Էլմիրա Հեքեքյան
Էլմիրա Աբրահամի Հեքեքյան (Աբրահամյան) (փետրվարի 29, 1928, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 20, 2019, Երևան, Հայաստան[1]), հայ ռեժիսոր, բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1986), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Էլմիրա Հեքեքյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1928 |
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 20, 2019 (90 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1953) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտացում | ռեժիսոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԷլմիրա Աբրահամյանը ծնվել է Գանձակում, Աբրահամ և Ռոզալիա Աբրահամյանների ընտանիքում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1949 թվականից աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի խմբագրությունում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1975 թվականին Մոսկվայում կատարելագործվել հեռուստատեսության համամիութենական ինստիտուտի գլխավոր ռեժիսորների դասընթացներում։ 1946-1948 թվականներին աշխատել է Բաքվի Լևոն Երամյանի անվան, 1953-1957 թվականներին՝ Երևանի ռուսական թատրոններում, 1958 թվականից՝ Հայաստանի հեռուստաստուդիայի ռեժիսոր։ 1953 թվականից (ընդհատումներով) դասավանդել է Երևանի պարարվեստի, երաժշտական ուսումնարաններում, ԵԹԱԻ-ում[2]։ Հեղինակ է բազմաթիվ հեռուստահաղորդաշարերի՝ «Զրույցներ գեղագիտության մասին», «Գեղեցիկի աշխարհում», «Շախմատային այբուբեն», «Թատերական հուշեր», «Վարք ու բարք», «Հասմիկ» և այլն։ Նկարահանել է «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է․․․» ֆիլմը (1964, Համամիութենական կինոփառատոնի առաջին մրցանակ, Պրահայի միջազգային կինոփառատոնի դիպլոմ, 1965)։ Լուիզա Սամվելյանի համագործակցությամբ ներկայացրել է համաշխարհային դրամատուրգիայի եզակի նմուշներ՝ բեմադրելով Արիստոֆանի «Ամպերը», Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում» (երկուսն էլ՝ 1971), Ջ. Բրունոյի «Մոմակալը» (1973) և այլն[3][4]։
Անդամակցություն
խմբագրել- Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 1948
- Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ, 2006[5]
- Բնության և հասարակական գիտության միջազգային ակադեմիայի անդամ, 2009
- Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիաների իսկական անդամ, 2011՝
- «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, 1992
Պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ Պետռադիոյի պատվոգիր
- Համամիութենական կինոփառատոնի առաջին մրցանակ, 1964
- Պրահայի միջազգային կինոփառատոնի դիպլոմ, 1965
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, 1975
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1986
- ՀՀ թատերական գործիչների միության ոսկե մեդալ, 2007
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2007
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ, 2008
- «Գարեգին Նժդեհ» մեդալ, 2009
- Մովսես Խորենացու մեդալ 2018
Ընտանիք
խմբագրել- Հայր՝ Աբրահամ Աբրահամյան, զինվորական։
- Մայրը՝ Ռոզալիա Աբրամովնա Աբրահամյան, «Հայրենական մեծ պատերազմի» կամավոր, պատվավոր մանկավարժ, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։
- Դուստր՝ Աննա Հեքեքյան, հայ կինոռեժիսոր, սցենարիստ
- Որդի՝ Տիգրան Հեքեքյան, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ LLC, Helix Consulting. «Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Эльмира Экекян». Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Zarkfoundation - Էլմիրա Հեքեքյան». zarkfoundation.com.
- ↑ «Экекян Эльмира Абрамовна - Europäische Akademie der Naturwissenschaften». eanw.info. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |