Էլիս Բրեյդի
Էլիս Բրեյդի (անգլ.՝ Alice Brady, նոյեմբերի 2, 1892[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 28, 1939[2][4][3][…], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն իր կարիերան սկսել է համր կինոյում, իսկ այնուհետև շարունակել է նաև հնչյունայինում:
Էլիս Բրեյդի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 2, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 28, 1939[2][4][3][…] (46 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Պարգևներ՝ | Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար |
IMDb։ | ID 0103567 |
ԿենսագրությունԽմբագրել
Մերի Ռոուզ Բրեյդին ծնվել է Նյու Յորքում: Նա դեռ մանկուց հետաքրքրվում էր դերասանական արվեստով և հոր՝ թատրոնի պրոդյուսեր Ուիլյամ Բրեյդիի[5] շնորհիվ 1911 թվականին՝ 18 տարեկան հասակում, ստանում է առաջին դերերը Բրոդվեյում:
1913 թվականին նրա հայրը զբաղվում էր ֆիլմերի պրոդյուսերությամբ, և շուտով Բրեյդին ստանում է իր առաջին դերը համր կինոյում: Նա հետագա 10 տարիների ընթացքում նկարահանվում է 53 ֆիլմերում, որոնց արտադրությունը կենտրոնացված էր Նյու Յորքում: 1923 թվականին 10 տարով թողնում է կինոյում նկարահանվելը: 1933 թվականին պայմանագիր է կնքում «Մետրո-Գոլդուին-Մայեր» կինոընկերության հետ և մեկնում Հոլիվուդ, որտեղ նկարահանվում է իր առաջին հնչյունային՝ «Երբ տիկինները հանդիպում են» ֆիլմում: Հետագա 7 տարիների ընթացքում, մինչև իր մահը, նա շարունակել է նկարահանվել կինոյում՝ այդ ընթացքում խաղալով 25 ֆիլմերում:
1937 թվականին «Իմ ծառա Գոդֆրի» ֆիլմի համար «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել է Օսկարի, իսկ մեկ տարի անց այդ մրցանակին արժանացել է «Հին Չիկագոյում» ֆիլմում կատարած տիկին Մոլլի Օ’Լիրիի դերի համար: Օսկար մրցանակաբաշխության առթիվ կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ բրեյդիի սկավառակը գողանում են: Ավազակների հետքն այդպես էլ չի գտնվում, և դերասանուհին լքում է արարողությունը, մինչ որոշվում է նրան պարգևատրել կրկնօրինակով:
1919 թվականին Բրեյդին ամուսնացել է դերասան Ջեյմս Կրեյնի հետ, որից բաժանվել է 1922 թվականին:
Էլիս Բրեյդին մահացել է 1939 թվականի հոկտեմբերի 28-ին՝ քաղցկեղից, իր 47-ամյակից 5 օր առաջ[6]: Թաղված է Նյու Յորք նահանգի Սլիփի-Հոլլոուի «Քնած հովիտ» գերեզմանատանը:
Ընտրյալ ֆիլմագրությունԽմբագրել
- Երիտասարդ պարոն Լինքոլն (1939) — Էբիգեյլ Քլեյ
- Մնաս բարով, Բրոդվեյ (1938) — Մոլլի Մելոյ
- Վայելեք կյանքը (1938) — Միներվա Հարեթ
- Հին Չիկագոյում (1937) — Տիկին Մոլլի Օ’Լիրի
- 100 տղամարդ և 1 աղջիկ (1937) — Տիկին Ֆրոստ
- 3 հաճելի աղջիկներ (1936) — Տիկին Լայոնս
- Իմ ծառա Գոդֆրի (1936) — Անժելիկա Բալոք
- Մետրոպոլիտեն (1935) — Գիտա Գալին
- Ոսկի որոնողները (1935) — Մաթիլդա Փրենթիս
- Ուրախ ամուսնալուծություն (1934) — մորաքույր Հորթենս
- Երբ հանդիպում են տիկինները (1933) — Բրիջիտ Դրեյկ
- Խավար Ռուսաստան (1917) — Իլդա Բարոսկի
ՄրցանակներԽմբագրել
- 1937 − «Օսկար» մրցանակ − Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Իմ ծառա Գոդֆրին» ֆիլմի համար (անվանակարգ)
- 1938 − «Օսկար» մրցանակ − Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Հին Չիկագոյում» ֆիլմի համար
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 American National Biography — 1999.
- ↑ William A. Brady
- ↑ Էլիս Բրեյդի Internet Movie Database կայքում