է եկել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում և Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։
Սովորել է Վիեննայի համալսարանի երաժշտության և կատարողական արվեստի բաժնում, եղել է Գերհարդ Շուլցի աշակերտը։ Նրա ուսուցիչներից են եղել նաև Պետրոս Հայկազյանը, Արտաշես Մկրտչյանը, Արկադի Վինոկուրովը։ 2014 թվականին ավարտել է Վիեննայի Sacred Heart վարժարանը։
Զինծառայությունից խուսափել
խմբագրելԷմանուել Ճգնավորյանի նկատմամբ Հայաստանում 2017 թվականին հարուցվել է քրեական գործ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով։ 2022 թվականի մարտի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էմանուել Ճգնավորյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից[1]։
Մրցանակներ
խմբագրել- «Լավագույն դասական կատարող» - դասական երաժշտության պատանի երաժիշտների «Եվրատեսիլ-2012» մրցույթի 2-րդ տեղ[2][3]
- Յոհաննես Բրամս միջազգային մրցույթի մրցանակակիր
- Երիտասարդական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ, 2012/2013, Վիեննայի համերգասրահ
- Stefanie Hohl ջութակի մրցույթի 1-ին մրցանակ, 2013
- Fritz Kreisler մրցանակաբաշխության 3-րդ մրցանակ, 2014[4][5]
- Casinos Austria Rising Star Award, 2014[6]
- Յան Սիբելիուսի անվան ջութակահարների 2015 թվականի մրցույթի երկրորդ տեղ[7]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Լորիս Ճգնավորյանի որդին ազատվեց բանակից. Ճգնավորյանի նկատմամբ 2017 թվականից հարուցված է քրգործ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով» հոդված aravot.am լրատվական կայքում, (արխիվացված 10․03․2022թ․)
- ↑ «16-Jähriger geigt für Österreich auf». Tageszeitung Österreich. 2012 թ․ փետրվարի 29. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Վիեննայի սիմֆոնիկը հիացած էր հայ պատանիով»
- ↑ «Fritz Kreisler Wettbewerb: Österreicher im Finale». Der Standard. 2014 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Stefan Ender (2014 թ․ սեպտեմբերի 19). «Der freie Mensch als Sieger der Selektion». Der Standard. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Förderpreis für 19-jährigen Geiger Tjeknavorian». Kleine Zeitung. 2014 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Էմանուել Ճգնավորյանը Սիբելիուսի անվան մրցույթում գրավել է 2-րդ տեղը(չաշխատող հղում)