Էլվինա Սավինո (իտալ.՝ Elvira Savino, հունիսի 6, 1977(1977-06-06), Կաստելանա Գրոտե, Բարի, Ապուլիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունից։

Էլվինա Սավինո
իտալ.՝ Elvira Savino
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1977(1977-06-06) (46 տարեկան)
ԾննդավայրԿաստելանա Գրոտե, Բարի, Ապուլիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունԲարիի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունԱզատության ժողովուրդ
Կայքelvirasavino.it
 Elvira Savino Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

2003 թվականին ավարտել է Բարիի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝ «քաղաքական տնտեսագիտություն» մասնագիտությամբ։ Որակավորման բարձրացում է անցել Բարիի առևտրային պալատում՝ ուսումնասիրելով բիզնես գործընթացները, գերազանցության և էթիկական առաջնորդության մոդելները։ Հռոմում հետագա կրթությունից հետո ստացել է Եվրոպայի հասարակական հարաբերությունների մագիստրոսի աստիճան։ 2004 թվականից աշխատել է տարբեր միջազգային ընկերություններում, այդ թվում՝ Fazi Editore խմբի Business International ընկերության նախագծի մենեջերի օգնական (սովորել է կառավարում)։ 2005 թվականին աշխատել է որպես UDC ընկերության կապի և հաղորդակցության բաժնի աշխատակից։ 2006 թվականի հունվարից՝ RAI հեռուստառադիոընկերության խորհրդատու, զբաղվել է նոր հեռուստաալիքների առաջխաղացմամբ, 2006 թվականի մայիսից համագործակցել է «Formiche» խմբագրական նախագծի հետ։

2008 թվականի ապրիլի 29-ին Էլվիրա Սավինոն Իտալիայի պատգամավորների պալատ է ընտրվել «Ազատության ժողովուրդ» կուսակցության ցուցակով։ 2013 թվականի ընտրություններում վերընտրվել է նույն կուսակցությունից։ 2013 թվականի նոյեմբերի 16-ից ընդգրկված է «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունում, որը ձևավորվել է «Ազատության ժողովրդի» փլուզումից հետո[1][2]։

Խորհրդարանում Սավինոն 2015 թվականի հուլիսի 21-ից 14-րդ հանձնաժողովի քարտուղարն է (Եվրամիության հարցերով)։ Նախկինում աշխատել է 6-րդ հանձնաժողովում (ֆինանսավորման հարցերով) և 12-րդ հանձնաժողովում (սոցիալական հարցերով)։

Ամուսնացած է 2008 թվականի սեպտեմբերից։ Էլվիրա Սավինոյի հարսանիքի խաչեղբայրը եղել անձամբ Սիլվիո Բերլուսկոնին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել