Էլ-Բուտնան (արաբ․՝ البطنان‎‎‎), առաջին մակարդակի վարչատարածքային միավոր՝ շրջան Լիբիայի հարավում։

Էլ-Բուտնան
البطنان‎
ԵրկիրԼիբիա Լիբիա
ԿարգավիճակԼիբիայի շրջան
Մտնում էԼիբիա
ՎարչկենտրոնՏոբրուկ
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2006)159 536
Կրոնական կազմիսլամ
Տարածք84 996  (7-րդ տեղ)
Ժամային գոտի+1
ISO 3166-2 կոդLY-BU

Վարչական կենտրոնը Տոբրուկ քաղաքն է, որը նաև Լիբիայի խոշորագույն քաղաքն է։ Զբաղեցնում է 84 996 կմ² տարածք։

Աշխարհագրություն խմբագրել

Էլ-Բուտնանը գտնվում է Լիբիա պետության հարավ-արևելքում։ Ափերը հյուսիսից ողողում են Միջերկրական ծովի ջրերը։ Արևելքում սահմանակցում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությանը։

Սահման ունի նաև Լիբիայի Դերնա և Էլ-Վահատ շրջանների հետ։ Խոշորագույն քաղաքը Տոբրուկն է։ Մյուս խոշոր քաղաքներն են Բարդիան և Ջաղբուբը։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2006 թվականի Լիբիայի ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացված մարդահամարի տվյալների՝ վարչատարածքային միավորի բնակչությունը կազմում է 159 536 մարդ[1]։

Հիմնական բնակիչները իսլամադավան արաբներն են, որոնք օգտագործում են արաբական այբուբենը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լիբիայի շրջաններ». statoids.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին.