Էլ Ջեմի ամֆիթատրոն (Էլ Ջեմի Կոլիզե, Մարկոս Անտոնիոս Գորդիանոսի ամֆիթատրոն), հինհռոմեական ամֆիթատրոն Թունիսում։ Կառուցվել է Աֆրիկայի պրոկոնսուլ Մարկոս Գորդիանոսի հրամանով Թունիսի Տիսդրե (այժմ` Էլ Ջեմ) քաղաքում Կոլիզեյի նմանությամբ։ Շինարարությունն ընթացել է մ. թ. ա. 232-238 թվականներին։

Էլ Ջեմի ամֆիթատրոն
ԵրկիրԹունիս Թունիս
ՏեղագրությունԷլ Ջեմ
Շինության տեսակԱմֆիթատրոն
ՀիմնադիրԳորդիանոս
Շինարարության սկիզբմ. թ. ա. 230
Քարտեզ
Քարտեզ
Էլ Ջեմի ամֆիթատրոն
Amphitheatre of El Jem*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Թունիս
Տիպ մշակութային
Չափանիշներ iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Արաբական երկրներ
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3 նստաշրջան)
Համար 38
Լայնացումներ 2010
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Ամֆիթատրոնի ասպարեզը 65 մ է, լայնությունը` 39 մ, տարողունակությունը` 30.000 մարդ։ Այն մեծությամբ երկրորդն է Կոլիզեյից հետո։

Համարվում է, որ ամֆիթատրոնի շինարարությունն սկսվել է մ. թ. ա. 230 թվականին։ Այն տևել է ութ տարի։ Եվ չնայած այն հասցրել են զարդարել բազմագույն խճանկարով, շինարարությունն ընդհատվել է։ Ամֆիթատրոնն օգատագործել են կարճ ժամանակ, իսկ նրա կառուցումը վերջնականապես չի ավարտվել։

Մինչև 7-րդ դարը հինհռոմեական ճարտարապետների կառույցը մնացել է անխաթար։ Քաղաքի արաբ բնակիչները սկսել են ոչ պիտանի ամֆիթատրոնն օգտագործել որպես անվճար շինանյութի աղբյուր։ Կառույցը պատրաստվել էր դեղնավուն ավազաքարից, որ հեշտ է մշակվում։ Քարի մեծ բեկորները օգտագործվել են Էլ Ջեմ քաղաքի և Քայրուան քաղաքի մզկիթի կառուցման համար։ 19-րդ դարի երկրորդ կեսին կառույցն օգտագործվել է խանութի, բնակարանի, ցորենի պահեստի նշանակությամբ[1]։

20-րդ դարում պատահականորեն պահպանված հինհռոմեական խճանկարները տեղափոխվել են տեղի Հնագիտական թանգարան։ 1979 թվականին ամֆիթատրոնի մնացորդները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։

Կինոյում խմբագրել

Կոլիզեյում երբեք չեն նկարահանվում գլադիատորների մասին ֆիլմեր, քանի որ այն բավականաչափ լավ չի պահպանվել նկարահանումներ իրականացնելու համար։ Այդ պատճառով Կոլիզեյի դերը շատ ֆիլմերում «կատարել» է Մարկոս Գորդիանոսի ամֆիթատրոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bomgardner, David L. (2013). The Story of the Roman Amphitheatre. Routledge. pp. 150–151. ISBN 9781134707393.
  2. "Amphitheatre of El Jem". UNESCO. Retrieved 5 May 2016.

Գրականություն խմբագրել

  • Christophe Hugoniot, Rome en Afrique. De la chute de Carthage aux débuts de la conquête arabe, éd. Flammarion, Paris, 2000 (ISBN 2-08-083003-1)
  • André Laronde et Jean-Claude Golvin, L’Afrique antique, éd. Taillandier, Paris, 2001 (ISBN 2-235-02313-4)
  • Yann Le Bohec, Histoire de l’Afrique romaine, éd. Picard, Paris, 2005 (ISBN 2-7084-0751-1)
  • Ammar Mahjoubi, Villes et structures de la province romaine d’Afrique, éd. Centre de publication universitaire, Tunis, 2000 (ISBN 9973937953)