Էլմա Պարսամյան

հայ աստղաֆիզիկոս

Էլմա Սուրենի Պարսամյան (դեկտեմբերի 23, 1929(1929-12-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ աստղաֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր՝ (1989), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000)[1]։

Էլմա Պարսամյան
Ծնվել էդեկտեմբերի 23, 1929(1929-12-23) (94 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաստղաֆիզիկոս և դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ, Միջազգային աստղագիտական միություն, Եվրոպական աստղագիտական ընկերություն և Նյու Յորքի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1954)
Կոչումպրոֆեսոր և թղթակից անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1984)
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Պարսամյանի քույրն է։

Կենսագրություն խմբագրել

1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1954 թվականից աշխատում է Բյուրականի աստղադիտարանում, 1986 թվականից՝ առաջատար գիտաշխատող, 2000 թվականից՝ գլխավոր մասնագետ, 1983-1987 թվականներին, միաժամանակ՝ ՀՊՄԻ աստղագիտության և տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Միջազգային աստղագիտական միության (1976), Եվրոպական աստղագիտական ընկերության (1990), Նյու Յորքի ԳԱ (1995) անդամ։ 2000 թվականից ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան ԲԱ-ի գլխավոր գիտաշխատող, Բյուրականի աստղադիտարանի գիտական աստիճանավորման խորհրդի նախագահ, «Աստղաֆիզիկա» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ[2]։

Գործունեություն խմբագրել

Կատարել է գազային միգամածություններ սպեկտրային, լուսաչափական, բևեռաչափական հետազոտություններ։ Կազմել է գիսավորաձև միգամածությունների նոր քարտացուցակ։ Մշակել է բռնկվող աստղերի, դրանք պարունակող աստղասփյուռների և աստղակույտերի տարիքը որոշելու եղանակ (առաջին անգամ որոշվել է NGC 7000-ի տարիքը)։ Ստացել է աստղերի բռնկման էներգիայի և պայծառացման արագության կապը։ Առաջին անգամ որոշել է Օրիոնի աստղասփյուռի բռնկվող աստղերի բռնկման հաճախության բաշխման ֆունկցիան, ենթադրել ապա հաստատել է (Գ. Արոյի հետ) բռնկման պարբերությունը։ Պարսամյանը ցույց է տվել (1966), որ Մեծամորում մ. թ. ա. 2600-2500 թվականներին դիտվել է Սիրիուս աստղը։ Առաջին անգամ ենթադրել է Սիսիանի մեգալիթյան հուշարձանի հնարավոր կապը հնագույն աստղագիտության հետ. հուշարձանն անվանել է Քարահունջ[3]։
Պարսամյանի անունով են կոչվել իր հայտնաբերած գիսավորաձև և մոլորակաձև (Մ. Ա. Ղազարյանի հետ) որոշ միգամածություններ, ինչպես նաև Օձի համաստեղության աստղերից մեկը (1997 թվական, Ցյուրիխ)[4][5]։

Հետազոտության բնագավառներ խմբագրել

  • Կոմետար
  • Պլանետար միգամածությունների ֆիզիկա
  • Բռնկվող աստղեր
  • T-Ցուլի տիպի աստղեր
  • Ֆուորներ, սուբֆուորներ
  • Հնագույն աստղագիտությունը Հայաստանում՝ Մեծամոր, Զորաց Քար (Քարահունջ)

Պարգևներ խմբագրել

  • Անանիա Շիրակացի մեդալ (2003)
  • Աշխատանքի հերոսի մեդալ (1971)
  • ՀՀ ԳԱԱ պատվոգիր
  • ArAS/Բյուրականի աստղադիտարանի մրցանակ՝ աստղագիտության մեջ ներդրում կատարելու համար

Աշխատություններ խմբագրել

  • Մեծամոր, Ե., 1973 թվական (համահեղինակ)։
  • Parsamian E.S., On Astronomical Meaning of the Small Hill of Metsamor, Commun. BAO, Vol. 57, p. 92-100, 1985.
  • Parsamian E.S., On Possible Astronomical Significance of Megalithic Rings of Angelacot. Commun. BAO, Vol. 57, p. 101-103, 1985.
  • Parsamian E.S., On Ancient Astronomy in Armenia, Proc. International Conf. Oxford VI and SEAC 1999, ed. J.A. Belmonte, La Laguna, p. 77-81, 1999.
  • Աշնանային մտորումներ, Ե., 2006։

Մամուլ խմբագրել

  • Միգամածությունների աշխարհում։ «Գարուն», 1967 թվական, № 1, էջ 86-88։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ ԳԱԱ, թղթակից անդամներ, Էլմա Պարսամյան
  2. «Elma Parsamian». www.aras.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Սենսացիա. Քարահունջի առեղծվածը». asekose.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. «New Page 2». www.bao.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմա Պարսամյան» հոդվածին։