Էլվինը և բուրունդուկները
«Էլվինը և բուրունդուկները» (անգլ.՝ Alvin and the Chipmunks; ԱՄՆ, 2007), ընտանեկան կինոկատակերգություն երեք բուրունդւոկների մասին, հիմնված 1960-ականների հորինված երաժշտական խմբի պատմության և 1980-ականների համանուն սերիալի հիման վրա։ Համաշխարհային շնորհանդեսը կայացել է 2007 թվականի դեկտեմբերի 14-ին։ Ֆիլմը ունի երկու շարունակություն՝ «Էլվինը և բուրունդուկները 2» և «Էլվինը և բուրունդուկները 3D»։ Նախատեսվում է «Էլվինը և բուրունդուկները 4» ֆիլմի շնորհանդեսը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին։
Էլվինը և բուրունդուկները անգլ.՝ Alvin and the Chipmunks | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | երաժշտական ֆիլմ, կինոկատակերգություն[1][2], ջուկբոքս մյուզիքլ, ֆենթեզի ֆիլմ, սուրբծննդյան ֆիլմ և կենդանի դերասաններով մուլտֆիլմ |
Թվական | դեկտեմբերի 20, 2007[3] և 2007 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թիմ Հիլլ[1][4][5][…] |
Պրոդյուսեր | Ջենիս Քարման[6] և Ռոս Բաղդասարյան կրտսեր |
Սցենարի հեղինակ | Ջոն Վիտի[6], Ուիլ ՄակՌոբ և Քրիս Վիսքարդի |
Դերակատարներ | Ջեյսոն Լի[4][7][5][…], Դևիդ Քրոս[4][7][5][…], Քեմերոն Ռիչարդսոն[4][7][5], Ջեյն Լինչ[7][5], Բեթ Ռիսգրաֆ[7][5], Էրին Չամբերս[7], Ջասթին Լոնգ, Մեթյու Գրեյ Գաբլեր և Ջեսսի ՄակՔարթնի |
Օպերատոր | Փիթեր Լայոնս Քոլիսթեր |
Երաժշտություն | Քրիստոֆեր Լեներց |
Մոնտաժ | Փիթեր Է․ Բերգեր[6] |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | 20th Century Studios[4], Արնոն Միլչեն, Regency Enterprises, Bagdasarian Productions[6] և RatPac-Dune Entertainment |
Տևողություն | 92 րոպե |
Շահույթ | 361 300 000 $[8] |
Հաջորդ | Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել |
Պաշտոնական կայքէջ | |
Alvin and the Chipmunks (2007 film) Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելԵրաժիշտ Դևիդ Սևիլին վերջին ժամանակներում միայն հիասթափություններ են սպասվում։ Նրա երգերը ոչ ոք չի ուզում երգել և իր գործակալը չեղյալ է համարում իր հետ պայմանագիրը։ Բայց Ամանորից առաջ նրա տանը հայտնվում են երեք բուրունդուկներ՝ Էլվինը, Սայմոնը, Թեոդորը։ Սկզբում նրանք անհանգստություն են պատճառում Դևիդին, բայց հետո հասկանում են, որ իրենցից հիանալի երաժշտական խումբ կստացվի։ Դեյվը գրում է նրանց համար երգեր, իսկ բուրունդուկները կատարում են այդ երգերը հետաքրքիր ձայնով։ Շուտով երեք բուրունդուկները հայտնվում են հիթ-շքերթների բարձունքներում, իսկ իրենց ալբոմները վաճռվում են հսկայական քանակով։ Յանը՝ Դեյվի գործակալը սկսում է բուրունդուկներից գայթակղել դեպի իրեն։ Նա բուրունդուկների համար երկարատև շրջագայություններ է կազմակերպում՝ անվճար շահագործելով նրանց։ Բուրունդուկների ուժերը շուտով սպառվում են, բայց Յանը չի կարող հետաձգել համերգները և ստիպում է նրանց երգել հնչյունագրի ներքո։ Այդ ժամանակ Դեյվը իր ընկերուհի Կլերի օգնությամբ գնում է բուրունդուկների համերգին։ Տեսնելով Դեյվին՝ բուրունդուկները մոռանում են երգի մասին և վազում են բացի Դեյվը։ Երաժշտությունը և բուրունդուկների ձայնը շարունակվում է․ հանդիսատեսը հասկանում է խաբեությունը։ Բուրունդուկները ցանկանում են վերադառնալ Դեյվի մոտ, բայց Յանը փակում է նրանց վանդակի մեջ և ցանկանում է տանել Ֆրանսիա։ Եռյակը փախչում է վանդակից՝ իրենց փոխարեն դնելով փափուկ խաղալիքներ։ Նրանք վերադառնում են Դեյվի մոտ և մնում նրա հետ։
Հետո Յանը ստիպված լինում աշխատել հավաքարար։ Դրա մասին բոլորն իմանում են, և նա խայտառակվում է։
Դերերում
խմբագրել- Ջեյսոն Լի - Դևիդ «Դեյվ» Սևիլ
- Դևիդ Քրոս - Յան Հոուկ
- Քեմերոն Ռիչարդսոն - Կլեր Ուիլսոն
- Ջեյն Լինչ - Գեիլ
- Ջասթին Լոնգ - Էլվին Սևիլ (ձայնավորում)
- Մեթյու Գրեյ Գուբլեր - Սայմոն Սևիլ (ձայնավորում)
- Ջեսի Մաքքարթնի - Թեոդոր Սևիլ (ձայնավորում)
Կարծիքներ
խմբագրելՖիլմը ստացել է հիմնականում բացասական կարծիքներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքի տվյալներով 104 կինոքննադատներից միայն 27%-ն է դրական կարծիքներ արտահայտել ֆիլմի մասին, իսկ միջին գնահատականը 4,4 է 10 բալանոց սանդղակով։ Կայքի եզրակացությունն այսպիսին է․ «Չնայած բարի ֆիլմ է, բայց անհաջող հումոր է։ Ֆիլմը շատ հին է երևում, թեկուզ և ձգտում է նորին»[9]։ 25 թոփ-քննդատներից 24%-ը ֆիլմին դրական գնահատական են տվել[10]։ Metacritic կայքում կան 23 քննադատների կարծիքներ, ըստ որոնց միջին գնահատականը 39 է 100-ից[11]։
Variety ամսագիրը անվանել է ֆիլմը «անմեղ և հաճախ զվարճալի դատարկ ֆիլմ»[12]։ Ռոջեր Էբերտը 4 աստղից 2-ն էտվել, ասելով, որ ֆիլմը «ինչ-որ չափով ծաղրում է ռոք աստղերին»[13]։ The Guardian-ի և The Observer-ի քննադատները հասական կարծիքներ են ունեցել։ Ֆիլիպ Ֆրենչն ասել է․ «ֆիլմը դուր կգա երեխաներին, մեծերն էլ չեն ձանձրանա այն դիտելուց»։ Իսկ Պիտեր Բրեդշոուն տվել է միայն մեկ աստղ 5-ից, անվանելով ֆիլմը «բացարձակապես հիմար կիսաանիմացիոն ընտանեկան կատակերգություն»[14]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմի կարգախոսն է․ «Իրական տաղանդի համար չափսը նշանակություն չունի»։
- Հանդիսատեսներ․
ԱՄՆ - 31 201 400 մարդ,
Գերմանիա - 1 440 513 մարդ,
Միացյալ Թագավորություն - 2 296 548 մարդ,
Իսպանիա - 1 102 519 մարդ,
Բրազիլիա - 1 355 136 մարդ
- Ֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում «Մազոտ հրեշ» կեղծ անվանումով
- Դեյվի տան վրա գրված 1958 թիվը դա հորինված «Էլվինը և բուրունդուկները» երաժշտական խմբի առաջին երգի թողարկման տարեթիվն է։
- Դեյվի տանը հաճախ է երևում տեսախցիկը, որը նկարում է ֆիլմը։
- Դրվագներից մեկում երևում է, որ բուրունդուկները դիտում են Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ մուլտսերիալը, նաև երկու անգամ լսվում է այդ մուլտսերիալի երգը։
Սաունդթրեք
խմբագրել- Bad Day
- The Chipmunk Song (Christmas Dont Be Late) (DeeTown OG Mix)
- Follow Me Now (feat. Jason Gleed)
- How We Roll
- Witch Doctor (feat. Chris Classic)
- Come Get It (feat. Rebecca Jones)
- The Chipmunk Song (Christmas Dont Be Late) (DeeTown Rock Mix)
- Funkytown
- Get You Goin
- Coast 2 Coast
- Mess Around
- Only You (and You Alone)
- Aint No Party
- Get MunkD
- Witch Doctor (perf. by David Seville) *Bonus Tracks Classic Version)
- The Christmas Song (Christmas Dont Be Late) (perf. by The Chipmunks) Bonus Tracks Classic Version)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0952640/
- ↑ http://www.metacritic.com/movie/alvin-and-the-chipmunks
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://stopklatka.pl/film/alvin-i-wiewiorki
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.ofdb.de/film/138544,Alvin-und-die-Chipmunks
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=94777
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.imdb.com/title/tt0952640/fullcredits
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Alvin and the Chipmunks (2007)». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Alvin and the Chipmunks (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Alvin and the Chipmunks». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Review of Alvin and the Chipmunks by Variety magazine
- ↑ Review of Alvin and the Chipmunks Արխիվացված 2013-03-10 Wayback Machine by Roger Ebert
- ↑ Alvin And The Chipmunks Reviews from The Guardian and The Observer
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի պաշտոնական կայք
- Էլվինը և բուրունդուկները(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվինը և բուրունդուկները» հոդվածին։ |