Էլմիրա Միրզարզա ղիզի Նազիրովա (ադրբ.՝ Elmira Mirzərza qızı Nəzirova, նոյեմբերի 30, 1928(1928-11-30), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 23, 2014(2014-01-23), Հայֆա, Իսրայել), Ադրբեջանի նշանավոր կոմպոզիտոր, Ադրբեջանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր[1];

Էլմիրա Նազիրովա
Բնօրինակ անունԷլմիրա Միրզարզա կըզի Նազիրովա
Ծնվել էնոյեմբերի 30, 1928(1928-11-30)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  Ադրբեջան և  Իսրայել
Մահացել էհունվարի 23, 2014(2014-01-23) (85 տարեկան)
Հայֆա, Իսրայել
Մասնագիտությունդաշնակահարուհի և կոմպոզիտոր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Ադրբեջանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Էլմիրա Նազիրովան ծնվել է 1928 թվականի նոյեմբերի 30-ին Բաքվում։ 1950 թվականին ավարտել է Ուզեիր Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիա ՛պրոֆեսոր Գ. Շարոևի դաշնամուրային դասարանը։ 1954 թվականին ավարտել է պրոֆեսոր Բ. Զեյդմանի կոմպոզիտորական դասարանը։ 1951 թվականից նա դասավանդել էր կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանում[2]։

1953 թվականից ԽՍՀՄ-ի կոմպոզիտորների միության և Ադրբեջանական ԽՍՀ-ի կոմպոզիտորների միության անդամ էր։ Էլմիրա Նազիրովան մահացել է 2014 թվականի հունվարի 23-ին Իսրայելում[3]։

1990 թվականից Իսրայելում ապրող Է.Նազարովան զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Կոմպոզիտոր և դաշնակահար Էլմիրա Նազիրովայի 75-ամյակը նշվել է 2004 թվականին Մուսլիմ Մագոմաևի անվան Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում։

Ծանոթագրություններ խմբագրել