Էլ Պրոգրեսո
Էլ Պրոգրեսո, (իսպ.՝ El Progreso)՝ քաղաք Հոնդուրասի հյուսիսում, Յորոյի վարչությունում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 534,1 կմ² | ||||
ԲԾՄ | 44 մետր | ||||
Բնակչություն | 188 366 մարդ (2013) | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Պաշտոնական կայք | munielprogreso.hn | ||||
| |||||
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Գտնվում է Սուլայի հովտում, Ուլուա գետի ափին[1]։ Քաղաքապետարանի տարածքը կազմում է 547,5 կմ²։
ԲնակչությունԽմբագրել
2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում ապրում է 146 098 մարդ[2]։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.
1988 | 2001 | 2013 |
---|---|---|
60 058 | 90 475 | 146 098 |
ՏնտեսությունԽմբագրել
Բերրի հողերի շնորհիվ Պրոգրեսոյի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Քաղաքի շրջակայքում կան ձիթենու, արմավենու, բանանի, այլ մրգերի և բանջարեղենի աճեցման պլանտացիաներ։ Նաև բավականին զարգացած է անասնաբուծություն, մասնավորապես, խոշոր եղջերավոր անասունների բուծումը և տեքստիլ արդյունաբերությունը։
Էլ Պրոգրեսո երբեմն կոչվում է հեծանվային քաղաք, քանի որ շատ քաղաքացիներ տեղաշարժի համար օգտագործում են հեծանիվ, որպես արագ և տնտեսող տրանսպորտային միջոց։ Հնարավոր է՝ դա տեղի բնակչության հարաբերական աղքատության արտացոլումն է։
Միկո ՔվեմադոԽմբագրել
Միկո Քվեմադոյի լեռնաշղթան քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Այն գտնվում է Պրոգրեսո քաղաքից արևելք, Սուլա հովտում։ Ունի ավելի քան 280 կմ² տարածք, որտ գտնվում է կառավարության հոգացության տակ։ Էկոլոգիական բարեկեցության ապահովման և էկոհամակարգի պաշտպանության համար, որպես հարուստ բուսական և կենդանական աշխարհը ունեցող տարածք, այնտեղ ազգային պարկ է ստեղծվել։
ԼուսանկարԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Географические координаты Эль-Прогресо
- ↑ «El Progreso» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-14-ին։ Վերցված է 2013-02-16
Արտաքին հղումներԽմբագրել
- Сайт города (Իսպաներեն)
- План Центрального парка «Лас-Мерседес»