Էլ Լիոնսիտո աստղադիտարան
Էլ Լիոնսիտո աստղադիտարան (անգլ.՝ Complejo Astronómico El Leoncito - CASLEO, աստղադիտարանի կոդը` — «829»), աստղադիտարան Արգենտինայի Սան Խուան պրովինցիայի արևմուտքում գտնվող Էլ Լիոնսիտո ազգային պարկում։ Հիմնադրվել է 1986 թվականին։ Այս ազգային պարկում է տեղակայված նաև Ֆելիքս Ագիլարի աստղադիտարանը[1]։
Էլ Լիոնսիտո աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | Solar Submillimeter Telescope?, POlarization Emission of Millimeter Activity at the Sun?, Helen Sawyer Hogg Telescope?, Astrograph for the Southern Hemisphere? և Horacio Ghielmetti Telescope? |
Աստղադիտարանի կոդ | 829 |
Երկիր | Արգենտինա |
Վայր | Սան Խուան և El Leoncito National Park? |
ԲԾՄ | 2552 մետր |
Կայք | casleo.gov.ar |
Leoncito Astronomical Complex Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԷլ Լիոնսիտո աստղադիտարանը պաշտոնապես ստեղծվել է 1983 թվականի մայիսի 10-ին, համաձայն Արգենտինայի Գիտության, տեխնոլոգիաների և նորարական արտադրության նախարարության, Գիտական և տեխնիկական հետազոտությունների ազգային խորհրդի, Լա Պլատա ազգային համալսարանի, Կորդովայի ազգային համալսարանի և Սան Խուանի ազային համալսարանի միջև կնքված համաձայնագրի[2]։ Աստղադիտարանի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 1986 թվականի սեպտեմբերի 12-ին, իսկ պարբերական դիտարկումները սկսվել են 1987 թվականի մարտի 1-ից։ Աստղադիտարանում աշխատում է 20 աշխատակից։
Աստղադիտարանի գործիքներ
խմբագրել- «Ջերջ Սահադե» աստղադիտակ - 2,15-մ Ռիչի-Կրետյեն տեսակի (f/8.485), տեղադրվել է 1984 թվականին, դիտարկումները սկսվել են 1987 թվականից[3]։
- «Հելեն Սոյեր Հոգ» աստղադիտակ - 60-սմ (D = 609.6 մմ, F = 9131.33 մմ) պատկանում է Տորոնտոյի համալսարանին (Կանադա)։ 1971-ից 1997 թվականները այս աստղադիտակը գտնվում էր Չիլիի Լաս Կամպանաս աստղադիտարանում[4]։
- Արեգակնային սուբմիլիմետրանոց աստղադիտակ - աշխատում է 212 և 405 գիգահերց (1,4 և 0,7 մմ) հաճախությամբ - Կասսգրեյին տեսակի ռադիոաստղադիտակ 1,5 մետր տրամագծով հայելիով։ Տեղադրվել է 1999 թվականի ապրիլին[5]։
- Հարավային կիսագնդի աստղագրաֆ - Centurion-18 (D=450 մմ, F=1260 մմ) + ԼԿՍ խցիկ SBIG 11000M (տեսադաշտը՝ 97.8' x 65.2'), հեռահար կառավարվում է ինտերնետով[6]։
Հիմնական նվաճումները
խմբագրել- Հայտնաբերվել են ավելին քան 100 աստերոիդ[7]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «PN El Leoncito». Administración de Parques Nacionales. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Complejo Astronómico El Leoncito - History, Visitors, etc». Complejo Astronómico El Leoncito. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Complejo Astronómico El Leoncito - Jorge Sahade Telescope». Complejo Astronómico El Leoncito. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Complejo Astronómico El Leoncito - Helen Sawyer Hogg Telescope». Complejo Astronómico El Leoncito. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Complejo Astronómico El Leoncito - Solar Submillimeter Telescope». Complejo Astronómico El Leoncito. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Complejo Astronómico El Leoncito - Astrograph for the Southern Hemisphere». Complejo Astronómico El Leoncito. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Minor Planet Discovery Sites, Leoncito Astronomical Complex
Արտաքին հղումներ
խմբագրելՓոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները
NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը
1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները