Էկտոր Գիմար (ֆր.՝ Hector Guimard, 10 մարտի, 1867, Լիոնմայիսի 20-ին, 1942, Նյու Յորք), ֆրանսիացի ճարտարապետ և դիզայներ, արվեստի մոդեռն ոճի ներկայացուցիչ։ Փարիզյան մետրոյի հայտնի մուտքային տաղավարների ստեղծողն է[5]:

Էկտոր Գիմար
ֆր.՝ Hector Guimard
Hector Guimard (cropped).jpg
Ի ծնեֆր.՝ Hector Germain Guimard
Ծնվել էմարտի 10, 1867(1867-03-10)[1][2][3][…]
ԾննդավայրԼիոն
Մահացել էմայիսի 20, 1942(1942-05-20)[1][2][4][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ոճ(եր)մոդեռն
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց
Ուշագրավ աշխատանքներChâteau d'Orgeval?, Գիմար հյուրանոց, Castel Béranger? և Paris Métro entrances by Hector Guimard?
ՊարգևներՊատվավոր Լեգեոնի շքանշան
Hector Guimard Վիքիպահեստում

Ուսումնական տարիներԽմբագրել

1882 թվականից 1885 թվականը Փարիզում սովորել է Ազգային բարձրագույն գեղարվեստի դպրոցում, որտեղ ծանոթացել է ճարտարապետության տեսաբան Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի հետ։ Հաջողությունների համար պարգևատրվել Բելգիա և Անգլիա այցելություններով։ Բրյուսելում ծանոթանում է Վիկտոր Օրտայի ստեղծագործություններին, որը նրա վրա հսկայական ազդեցություն է թողել։

Հիմնական գործունեությունԽմբագրել

1898 թվականին կառուցել էր Փարիզում գտնվող «Բերանժի ամրոց» բազմաբնակարան շենքը (հասցեն՝ Castel Béranger, Rue Jean de la Fontaine, Paris 16, Paris, France), որի շնորհիվ էլ նա հայտնի է դարձել։ Այդ պահից սկսած նրան դիմում են բազմաթիվ պատվերներով, որոնք Գիմարը կատարում մոդեռնիստական ոճով, պահպանելով ներդաշնակության իդեալները և շարունակական շարժումները։ Նաև ինքնուրույն կահույքի էսքիզներ է ստեղծում իր կողմից կառուցված շինությունների ներսույթների համար։ 1909 թվականին կառուցում է Գիմար Հոթելը, որը նվեր էր իր հարուստ ամերիկուհի կնոջը։

Նաև ձևավորում է փարիզյան մետրոյի առաջին կայարանների մուտքերը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Hector Guimard
  3. Hector Germain Guimard (фр.)ministère de la Culture.
  4. Энциклопедия Брокгауз (нем.)
  5. В архитектуре они называются эдикулами; французы посвятили им отдельную статью — Édicule Guimard.

Արտաքին հղումներԽմբագրել

  • LE CERCLE GUIMARD Էկտոր Գիմարի աշխատանքների պաշտպանության և առաջմղման ասոցիացիա
  • lartnouveau.com — Էկտոր Գիմարի աշխատանքները Փարիզում և Ֆրանսիայում
  • msa-project.com — «Մոդեռն» ոճ։