Էլվիրա Սախիպզադովնա Նաբիուլինա (ռուս.՝ Эльви́ра Сахипза́довна Набиу́ллина, հոկտեմբերի 29, 1963(1963-10-29), Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 2013 թվականի հունիսի 24-ից ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ։ ՌԴ պատվավոր տնտեսագետ։

Էլվիրա Նաբիուլինա
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան և ԽՄԿԿ
Կրթություն՝ ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ (1986), Եյլի համալսարան և Մոսկվայի պետական համալսարան (1990)
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, բանկիր և պետական գործիչ
Ազգություն թաթար
Ծննդյան օր հոկտեմբերի 29, 1963(1963-10-29) (60 տարեկան)
Ծննդավայր Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
Ամուսին Yaroslav Kuzminov?
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր տնտեսագետ

ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական (2002 թվական

Վաղ մանկություն խմբագրել

Ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ուֆայում (Բաշկիրի ԻԽՍՀ)՝ թաթարական ընտանիքում[1][2] : Հայրը՝ Սահիպզադա Սաիթզադևիչը, վարորդ էր, իսկ մայրը՝ Զուլեյխա Սախիպզադովնան, աշխատում էր սարքաշինական արտադրամասում։

Էլվիրան գերազանցությամբ ավարտեց Ուֆայի № 31 դպրոցը, սակայն ոսկե մեդալ չստացավ[3]։

Կրթություն խմբագրել

1986 թվականին գերազանցությամբ ավարտեց Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1985 թվականից ԽՄԿԿ-ի անդամ է[2]։

1990 թվականին գերազանցությամբ ավարտեց Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան (Ազգային տնտեսության և տնտեսական ուսումնասիրությունների պատմության ամբիոն), պատրաստեց ատենախոսություն, սակայն չպաշտպանեց[3]։

Հետազոտության արդյունքները մասնակիորեն հրապարակվեցին չորս հեղինակների «Աշխատանքի օտարում. պատմություն և արդիականություն» աշխատանքներում (1989 թվական)։

2007 թվականին ավարտեց Եյլի համալսարանը։ ԱՄՆ-ում մասնակցեց IVLP (International Visitor Leadership Program) առաջնորդության ուսուցման ծրագրին։

Կարիերա խմբագրել

Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միություն խմբագրել

  • 1991-1992 թվականներին տնտեսական բարեփոխումների գծով ԽՍՀՄ գիտաարդյունաբերական միության մշտական կոմիտեի գլխավոր մասնագետն էր (Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միություն)[4]
  • 1992-1994 թվականներին Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնտեսական քաղաքականության խորհրդատուն էր։
  • 1994 թվականին Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության փորձագետների ինստիտուտի խորհրդականն էր։

Ռուսաստանի Էկոնոմիկայի նախարարություն խմբագրել

  • 1994-1995 թվականներին տնտեսական բարեփոխումների վարչության պետի տեղակալն ու Ռուսաստանի Դաշնության էկոնոմիկայի նախարարության տնտեսության պետական կարգավորման բաժնի պետն էր։
  • 1995-1996 թվականներին ՌԴ էկոնոմիկայի նախարարության տնտեսական բարեփոխումների վարչության պետի տեղակալն էր։
  • 1996-1997 թվականներին ՌԴ էկոնոմիկայի նախարարության տնտեսական բարեփոխումների վարչության պետն էր ու ՌԴ էկոնոմիկայի նախարարության խորհրդի անդամ։
  • 1997-1998 թվականներին ՌԴ էկոնոմիկայի նախարարի տեղակալն էր։

Աշխատանքն առևտրային և վերլուծական կառույցներում խմբագրել

  • 1998-1999 թվականներին «Պրոմտորգբանկ»-ի վարչության նախագահի տեղակալն էր։
  • 1999 թվականին Եվրասիական վարկանշային ծառայության գործադիր տնօրենն էր։

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունում և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում խմբագրել

  • 1999-2000 թվականներին ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխնախագահն էր (Գերման Գրեֆի հիմնադրամի նախագահն էր)։
  • 2000-2003 թվականներին Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման և առևտրի նախարարի առաջին տեղակալն էր։
  • 2003-2005 թվականներին ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահն էր[5]։

Ռուսաստանի կառավարությունում խմբագրել

  • 2007 թվականի սեպտեմբերից 2008 թվականի մայիսը ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախարարն էր[6]։
  • 2008 թվականի մայիսից 2012 թվականի մայիսը ՌԴ տնտեսական զարգացման նախարարն էր[7]։

Միևնույն ժամանակ, 2007-2012 թվականներին Պետական կորպորացիայի վերահսկող խորհրդի, իսկ 2008-2011 թվականներին՝ «Գազպրոմի» տնօրենների խորհրդի անդամ էր։ 2008 թվականին եղել է «Ռուսաստանի միասնական էներգետիկ համակարգ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ[8]։ 2008-2012 թվականներին Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր[9][10][11]։ 2010 թվականից` «Սկոլկովո» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, տնտեսական զարգացման և ինտեգրման հարցերով կառավարական հանձնաժողովի անդամ էր[12]։

2011 թվականից ռազմավարական նախաձեռնությունների գործակալության վերահսկիչ խորհրդի անդամ էր։ 2012 թվականից ընդգրկված է ՄԱԿ-ի նախաձեռնած «Հարգարժան անձանց խմբում»[13][14]։

2013 թվականից ազգային ֆինանսական խորհրդի նախագահի տեղակալն էր[15][16]։

Ռուսաստանի նախագահի օգնական խմբագրել

2012 թվականի մայիսի 22-ից 2013 թվականի հունիսի 24-ը Ռուսաստանի Դաշնության Նախագահի տնտեսական հարցերի գծով օգնականն էր[17]։

2013 թվականի մարտի 13-ին առաջադրվեց Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում[18]։

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահ խմբագրել

2013 թվականի ապրիլի 9-ին Պետդուման որոշեց նշանակել ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում՝ մինչև 2013 թվականի հունիսի 24-ը[19][20]։ Էլվիրա Սախիպզադովնան երկրի կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում առաջին կինն էր՝ Մեծ Ութնյակի կազմում[21]։

2017 թվականի մարտի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային ներկայացրեց Էլվիրա Նաբիուլինայի թեկնածությունը՝ 2017 թվականի հունիսի 24-ից նոր ժամկետով նշանակելու ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում[22]։

Նկարագիր խմբագրել

Ակնարկներ և առաջնահերթություններ խմբագրել

Էլվիրա Նաբիուլինան նախընտրում է խուսափել քաղաքական հայտարարություններից[23]։ Սակայն հայտնի է, որ լինելով լիբերալ շուկայական մոտեցումների կողմնակից՝ ողբերգություն է համարում Խորհրդային Միության փլուզումը[24]։ Ըստ նրա տեսակետների՝ նա ընդունում է էվոլյուցիայի գոյությունը։ Նաբիուլինան նշեց, որ ավելի շատ ուշադրություն է դարձրել մակրոտնտեսական կայունության և տնտեսական արդարության, կարգավորման մոտեցման հավասարությանը, ողջ տնտեսության կայուն և հավասար զարգացման պայմաններին[25]։

Մասնավորապես, Էլվիրա Նաբիուլինան քննադատում է Ռուսաստանում 1990-ականների բարեփոխումների անկատարությունը[3]։

  Ամենայն հավանականությամբ, ամենամեծ հարցը, որ ինձ տալիս եմ Գայդարի բարեփոխումների մասին. պե՞տք էր իրականացնել արագ սեփականաշնորհում։

- Այո։ Անհրաժեշտ էր ստեղծել մասնավոր սեփականատերերի դաս։ Սակայն սեփականաշնորհման արդյունքում մենք ստեղծել ենք մասնավոր սեփականության անվստահության մթնոլորտ։ Եվ շատերիս այս խնդիրը տարիներ շարունակ վախեցնում է։

 

Նաբիուլինան կարծում է, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախաճգնաժամային մոդելը, որը կառուցվեց նավթի գների անընդհատ բարձրացմամբ՝ բնական էր, սակայն ռեսուրսը սպառվել է, և այն պետք է փոխարինվի նորով` հիմնված մասնավոր ներդրումների վրա, մրցունակ ճյուղերում՝ 3-5 տարի մարման ժամկետով[3]։ Հատուկ ներդրումների համար անհրաժեշտ է ներդրումային միջավայր։ Ըստ Նաբիուլինայի՝ չի կարելի ասել, որ Ռուսաստանում այն սարսափելի է, բայց զգալի բարելավման կարիք ունի[25]։

Էլվիրա Նաբիուլինան դավադրությունների տեսության կողմնակից չէ, վստահ է, որ կան այնպիսի տնտեսական պատճառներ, որոնց դեպքում ոչ բոլորն են շահագրգռված ռուսական տնտեսության զարգացմամբ, այդ զարգացման տարբեր վեկտորների համար օբյեկտիվ շահերի բախում կա։ Որպես օրինակ՝ նա առաջարկում է բնական մենաշնորհների համար իրականացնել լոբբիստական գործունեություն։ Իշխանության դերը, ըստ Նաբիուլինայի, որոշումներ կայացնելն է, որոնք ավելի մեծ չափով նպաստում են երկրի տնտեսական աճին[26]։

Ըստ Նաբիուլինայի՝ Ռուսաստանի Կենտրոնական Բանկը պետք է ընկալվի որպես իշխանությունից անկախ մարմին, բայց հաշվետու լինի խորհրդարանին։ 2013 թվականի սեպտեմբերին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշեց[27].

  Շատ կարևոր է հստակ տարբերակել կառավարության և Կենտրոնական բանկի պատասխանատվության ոլորտները և մի դռնից երկու բանալի չպատրաստել։  

Էլվիրա Նաբիուլինան համարում է, որ ռուսական բանկային համակարգը հարմարեցված 2014-2015 թվականների փոփոխված պայմաններին և պատրաստ է ավելացնել ռուսական տնտեսության իրական հատվածի վարկավորումը[28]։

Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը և ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը նրա հետ չհամաձայնեցին։

Էլվիրա Նաբիուլինան Ռուսաստանում 2010 թվականի կեսերին տնտեսական աճի դանդաղեցումը կապեց պետական ինստիտուտների անբավարար որակի (հատկապես դատական և իրավական համակարգերի) և բիզնեսի բարձր վարչական խոչընդոտների հետ[24]։

Ըստ նրա՝ Ռուսաստանի տնտեսության ապագան կախված է ներպետական ներդրումների զարգացումից, աշխատուժի արտադրողականության բարձրացումից, աշխատուժի շարժունակությունից և բնական մենաշնորհների արդյունավետության բարձրացումից[1][2]։

Նաբիուլինան համարվում է Գերման Գրեֆի «Գորշ կարդինալ»-ը։ Նա Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Եվգենի Յասինի ուսանողն էր, չնայած, որ Վլադիմիր Պուտինի թիմում Նաբիուլինայի երկար տարիների աշխատանքից հետո նրանց տեսակետները տարբերվեցին։

Ձեռքբերումներ խմբագրել

«Պրայմ» լրատվական գործակալությունը կարևորում է Էլվիրա Նաբիուլինայի՝ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում հինգ կարևոր ձեռքբերումները.

  • Երկրի ռազմավարական զարգացման պլանավորումը առաջին հերթին հանձնվեց փորձագետներին
  • 2008-2009 թվականների ճգնաժամը հաղթահարվեց «քիչ արյամբ» և բոլոր սոցիալական պարտավորությունների կատարմամբ[29]
  • Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության երկար տարիների բանակցությունների հաջող ավարտը
  • Ռուսական բիզնեսի շահերի պաշտպանումը, երկրում գործարար միջավայրի բարելավումը
  • Օրենսդրական գործընթացների ներդաշնակեցումը[30]։

Մասնավորապես, Էլվիրա Նաբիուլինայի նախաձեռնությամբ ներդրվեց կանոնավորող ազդեցության գնահատման ինստիտուտը, ձեռնարկությունների վերահսկողության մի շարք լրացուցիչ ձևեր վերացվեցին, բարելավվեցին ստուգման ընթացակարգերը[29]։

2006 թվականին Էլվիրա Նաբիուլինան նպաստեց ռուբլու գրաֆիկական խորհրդանշի հաստատման գործընթացի ավարտին։ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Կենտրոնական բանկը անցկացրեց աշխատանքային խմբի կողմից ընտրված հինգ տարբերակների հանրային քննարկում[31]։ Հարցմանը մասնակցեցին գրեթե 280 հազար ռուսներ, ռուբլու հաստատված խորհրդանիշը ստացավ մասնակիցների ձայների ավելի քան 61% -ը, որը հետագայում հաստատեց ԿԲ-ի տնօրենների խորհուրդը[32]։

Նաբիուլինան ընդգծեց, որ ակտիվացել են բանկային հատվածը անբարեխիղճ և անկայուն բանկերից մաքրման աշխատանքները։ 2014 թվականի նոյեմբերից որոշվեց անցնել ռուբլու լողացող կուրսին[33]։

Արձագանքներ խմբագրել


Սերգեյ Ալեկսաշենկո, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» զարգացման կենտրոնի ղեկավար, համակուրսեցի[1]:

  Կարլ Մարքսի հետևորդուհին, ով սիրում էր մարքսիստ-լենինիստական քաղաքական տնտեսությունը՝ հավատում էր կոմունիզմի իդեալներին, մեր դասընթացի ընթացքում ընդունված առաջին ուսանողներից մեկը՝ օրինակելի մարդ է։ Կարծում էի, որ նա երբեք չէր ստեղծի նման պետական կարիերա։ Հիմա, իհարկե, տեսակետները փոխվել են. նա կյանքին լրջորեն է վերաբերում, հասկանում է, թե ինչպես է այն կառուցված։  

Եվգենի Յասին, Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային գիտահետազոտական համալսարանի գիտական ղեկավար։

  Նա չի ձգտում քաղաքականության մեջ որևէ նշանակալի դեր խաղալ։ Որպես մասնագետ՝ Էլվիրան Ռուսաստանում լավագույնն է։ Նա հանրային մարդ չէ, չի սիրում խոսել, չի սիրում իր ելույթները, չնայած նրան, որ դա անհրաժեշտ է և շատ լավ է ստացվում։ Էլվիրան, բացի նրանից, որ շատ ընդունակ է, շատ գեղեցիկ, գրավիչ կին է և իր համեստության ու զսպվածության շնորհիվ գրավում է տղամարդկանց։  

Գերման Գրեֆ, Ռուսաստանի Սբերբանկի վարչության նախագահ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության նախկին նախարար[1]։

  Պարզ, չափազանց ազնիվ, աշխատասեր մարդ է։ Նա շատ լավ գիտի շուկայական տնտեսության սկզբունքները, հրաշալի տիրապետում է իր աշխատանքին։  

Բորիս Տիտով, Ռուսաստանի ձեռներեցների իրավունքների պաշտպանության իրավասու[23]։

  Բիզնեսի առմամբ վերջին տարիներին Էկոնոմիկայի լավագույն նախարարն է։ Պրոֆեսիոնալ և գեղեցիկ մարդ, ում հետ հաճելի է շփվել։  

Սերգեյ Միրոնով, Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության ղեկավար[34][35]։

  Մեզ հիմա ասում են, թե ինչպես եք քննադատում Էլվիրա Սախիպզադովնային, չնայած ինքներդ եք մեկ տարի առաջ քվեարկել նրա օգտին. Այո, քվեարկել ենք։ Ավելին, երբ խոսեց մեր խմբակցության հետ՝ շատ հավանեցինք, հասկացանք, որ նա հստակ գիտի Կենտրոնական բանկի գործառույթներն ու խնդիրները։ Բայց, երբ խնդիրներ առաջացան ռուբլու հետ, պարզվեց, որ Կենտրոնական բանկը դեռ պատրաստ չէ լուծելու այդ խնդիրները։  

Վլադիմիր Ժիրինովսկի, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար[36]։

  Խոշոր երկրի պատասխանատվությունը փողի համար` այստեղ մեզ անհրաժեշտ են տղամարդկանց ուղեղներ ... Այստեղ մեզ պետք է ռազմավարական մտածողություն։ Ես ամբողջ աշխարհի բանկատերերի մեջ երբեք չեմ տեսել կնոջ։ Բոլոր բանկատերերը միայն տղամարդիկ են։ Գուցե Էլվիրան շատ լավ մարդ է, սակայն քանի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում էր, մենք ստանում էինք նրա մասին բողոքներ։  

Կարգավիճակ խմբագրել

Դասակարգային աստիճան խմբագրել

2002 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահի թիվ 1197 հրամանագրով Էլվիրա Նաբիուլինան ստացավ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի պետական խորհրդականի պաշտոնակատարի կարգավիճակ[37]։

Մրցանակներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2012)
  • Պատվո շքանշան (2018 թվական)
  • Բարեկամության շքանշան (2011 թվական)[38]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (2006 թվական)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (2002 թվական)[39]
  • Ալեքսանդր II մրցանակի դափնեկիր՝ Տնտեսության անցման շրջանի ինստիտուտի կողմից (այժմ Եգոր Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտ) (2003 թվական)[40]։
  • V ազգային «Տարվա տնօրեն» մրցանակի հաղթող՝ «Անկախ ռեժիսորների ինստիտուտի զարգացմանը նպաստելու» անվանակարգում (2010 թվական)[41]։

Վարկանիշներ խմբագրել

2014 թվականի մարտին «Էխո Մոսկվայի» ռադիոկայանի, «Օգոնյոկ» ամսագրի և «Ինտերֆաքս» լրատվական գործակալության համատեղ նախագծի՝ «Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանանց» վարկանիշում զբաղեցրեց 2-րդ տեղը[42]։

Ըստ Ֆորբս պարբերականի՝ 2014 թվականի մայիսին «Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց» վարկանիշում զբաղեցրեց 71-րդ տեղը։ Այս վարկանիշում Նաբիուլինան Ռուսաստանի միակ ներկայացուցիչն էր[43]։

2015 թվականի սեպտեմբերին Euromoney ամսագիրը՝ աշխարհի կենտրոնական բանկերի ղեկավարների շրջանում Էլվիրա Նաբիուլինային ճանաչեց լավագույնը[43]։

2016 թվականի սեպտեմբերին ըստ Global Finance ամսագրի՝ Նաբիուլինան աշխարհի կենտրոնական բանկերի լավագույն ղեկավարների վարկանիշում զբաղեցրեց 6-րդ տեղը[44]։

Անձնական կյանք խմբագրել

Էլվիրա Նաբիուլինան տիրապետում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներին[40]։ Հետաքրքրված է արվեստով, նախընտրում է դասական երաժշտություն, սիրում է արծաթե դարաշրջանի բանաստեղծներին և Ֆրանսիայի կինեմատոգրաֆը[1][23]։ Շարֆերն ու մանվածքները նրա զգեստապահարանի առանձնահատկություններն են։

Ընտանիք խմբագրել

Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան ավարտելուց հետո ամուսնացավ ազգային տնտեսության և տնտեսագիտության ամբիոնի դասախոս Յարոսլավ Կուզմինովի հետ, ով հետագայում դարձավ «Բարձրագույն տնտեսագիտական դպրոց» ազգային գիտական համալսարանի ռեկտոր[4][45]։

Կուզմինովն ու Նաբուլինան ունեն որդի՝ Վասիլին[46]։ Նա ծնվել է 1988 թվականին, 2005-2009 թվականներին սովորել է «Բարձրագույն տնտեսագիտական դպրոց» ազգային գիտական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, 2010 թվականին ավարտել է Մանչեստրի համալսարանի սոցիոլոգիական մագիստրատուրան և Մոսկվայի սոցիալական և տնտեսական գիտությունների դպրոցը։ Ներկայումս «Բարձրագույն տնտեսագիտական դպրոց» ազգային գիտական համալսարանի հետազոտող է[47]։

Ունեցվածք և եկամուտ խմբագրել

Էլվիրա Նաբիուլինան ունի 111.2 մ² բնակարան, 70.6 մ² տարածքով երեք բնակարաններ և Jaguar S-Type մակնիշի ավտոմեքենա[23][48]։ 2010 թվականին նրա տարեկան հայտարարագրած եկամուտը կազմեց 3.6 մլն ռուբլի, 2011 թվականին՝ 3.2 մլն ռուբլի, 2012 թվականին՝ 5.3 մլն ռուբլի, 2013 թվականին՝ 12.2 մլն ռուբլի, 2014 թվականին՝ 21.9 մլն ռուբլի[23][49][50]։

Միևնույն ժամանակ, ամուսնու եկամուտը 2010 թվականին կազմեց 17,2 մլն ռուբլի, 2013 թվականին՝ 20 մլն ռուբլի, իսկ 2014 թվականին՝ 45,3 մլն ռուբլի[48]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Бельченко, В. Человек в фуляре. — Журнал «Огонёк», № 9, 8 марта 2010 года.
  2. 2,0 2,1 2,2 Pismennaya, E. Nabiullina Recites Verlaine as Regulator. — Bloomberg Business, 12 июня 2013 года.(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Интервью Эльвиры Набиуллиной Первому каналу. — Программа «Познер», 27 января 2014 года.
  4. 4,0 4,1 Эльвира Набиуллина в Лентапедии
  5. «Распоряжение Президента Российской Федерации от 05.08.2005 № 347-рп «Об утверждении состава организационного комитета по подготовке и обеспечению председательства Российской Федерации в „Группе восьми" в 2006 году»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  6. Указ Президента Российской Федерации от 24.09.2007 № 1259 «О Министре экономического развития и торговли Российской Федерации» Արխիվացված 2013-12-14 Wayback Machine
  7. Указ Президента Российской Федерации от 12.05.2008 № 747 «О Министре экономического развития Российской Федерации» Արխիվացված 2012-11-03 Wayback Machine
  8. «Указ Президента Российской Федерации от 26.11.2007 N 1576 «О членах наблюдательного совета государственной корпорации по содействию разработке, производству и экспорту высокотехнологичной промышленной продукции „Ростехнологии"»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  9. Эльвира Сахипзадовна Набиуллина, Министр экономического развития РФ Արխիվացված 2010-11-05 Wayback Machine Руководство / Совет директоров: Членом Совета директоров ОАО «Газпром» является с 2008 года.
  10. Набиуллина и Шматко вышли из совета директоров «Газпрома» // Лента.ру
  11. Глава МЭРТ вошла в совет директоров РАО «ЕЭС» // Правда.ру
  12. «Зубков стал замом Шувалова в экономической правительственной комиссии», www.zaks.ru, 12.01.2010
  13. Новости «Сколково» на РИА Новости, включая состав попечительского совета
  14. «Пресс-релиз о назначении состава набсовета АСИ на сайте «Деловой России»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  15. «Состав наблюдательного совета на сайте АСИ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  16. «Президент РФ Владимир Путин предлагает на пост председателя Центробанка помощника главы государства Эльвиру Набиуллину». «РиаНовости». 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  17. Новое глобальное партнёрство: искоренение бедности и преобразование экономик посредством устойчивого развития Արխիվացված 2013-09-08 Wayback Machine // Доклад группы видных деятелей высокого уровня по разработке повестки дня в области развития на период после 2015 года, ООН, 2013
  18. «Указ президента РФ от 21 мая 2012 г. № 674 «О помощнике Президента Российской Федерации»». «Российская газета» — федеральный выпуск № 5788. 2012 թ․ մայիսի 23. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  19. Постановление Государственной Думы Федерального Собрания Российской Федерации от 9 апреля 2013 года № 1993-6 ГД «О назначении Набиуллиной Эльвиры Сахипзадовны на должность Председателя Центрального банка Российской Федерации» Արխիվացված 2013-12-12 Wayback Machine
  20. «Госдума одобрила назначение Набиуллиной на пост главы ЦБ». «РиаНовости». 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  21. Кортни Уивер. Насколько податлива путинская банкирша?
  22. http://www.kremlin.ru/acts/news/54091
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Эльвира Набиуллина: трудоголик, стратег и глобалист. — РИА «Новости», 12 марта 2013 года.
  24. 24,0 24,1 Набиуллина, Эльвира. — статья из Лентапедии.
  25. 25,0 25,1 Бутрин, Д. Эльвира Набиуллина: «Пытаться искусственно влиять на курс не надо». — Коммерсантъ, 24 июня 2013 года.
  26. «Банки готовы увеличить кредитование реального сектора, считает Набиуллина | 13.10.15 | finanz.ru». finanz.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  27. Тросников, И.; Голикова, Е.; Пустякова, А. «Президент уважает независимость Центрального банка». — ИТАР-ТАСС, 3 сентября 2013 года.
  28. Выступление Э. С. Набиуллиной на заседании Государственной Думы с представлением «Основных направлений единой государственной денежно-кредитной политики на 2014 год и период 2015 и 2016 годов». — Официальный сайт Банка России, 20 ноября 2013 года.
  29. 29,0 29,1 Пять главных достижений Набиуллиной в реформировании экономики. — РИА «Новости», 12 марта 2013 года.
  30. Министр Э. С. Набиуллина провела совещание с руководителями ведущих деловых ассоциаций, посвященное институту оценки регулирующего воздействия Արխիվացված 2015-04-15 Wayback Machine. — официальный сайт Минэкономразвития, 10 февраля 2011 года.
  31. Набиуллина показала новый символ рубля. — Вести.ру, 11 декабря 2013 года.
  32. Дементьева, С. ЦБ отозвал лицензии ещё у трёх кредитных организаций. — Коммерсантъ, 10 декабря 2014 года.
  33. Набиуллина, Э. Переход к инфляционному таргетированию требует режима плавающего курса рубля Արխիվացված 2015-04-11 Wayback Machine. — официальный сайт РСПП, 18 ноября 2014 года.
  34. Жириновский: Набиуллиной не достает «мужских мозгов» для руководства ЦБ. — НТВ, 13 марта 2013 года.
  35. Набиуллина не устраивает Жириновского своей личной жизнью. — Бизнес FM, 13 марта 2013 года.
  36. Сергей Миронов: «Центробанк, ты не туда рулишь» Արխիվացված 2015-04-17 Wayback Machine. — Газета.ру, 20 ноября 2014 года.
  37. «О присвоении квалификационных разрядов федеральным государственным служащим Министерства экономического развития и торговли Российской Федерации» — указ президента Российской Федерации от 17 октября 2002 года № 1197, Kremlin.ru.
  38. Указ Президента Российской Федерации от 11 октября 2018 года № 574 «О награждении государственными наградами Российской Федерации»
  39. «Указ Президента Российской Федерации от 17 октября 2002 года № 1196 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
  40. 40,0 40,1 Биография Эльвиры Набиуллиной на РИА «Новости», 12 марта 2013 года.
  41. Объявлены имена победителей Национальной премии «Директор года» 2010 Արխիվացված 2015-07-31 Wayback Machine // 01.12.2010
  42. «100 самых влиятельных женщин России». — Журнал «Огонёк» № 8, 3 марта 2014 года. — с. 10
  43. 43,0 43,1 The World’s 100 Most Powerful Women: Elvira Nabiullina. — Forbes, 28 мая 2014 года.(անգլ.)
  44. Набиуллина вошла в высший рейтинг глав ЦБ мира. — Лента.ру, 3 сентября 2016 года.
  45. Президентская «дамка». Новый глава Министерства экономического развития и торговли Эльвира Набиуллина возглавляла «теневой кабинет министров», «Собеседник», 02.10.2007.
  46. Министра навестили воры, Электронное периодическое издание «MK.ru», № 24669, 18.01.2008
  47. Женская доля в правительстве. Эльвира Набиуллина сменила Германа Грефа, «Российская газета» — Неделя, № 4478, 28.09.2007.
  48. 48,0 48,1 Набиуллина заработала за год почти 22 миллиона рублей. — Лента.ру, 22 мая 2015 года.
  49. Сведения о доходах основных должностных лиц Администрации на сайте Kremlin.ru
  50. Сведения о доходах, расходах, об имуществе и обязательствах имущественного характера служащих Банка России за период с 1 января 2013 года по 31 декабря 2013 года на официальном сайте Банка России.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվիրա Նաբիուլինա» հոդվածին։