Էլիֆ Էլմաս (մակեդոներեն՝ Елиф Елмас, սեպտեմբերի 24, 1999(1999-09-24)[1], Čair Municipality, Սկոպիե, Skopje Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա[2]), մակեդոնացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Էլիֆ Էլմաս
Елиф Елмас
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 24, 1999(1999-09-24)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Čair Municipality, Սկոպիե, Skopje Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա[2]
Հասակ 182 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 12
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Հյուսիսային Մակեդոնիա Ռաբոտնիչկի 44 (7)
2017-2019 Թուրքիա Ֆեներբահչե 34 (4)
2019-ներկա Իտալիա Նապոլի 0 (0)
Ազգային հավաքական
2015 Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մ17 2 (0)
2016 Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մ18 1 (0)
2015-2018 Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մ19 13 (2)
2016 Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մ20 2 (0)
2016-2017 Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մ21 9 (1)
2017-ներկա Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա 12 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 14-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 14-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ռաբոտնիչկի խմբագրել

Էլմասը Ռաբոտնիչկիի ակադեմիայի սան է[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հոկտեմբերի 4-ին՝ փոխարինման մտնելով Մետալուրգ Սկոպիեի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի ապրիլի 10-ին՝ Հորիզոնտ Տուրնովոյի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հունիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Բուդուչնոստ Պոդգորիցայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[8]։ Օգոստոսի 10-ին Էլմասը դուբլ ձևակերպեց Մակեդոնիա Գյորչե Պետրովի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[9]։ Սեպտեմբերի 10-ին մակեդոնացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սիլեքսի դեմ խաղում[10]։ 2017 թվականի մարտի 12-ին Էմլասը խփեց Պելիստեր Բիտոլայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ռաբոտնիչկիին[11]։ Մարտի 18-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սիլեքսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[12]։ Ռաբոտնիչկիի կազմում Էլմասը անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆեներբահչե խմբագրել

2017 թվականի ամռանը Էլմասը միացավ Ֆեներբահչեին[13][14][15]։ Իր դեբյուտը Թուրքիայի առաջնությունում նշեց 2018 թվականի հունվարի 28-ին՝ փոխարինման մտնելով Տրաբզոնսպորի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 16-ին՝ Կոնյասպորի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայի խմբային փուլում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Դինամո Զագրեբի դեմ խաղում[18]։ 2019 թվականի հունվարի 17-ին Էլմասը հեռացվեց խաղադաշտից Թուրքիայի գավաթի Ումրանիեսպորի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 47-րդ րոպեին[19]։ Ապրիլի 14-ին մակեդոնացին գոլ խփեց Գալաթասարայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[20]։ Ֆեներբահչեի կազմում Էլմասը անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[21][22]։

Նապոլի խմբագրել

2019 թվականի հուլիսի 23-ին Էլմասը 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[23][24][25][26]։

Միջազգային կարիերա խմբագրել

Էլմասը ներկայացրել է Հյուսիսային Մակեդոնիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[27]։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[28]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 3 խաղերում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Պորտուգալիայի դեմ խաղում[29][30]։ Հյուսիսային Մակեդոնիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում[31]։

Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականում իր դեբյուտը Էլմասը նշեց 2017 թվականի հունիսի 11-ին՝ փոխարինման մտնելով Իսպանիայի դեմ խաղում[32][33][34]։ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին նա հեռացվեց խաղադաշտից Հայաստանի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[35][36][37]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Էլմասը խփեց 2019 թվականի մարտի 21-ին՝ դուբլ ձևակերպելով Լատվիայի դեմ խաղում[38][39]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[40]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռաբոտնիչկի 2015–16 Պրվա Լիգա 11 1 0 0 11 1
2016–17 33 6 0 0 2 1 35 7
Ընդհանուր 44 7 0 0 2 1 0 0 46 8
Ֆեներբահչե 2017–18 Սուպեր Լիգ 5 0 2 0 0 0 7 0
2018–19 29 4 2 0 9 0 40 4
Ընդհանուր 34 4 4 0 9 0 0 0 47 4
Նապոլի 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 78 11 4 0 11 1 0 0 93 12

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[40]

Հյուսիսային Մակեդոնիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 3 0
2018 5 0
2019 4 2
Ընդհանուր 12 2

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Մարտի 21, 2019 Տոշե Պրոեսկի մարզադաշտ, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա   Լատվիա 2–0 3–1 Եվրո 2020 Որակավորում
2 3–1

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռաբոտնիչկի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 https://www.theguardian.com/football/2021/jun/05/elif-elmas-north-macedonias-diamond-formed-in-family-sweet-shop
  3. «North Macedonia - E. Elmas - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  4. Mishov, Filip (2018 թ․ հունվարի 18). «Elif Elmas: the Macedonian starlet destined for greatness». These Football Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  5. Kramer, Audrick. «Who is this 19-year-old midfield dynamo being chased by Manchester City? Here is all you need to know» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «Rabotnicki Skopje - Metalurg Skopje, Oct 4, 2015 - Prva Makedonska Fudbalska Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  7. «Rabotnicki Skopje - Horizont Turnovo, Apr 10, 2016 - Prva Makedonska Fudbalska Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «Rabotnicki Skopje - Buducnost Podgorica, Jun 28, 2016 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «Makedonija Gjorce Petrov - Rabotnicki Skopje, Aug 10, 2016 - Prva Makedonska Fudbalska Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  10. «Rabotnicki Skopje - Sileks Kratovo, Sep 10, 2016 - Prva Makedonska Fudbalska Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  11. «Pelister Bitola - Rabotnicki Skopje, Mar 12, 2017 - Prva Makedonska Fudbalska Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  12. «Rabotnicki Skopje - Sileks Kratovo, Mar 18, 2017 - Prva Makedonska Fudbalska Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  13. SK, Fenerbahçe (2017 թ․ օգոստոսի 7). «ELJIF ELMAS! #FBSK». @fenerbahce (խառնակերտ հայիթերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  14. «F.Bahçe rüyası pastanede başlamış!». haberturk.com (թուրքերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  15. «Fenerbahçe'nin 50 milyon euroluk 'Elmas'ı». Milliyet (թուրքերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  16. «Trabzonspor - Fenerbahce SK, Jan 28, 2018 - Süper Lig - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  17. «Konyaspor - Fenerbahce SK, Sep 16, 2018 - Süper Lig - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  18. «GNK Dinamo Zagreb - Fenerbahce SK, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  19. «Ümraniyespor - Fenerbahce SK, Jan 17, 2019 - Türkiye Kupasi - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  20. «Fenerbahce SK - Galatasaray SK, Apr 14, 2019 - Süper Lig - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  21. «Fenerbahçe youngster Elmas moves to Italy's Napoli». DailySabah. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  22. «Fenerbahce youngster Elmas moves to Italy's Napoli». www.aa.com.tr. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  23. «Elmas signs for Napoli». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  24. «Napoli transfer news: Fenerbahce midfielder Eljif Elmas joins Italian side in €16m deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.(չաշխատող հղում)
  25. «Napoli sign Fenerbahce midfielder Elmas in $18m deal». www.msn.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  26. «Official | Napoli sign Eljif Elmas from Fenerbahçe | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  27. Tanchev, Boro (2019 թ․ ապրիլի 14). «Meet Elif Elmas, Macedonian football star in the making». Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  28. uefa.com. «Under-21 2017 - History - FYR Macedonia». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  29. «North Macedonia U21 - Portugal U21, Jun 23, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  30. uefa.com. «Under-21 2017 - History - FYR Macedonia-Portugal». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  31. uefa.com. «Under-21 2017 - History - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  32. «North Macedonia - Spain, Jun 11, 2017 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  33. AS, Diario (2017 թ․ հունիսի 11). «Macedonia 1-2 Spain 2018 World Cup Group G qualifier: Report, goals, action». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  34. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - FYR Macedonia-Spain». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  35. «Armenia - North Macedonia, Oct 16, 2018 - UEFA Nations League D - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  36. «Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն (տեսանյութ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  37. LLC, Helix Consulting. «Հայաստան-Մակեդոնիա՝ 4։0. Հայաստանի հավաքականի երկար սպասված հաղթանակը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  38. «North Macedonia - Latvia, Mar 21, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  39. «North Macedonia vs Latvia». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  40. 40,0 40,1 «Eljif Elmas». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  41. «Macedonian Football | Shkendija eventually wins the Macedonian Cup» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիֆ Էլմաս» հոդվածին։