Էլիս Գոստլի

ամերիկացի դերասանուհի

Էլիս Գոստլի (անգլ.՝ Alice Ghostleyօգոստոսի 14, 1923(1923-08-14) կամ օգոստոսի 14, 1926(1926-08-14)[1], Վերնոն շրջան, Միսսուրի, ԱՄՆ - սեպտեմբերի 21, 2007(2007-09-21)[2], Ստուդիո Սիթի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ 1965 թվականին արժանացել է Թոնի մրցանակի։ Առավել հայտնի է հեռուստատեսային և թատրոնի դերերով։

Էլիս Գոստլի
անգլ.՝ Alice Ghostley
Ծնվել էօգոստոսի 14, 1923(1923-08-14) կամ օգոստոսի 14, 1926(1926-08-14)[1]
ԾննդավայրՎերնոն շրջան, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 21, 2007(2007-09-21)[2]
Մահվան վայրՍտուդիո Սիթի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Էլիս Մարգարեթ Գուստիլին ծնվել է 1923 թվականի օգոստոսի 14-ին Միսուրի նահանգի Վերնոն շրջանում։ Նրա մանկությունը անցել է Օկլահոմայում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել համալսարան։ Սակայն որոշ ժամանակ անց Ալիսը դուրս է գալիս համալսարանից և սկսում է զբաղվել թատերական կարիերայով՝ թատրոնում[3]։

1952 թվականին Էլիսի դեբյուտը տեղի ունեցավ Բրոդվեյում իսկ երկու տարի անց առաջին անգամ հայտնվեց նաև կինոէկրաններին։ 1965 թվականին Գոսլին դառնում է Թոնիի մրցականակիր։

Առավել հայտնի է դարձել հեռուստատեսությամբ, որտեղ խաղացել է հանրաճանաչ հեռուստասերիալներում՝ «Կինս հմայեց ինձ», «Տարօրինակ զույգը», «Սայմոնը և Սայմոնը» և «Ոսկե աղջիկներ»։

Ալիսը խաղացել է նաև հետևյալ կինոնկարներում՝ «Սպանել ծաղրասարյակին» (1962), «Շրջանավարտ» (1967) և «Գրեյս» (1978)։

Էլիս Գոստլին 1953 թվականին ամուսնացել է Ֆելիս Օրլանդիի հետ մինչև վերջինիս մահը՝ 2003 թվականը։

Դերասանուհին իր մահկանացուն կնքել է 2007 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Լոս Անջելեսի արվարձաններից մեկում՝ քաղցկեղից[4][5]։

Մրցանակներ խմբագրել

  • Թոնի 1965 - «Լավագույն դերասանուհին պիեսում»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2007/09/22/arts/television/22ghostley.html?ref=arts
  3. «Actress Alice Ghostley dies at 81». The Miami Herald. 2007 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  4. Ancestry.com 1930 census image & Social Security Death Index record her date of birth as 1923, not 1926 as is listed in other sources
  5. Ghostley’s New York Times obit

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Գոստլի» հոդվածին։