Էլ Սենթ Ջոն (անգլ.՝ Al St. John, սեպտեմբերի 10, 1892(1892-09-10) կամ սեպտեմբերի 10, 1893(1893-09-10)[1], Սանտա Անա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - հունվարի 21, 1963(1963-01-21)[3], Lyons, Ջորջիա, ԱՄՆ), համր կինոյի ամերիկացի կատակերգու, գործունեությունն սկսել է Մաք Սեննեթի «Keystone Studios» ստուդիայում, որտեղ նրա գործընկերները եղել են Չարլի Չապլինը, Ռոսկո Արբակլը, Մեյբլ Նորմանը, իսկ ավելի ուշ նկարահանվել է նաև Բաստեր Քիթոնի, Հարլոլդ Լոյդի հետ։ 20-ական թվականներին եղել է իր մասնակցությամբ ֆիլմերի սցենարիստն ու ռեժիսորը։ Բ-կարգի ձայնային ֆիլմերում խաղացել է բնահատուկ դերեր։ Գործունեությունն ավարտել է որպես հեռուստատեսությամբ թողարկվող սերիալների դերասան։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 346 ֆիլմում (ներառյալ կարճամետրաժ ֆիլմերը և հեռուստասերիալները), որոնցից շատերը կորել են։

Էլ Սենթ Ջոն
Ծնվել էսեպտեմբերի 10, 1892(1892-09-10) կամ սեպտեմբերի 10, 1893(1893-09-10)[1]
ԾննդավայրՍանտա Անա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Մահացել էհունվարի 21, 1963(1963-01-21)[3]
Մահվան վայրLyons, Ջորջիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, սցենարիստ և կինոռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Համր կինո խմբագրել

1912 թվականին Սենթ Ջոնն օգտագործել է իր ազգակցական կապերը. նա այդ ժամանակվա սկսնակ կինոդերասան Ռոսկո Արբակլի զարմիկն էր (զարմիկի և քեռու միջև տարիքային տարբերությունը ընդամենը 6 տարի է եղել) և աշխատանքի է ընդունվել Մաք Սեննեթի «Քիսթոուն» կինոընկերությունում։ Նույն թվականին Սենթ Ջոնը ռեժիսոր Դել Հենդերսոնի «Հաջողության շնորհիվ» (անգլ.՝ Through Dumb Luck) ֆիլմում իր առաջին ելույթն է ունեցել։

1913 թվականից նա պարբերաբար հայտնվել է կարճամետրաժ կատակերգություններում՝ որպես երկրորդ պլանի դերակատար՝ իր քեռու՝ Արբակլի և նրա զուգընկերուհի Մեյբլ Նորմանի մասնակցությամբ։ Քանի որ նրա քեռին ուներ «Ֆատտի», այսինքն՝ «Հաստլիկ» մականունը, այդ կատակերգությունները հաճախ այսպես էին կոչվում՝ «Ֆատտի և ժառանգորդ», «Ֆատտիի առաջնելույթը», «Ֆատտիի և Մեյբլի պարզ կյանքը», «Մեյբլի և Ֆատտիի ընտանեկան կյանքը», «Ֆատտիի հավատարիմ շունը», «Ֆատտիի նոր դերը» և այլն։

1914 թվականին Չարլի Չապլինի հետ մասնակցել է 9 կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներին, այդ ֆիլմերն են՝ «Անսովոր անախորժություն Մեյբլ», «Տանգո-շիլաշփոթ», «Լավագույն բնակիչ», «Մեյբլի աշխատանքային օրը», «Նոր դռնապան», «Նրա նախապատմական անցյալը», «Կաբարեում բռնվածը»։ Նույն 1914 թվականին նկարահանվել է Չապլինի առաջին լիամետրաժ կատակերգությունում՝ «Թիլիի ընդհատված սիրավեպը» (որի ռեժիսորը Մակ Սենետն էր)։

Երբ 1917 թվականին Ռոսկո Արբակլը թողել է Սեննեթի կինոընկերությունը և հիմնադրել իր «Comique Film Corporation» արտադրական ընկերությունը, իր հետ է տարել նաև եղբորորդուն։ Արբակլը իր ստուդիա հրավիրում է ոչ այդքան հայտնի Բաստեր Քիթոնին։ 1917-1919 թվականներին Արբակլ, Քիթոն և Սենթ Ջոն եռյակը հայտնվել է Արբակլի բեմադրած կարճամետրաժ կատակերգությունների էկրանին՝ «Մսավաճառի օգնականը», «Կոպիտ տունը», «Օ՜, բժիշկ», «Կոնի Այլենդ», «Տարօրինակ Վայրի Արևմուտք», «Միջանցքային», «Խոհարար», «Բեմի հետևում» և այլն։ Երբ Կիտոնն սկսել է իշխել այդ եռյակին՝ էկրանի վրա ստվերելով ոչ միայն ՍենթՋոնին, այլ նաև Արբակլին, Բաստերը լքել է ստուդիան և 1920 թվականին ինքնուրույն բեմադրությունների պայմանագիր է կնքել Ջոզեֆ Շենկի հետ։ Չնայած դրան՝ ընկերները բաժանվել են, և Սենթ Ջոնը շարունակել է նկարահանվել ինչպես Արբակլի ֆիլմերում, այնպես էլ Կիտոնի կատակերգություններում («Խրտվիլակ», «Գաղտնի նշան», «Գեներալ» և «Անիվների վրա սիրո բույն»)։

1919 թվականին Սենթ Ջոնը նկարահանումների հարթակում հանդիպել է համր կինոյի երրորդ հայտնի կատագերգուին (Չապլինից և Քիթոնից հետո)՝ Հարոլդ Լոյդին՝ ռեժիսոր Հել Ռոուչի «At the Old Stage Door» կարճամետրաժ կատակերգության շրջանակներում։

1919 թվականից սկսած՝ Էլ Սենթ Ջոնը իր ուժերը փորձել է սցենարներ գրելու և ինքնուրույն բեմադրելու ոլորտում, նկարահանել է (երբեմն Բենիամին Ստոլոֆֆայի կամ Ռոսկո Արբակլայի օգնությամբ) 28 կարճամետրաժ կատակերգություն, որտեղ անձամբ մարմնավորել է գլխավոր դերերը՝ «Արագություն» (1919), «Նա ինձ սիրում է, նա ինձ չի սիրում» (1920), «Ստիպողաբար խորհուրդ է տրվում» (1924) և այլն։

1921 թվականի հայտնի սկանդալից հետո, երբ նա մեղադրվել էր սպանության մեջ (երբևէ չի ապացուցվել, քանի որ դերասանն արդարացվել է երեք դատավարությունից հետո), Արբակլը ստիպված էր նկարահանել ֆիլմեր՝ Ուիլյամ Գուդրիխ կեղծանունով։ 1925 թվականին «Պողպատյա ջորի» կարճամետրաժ ֆիլմում Արբակլը նկարահանել է իր ընկերներ Սենթ Ջոնին և Բաստեր Կիտոնային։ Էլ Սենթ Ջոնը մի քանի անգամ նկարահանվել է Արբակլի կարճամետրաժ ֆիլմերում՝ «Անեծք» (1925), «Ամուսնական կապեր» (1931), «Կանայք խաղում են բրիջ» (1932) և այլն։

Հնչյունային ֆիլմ խմբագրել

Ձայնային ֆիլմում էլ Սենթ Ջոնն անցել է Բ-կարգի վեստերններում բնահատուկ դերերի։ Մոտավորապես, 1937 թվականին նա ստացել է «Fuzzy» մականունը, այդպես նրա ստեղծագործությունների մեծ մասի հերոսներին էին կոչում։ Բ-կարգի վեստերնները տևողությամբ փոքր էին (մոտ մեկ ժամ), որպեսզի հարմար լիներ դրանք ցուցադրել զույգված ցուցադրոություններում՝ հիմնական ֆիլմի մեկնարկից առաջ (նման ցուցադրություններ այն ժամանակ կիրառվել են Միացյալ Նահանգներում), նկարահանվել են որպես սերիալներ, որոնք ունեին շարունակություն։

Այնուհետև հաջորդել է «PRC» ստուդիայում նկարահանված երեք սերիալ, որոնցից առաջինը և առավել մեծ ժողովրդականություն վայելողը եղել է Բիլլի Քիդի մասին կինոսերիալը, որտեղ գլխավոր դերը կատարել է սկզբում Բոբ Սթիլը, իսկ հետո նրան հաջորդողը դարձել է ավելի հայտնի դերասան և լողորդ Բաստեր Կրեբբը (1940 թվականից մինչև 1946 թվականը նկարահանվել է 42 ֆիլմում, որոնցից 36-ը դուետով)։

Միաժամանակ թողարկել է ֆիլմաշարեր, որոնցում գլխավոր հերոսը միայնակ ձիավորն է։ Շարքի առաջին ժապավեններում խաղացել է Ջորջ Հյուսթոնը, հետագայում նրան փոխարինել է Ռոբերտ Լիվինգսթոնը։

Այն բանից հետո, երբ Բասթեր Քրեբբը հրաժարվել է Բիլլի Քիդի մասին սերիալի շարունակությունից որպես փոխարինող, 1947 թվականից ստուդիայի ղեկավարությունը որոշում է ընդունել նկարահանել Լեշա Լարի կատարմամբ ֆիլմերի շարք (1947 թվականից մինչև 1952 թվականը նկարահանվել է 20 ֆիլմում՝ սկսած «Լեշայի օրենքից»)։

Հերոս Սենթ Ջոնը՝ Ֆազի անվանմամբ, կամակոր ծեր կովբոյ էր, գյուղացի հիմարիկ, դարձել է այնքան հայտնի, որ իր անունը 1941 թվականից մարքեթինգի նպատակով ներառվել է ենթագրերում և կինոնկարների պաստառում՝ որպես Էլ Ֆազի Սենթ Ջոն։ Մինչև 1952 թվականը Սենթ Ջոնը ավելի քան 80 անգամ մարմնավորել է Ֆազին։

1950-ական թվականների սկզբին, երբ հեռուստատեսությունը հաստատուն կերպով մտել էր ամերիկացիների բնակարան, եկել է զուգընթաց սեանսներին ցուցադրվող էժանագին սերիական ֆիլմերի մեծ դարաշրջան։ Սերիալները սկսվել էին նկարահանվել հեռուստատեսության համար, որտեղ էլ 1952 թվականից հետո անցել էր Էլ Սենթ Ջոնը։

«Wild West show» հեռուստածրագրի նկարահանումներին սպասելու ժամանակ գտնվել է Ջորջիա նահանգում, այնտեղ Սենթ Ջոնը սրտի կաթված է ստացել և մահացել 1963 թվականին՝ յոթանասուն տարեկան հասակում։

Անձնական կյանք խմբագրել

Դերասանը երկու անգամ ամուսնացել է, առաջին անգամ՝ Ֆլո Բել Մուրի (Flo Belle Moore, 1914 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 1923 թվականի մարտի 19-ը) և երկրորդ անգամ՝ Ջուն Փրայս Փիրսի հետ (June Price Pearce, 1926 թվականի հունիսի 30-ից հայտնի չէ, թե մինչև երբ)։

Ճանաչում խմբագրել

1960 թվականի փետրվարի 8-ին կինեմատոգրաֆիայում ունեցած վաստակի համար Սենթ Ջոնը Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղի է արժանացել[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Սենթ Ջոն» հոդվածին։