Էմանուել Դենիս

ֆուտբոլիստ

Էմանուել Բոնավենտուրե Դենիս (անգլ.՝ Emmanuel Bonaventure Dennis, նոյեմբերի 15, 1997(1997-11-15)[1], Աբուջա, Նիգերիա)[2], նիգերացի ֆուտբոլիստ, «Ուոթֆորդ» ակումբի և Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Էմանուել Դենիս
անգլ.՝ Emmanuel Dennis
Քաղաքացիությունը  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 15, 1997(1997-11-15)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Աբուջա, Նիգերիա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Դենիսը հանդիսանում է Աբուջայի ակադեմիայի սան[3]։ 2016 թվականի մարտին պայմանագիր է կնքել Լուգանսկի «Զարիա» ակումբի հետ[4]։

2016 թվականի հուլիսի 24-ին՝ Զարիայի կազմում իր առաջին պաշտոնական հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ 2016/2017 Ուկրանիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում՝ Դոնեցկի «Օլիմպիկի» դարպասին։

2017 թվականի մայիսի 30-ին «Զարիայի» հարձակվողը 4 տարով պայմանագիր է կնքել բելգիական «Բրյուգեի» հետ։ Տրանսֆերի ֆինանսական պայմանները չեն հրապարակվել[5] (ըստ Transfermarket-ի տվյալների՝ տեղափոխության արժեքը կազմել է 1․4 միլիոն եվրո, շուկայական գինը տեղափոխության պահին կազմել է 1․2 միլիոն եվրո)[6]։

2021 թվականի հունվարի 25-ին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է գերմանական «Քյոլն» ակումբ[7]։

2021 թվականի հունիսի 22-ին՝ «Բրյուգեի» հետ պայմանագրի ավարտից մոտ մեկ տարի առաջ, հայտնի է դարձել անգլիական «Ուոթֆորդ» Դենիս Բոնավենտուրայի տեղափոխության մասին (պաշտոնապես հուլիսի 1-ից)։ Թիմը համալրել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբների շարքերը 2021/22 մրցաշրջանում։ «Հորնեթսը» չի հրապարակել 23-ամյա նիգերացի ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը, ինչպես նաև անձնական պայմանագրի պայմանները[8]։ Ըստ Transfermarkеt-ի տվյալների՝ խաղացողի փոխհատուցման գումարը 4․00 միլիոն եվրո (տրանսֆերի պահին 5․00 միլիոն եվրո շուկայական արժեքով) էր[9]։

2021 թվականի օգոստոսի 14-ին՝ Անգլիական Պրեմեիեր Լիգայի իր նորամուտի խաղում, 23-ամյա նիգերացին աչքի է ընկել Բիրմինգհեմից «Աստոն Վիլլայի» դարպասին խփած գոլով, որով դարձել է նորամուտի խաղում գոլ խփած 4-րդ նիգերացին (ավելի վաղ դա արել են Ջոն Ուտական, Փիթեր Օդենվինգիեն և Իգալո Օդիոն)։ Այդ խաղում նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Emmanuel Dennis» (գերմաներեն). fc.de. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 1.2.2021-ին.
  3. Little known Nigerian striker Dennis turning heads at top Ukrainian club Արխիվացված 2016-09-21 Wayback Machine Публикация на сайте OwnGoalNigeria от 7 июля 2016 года
  4. Взяли Бонавентуре на перспективу Интервью с Юрией Вернидубом на сайте football.ua от 4 марта 2016 года
  5. «Официально: Бонавентуре перешел из Зари в Брюгге». www.ua-football.com (ռուսերեն). 2017 թ․ մայիսի 30. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  6. «Emmanuel Dennis - Трансферная история». www.transfermarkt.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  7. «Emmanuel Dennis kommt zum FC» (գերմաներեն). fc.de. Վերցված է 1.2.2021-ին.
  8. «Бывший форвард Зари перешел в Уотфорд». football.ua. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  9. «Emmanuel Dennis - Трансферная история». www.transfermarkt.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  10. «Экс-форвард Зари Бонавентуре забил в дебютном матче АПЛ». football.ua. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Դենիս» հոդվածին։