Էլին Սուլեյմանով Էմին օղլու (ադրբ.՝ Elin Süleymanov Emin oğlu, 1970, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ) ԱՄՆ-ում Ադրբեջանի Հանրապետության դեսպանն և Լոս Անջելեսում Ադրբեջանի Հանրապետության նախկին գլխավոր հյուպատոսը։

Էլին Սուլեյմանով
 
Կրթություն՝ Բաքվի պետական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան, Թոլեդոյի համալսարան և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր 1970
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան և  ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Սուլեյմանովը ծնվել է Բաքվում, Ադրբեջան։ Ստացել է աշխարհագրության բակալավրի աստիճան Բաքվի պետական համալսարանում 1989 թվականին, քաղաքական աշխարհագրության մագիստրոսի աստիճան Ռուսաստանի Մոսկվայի պետական համալսարանում 1992 թվականին, պետական կառավարման մագիստրոսի աստիճան Օհայոյի Տոլեդոյի համալսարանում 1994 թվականին։ Նաև ունի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի մագիստրոսի աստիճան՝ շեշտը դնելով միջազգային անվտանգության և միջազգային հանրային իրավունքի ուսումնասիրության վրա։ Առաջին ադրբեջանցին է, որը սովորել է Ֆլետչերի դպրոցում[1][2]։ Մինչև դիվանագիտական ծառայության անցնելը Սուլեյմանովը աշխատել է Ադրբեջանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունում և Պրահայի բաց մեդիայի հետազոտական ինստիտուտում 1995-1997 թվականներին[1][3]։

Աշխատելել է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար, ապա Սուլեյմանովը զբաղեցրել Է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ավագ խորհրդականի պաշտոնը։ 2005 թվականի նոյեմբերի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Սուլեյմանովին նշանակել Է Ադրբեջանի առաջին գլխավոր հյուպատոս Լոս Անջելեսում։ 2011 թվականի հոկտեմբերի 26-ին Սուլեյմանովը նշանակվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան[4]։

Սուլեյմանովը տիրապետում է ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն և չեխերեն լեզուներին[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Consulate General of the Republic of Azerbaijan in Los Angeles. Elin Suleymanov. Consul General». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 «Elin Suleymanov, MALD 2004, Azerbaijan». The Fletcher School. Tufts University. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. «14.3 - Nationhood - 15 Years of Independence». azer.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. «News.Az - Elin Suleymanov appointed Azerbaijan's ambassador to US». archive.is. 2012 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.