Էկզոտարիում, էկզոտիկ կենդանիների կենտրոն Երևանում։

Պատմություն խմբագրել

Կենտրոնն իր տեսակի մեջ միակն է ողջ ԱՊՀ-ի տարածքում։ Հիմնադրվել է 2005 թվականին Կարեն Մարտիրոսյանի կողմից։ Էկզոտարիումում ներկայացված են Մարտիրոսյանի սեփական, 27 տարվա հավաքածուի կենդանիները, շուրջ 16 տեսակի թռչուններ, 100-ից ավելի տեսակի սողուններ՝ օձեր, մողեսներ, կրիաներ։

Բացի էկզոտիկ կենդանիների ցուցադրությունից, կենտրոնը կազմակերպում է ուսուցողական, անասնաբուժական և կենդանիների հետ կապված այլ ծառայություններ։ Համագործակցում է մանկավարժական ինստիտուտի հետ, անցկացնում դասընթացներ, հյուրընկալում տարբեր դպրոցների աշակերտների[1]։

Տվյալներ խմբագրել

Կենտրոնը գտնվում է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 80/1 շենքում։ «Էկզոտարիում»-ի մուտքի արժեքը մինչև 2 տարեկան անվճար, մինչև 12 տարեկան՝ 600 դրամ, մեծերի համար՝ 1000 դրամ։ Թե տեղի բնակիչները և թե զբոսաշրջիկները սիրով այցելում են և միշտ գոհունակությամբ են հեռանում։ Կարելի է մոտիկից շփվել կենդանիների հետ, նկարվել։ Անվտանգությունն ապահովված է, սակայն կան կենդանիներ, որոնց հետ շփումն արգելվում է, քանի որ դրանք թունավոր են[2][3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ապագա կենսաբանները՝ բնության հետախույզներ(չաշխատող հղում)
  2. «Էկզոտարիում` միակը ողջ ԱՊՀ տարածքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Կայարանի տապանը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել