Էլիզա Ջոնսոն

ամերիկացի քաղաքական գործիչ

Էլիզա Մաքքարդլ-Ջոնսոն (անգլ.՝ Eliza McCardle Johnson հոկտեմբերի 4, 1810(1810-10-04)[1][2][3][…], Telford, Վաշինգտոն շրջան, Թենեսի, ԱՄՆ - հունվարի 15, 1876(1876-01-15)[1][2][3], Գրին շրջան, Թենեսի, ԱՄՆ), ԱՄՆ նախագահ Էնդրյու Ջոնսոնի կինը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը 1865 թվականի ապրիլի 15ից մինչև 1869 թվականի մարտի 4-ը։

Էլիզա Ջոնսոն
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և նախագահ
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1810(1810-10-04)[1][2][3][…]
Ծննդավայր Telford, Վաշինգտոն շրջան, Թենեսի, ԱՄՆ
Վախճանի օր հունվարի 15, 1876(1876-01-15)[1][2][3] (65 տարեկան)
Վախճանի վայր Գրին շրջան, Թենեսի, ԱՄՆ
Թաղված Andrew Johnson National Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Էնդրյու Ջոնսոն
Զավակներ Martha Johnson Patterson?, Charles Johnson?[2], Mary Johnson?[2], Robert Johnson?[2] և Andrew "Frank" Johnson, Jr.?[2]
 
Ինքնագիր Изображение автографа

Վաղ կյանք և ամուսնություն խմբագրել

Էլիզան ծնվել է Թենեսի նահանգի Թելֆորդ քաղաքում, կոշկակար Ջոն Մաքքարդլի և Սառա Ֆիլիպս-Մակքարդլի ընտանիքում եղել է միակ երեխան։ Հայրը մահացել է երբ դեռ Էլիզան փոքր է եղել, որից հետո մայրը նրան դաստիարակել է Գրինվիլում։ 1826 թվականի սեպտեմբերին Էլիզան համադասարանցիների հետ հանդպման ժամանակ տեսել է Էնդրյու Ջոնսոնին, որն ընտանիքի հետ եկել էր Գրինվիլ. նրանք առաջին հայացքից միմյանց դուր են եկել։ 1827 թվականի մայիսի 17-ին 16-ամյա Էլիզան և 18-ամյա Էնդրյուն ամուսնացել են։

Քանի որ Էլիզան ավելի լավ կրթություն ուներ, նա օգնում էր Էնդրյուին թվաբանության և ուղղագրության ուսումնասիրության ընթացքում։

Երեխաներ խմբագրել

Նրանք ունեին երեք որդի և երկու դուստր՝

  • Մարթա Ջոնսոն Պատերսոն (1828-1901)։ Մոր փոխարեն հանդես է եկել որպես Սպիտակ տան տիրուհի։ Ամուսնացել է Թենեսիի սենատոր Դևիդ Փաթերսոնի հետ։
  • Չարլզ Ջոնսոն (1830-1863), բժիշկ և դեղագործ։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին, զոհվել է ճակատամարտում։
  • Մերի Ջոնսոն Սթովեր Բրաուն (1832–1883): Ամուսնացել է Դեն Սթովերի հետ, որը Քաղաքացիական պատերազմի ժամանակ ծառայում էր որպես գնդապետ։ Սթովերը ապրում էր Քարտեում։ 1864 թվականին ամուսնու մահից հետո նա ամուսնացել է Վ. Ռ. Բրաունի հետ։
  • Ռոբերտ Ջոնսոն (1834-1869), փաստաբան։ Աշխատել է Թենեսի օրենսդիր մարմնում, քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է`հեծելազորային գնդապետ։ Հոր անձնական քարտուղարն իր օրոք։ Մահացել է 35 տարեկան հասակում՝ տառապելով ալկոհոլիզմով։
  • Էնդրյու Ջոնսոն կրտսեր (1852–1879), լրագրող։ Հիմնադրել է Greeneville Intelligencer շաբաթաթերթը։ Մահացել է 27 տարեկանում։

Առաջին տիկին խմբագրել

Երբ Էլիզայի ամուսինը դարձել է նախագահ, նրանք ապրում էին Սպիտակ տանը, բայց առողջության վատթարության պատճառով նա չէր կարող ծառայել որպես առաջին տիկին, որի արդյունքում առաջին տիկնոջ գործառույթները կատարում էր դուստրը՝ Մարթա Ջոնսոն Պատրոնը։

Մահ խմբագրել

Էլիզան մահացել է 1876 թվականի հունվարի 15-ին, 65 տարեկան հասակում, իր ամուսնու մահից ընդամենը վեց ամիս անց։ Թաղված է ամուսնու կողքին՝ Թենեսի նահանգի Գրինվիլ քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզա Ջոնսոն» հոդվածին։