Էլիզաբեթ Ֆրայ (ի ծնե՝ Էլիզաբեթ Գուրնի մայիսի 21, 1780(1780-05-21)[1][2][3][…], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - հոկտեմբերի 12, 1845(1845-10-12)[1][2][5][…], Ռամսգեյթ, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), անգլիացի սոցիալական ակտիվիստ, Անգլիայի բանտային համակարգի բարեփոխիչ, որը հայտնի է որպես «բանտերի հրեշտակ»։ Էլիզաբեթ Ֆրայի անունով կոչվել են բազմաթիվ բարեգործական ընկերություններ Մեծ Բրիտանիայում և համագործակցության այլ երկրներում։

Էլիզաբեթ Ֆրայ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21, 1780(1780-05-21)[1][2][3][…]
ԾննդավայրՆորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Մահացել էհոկտեմբերի 12, 1845(1845-10-12)[1][2][5][…] (65 տարեկան)
Մահվան վայրՌամսգեյթ, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]
ԳերեզմանQuaker Burial Ground
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունբուժքույր, բարեգործ, օրագրի հեղինակ, քաղաքական գործիչ, սուֆրաժիստ և գրող
ԱմուսինJoseph Fry?[6][7]
Ծնողներհայր՝ John Gurney?[6][7], մայր՝ Catherine Bell?[3][6][7]
ԵրեխաներՔեթրին Ֆրայ[3][7], Լուիզա Ֆրայ[3], Ջոն Գորնի Ֆրայ[3], Ուիլյամ Սթորս Ֆրայ[3], Ջոզեֆ Ֆրայ[3], Սամուել Գորնի Ֆրայ[3], Daniel Henry Fry?[3], Rachel Elizabeth Fry?[3], Elizabeth Fry?[3], Richenda Fry?[3] և Hannah Fry?[3]
 Elizabeth Fry Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթ Գուրնին ծնվել է Նորիջում Քվակերների ընտանիքում, տասնմեկ երեխաներից հինգերորդն էր։ Հայրը՝ Ջոն Գուրնին, հաջողակ ձեռնարկատեր էր, բանկիր, մայրը նույնպես եղել է բանկիրների ընտանիքից՝ Բարքլեյսի բանկի հիմնադիրներից, սակայն մահացել է, երբ Էլիզաբեթը ընդամենը 12 տարեկան էր։ 1800 թվականի օգոստոսին նա ամուսնացել է լոնդոնյան բանկիր և գործարար Ժոզեֆ Ֆրայի հետ (1777-1861)։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են 11 երեխա։

Ամերիկացի քարոզիչ Ուիլյամ Սեյվերի քարոզների ազդեցությամբ 1813 թվականին Էլիզաբեթ Ֆրայը սկսել է զբաղվել բարեգործությամբ, այցելել է Նյուգեյթում գտնվող կանանց բանտ, որտեղ ապշել բանտարկյալների սարսափելի վիճակից և սկսել է հոգ տանել նրանց պահելու լավագույն պայմանների մասին։ Մասնավորապես, նրա շնորհիվ իրականացվել է հանցագործությունների և հանցագործների նոր դասակարգում, ներդրվել է կին բանտարկյալների համար կանանց հսկողություն, բարելավվել են բանտարկյալների կրոնական և աշխարհիկ կյանքի պայմանները։ Աստիճանաբար, բանտարկյալների կալանավորման նոր չափանիշները տարածվել են այլ երկրների բանտերում։

Ընտանեկան ունեցվածքից Էլիզաբեթ Ֆրայը իր հաշվին հիմնել է որբ երեխաների համար դպրոց, իսկ տարիներ անց՝ Լոնդոնի բանտում գտնվող երեխաների համար նախատեսված դպրոց։ 1817 թվականին, տասներկու այլ կանանց հետ միասին, Նյուգեյթում նա հիմնել է «Կանանց բանտերի բարեփոխման ասոցիացիան»։ Ավելի ուշ այդ ասոցիացիան վերածվել է համազգային կազմակերպության, որը դարձել է կանանց առաջին բարեգործական կազմակերպությունը։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կոմիտեներում հանդես է եկել կին կալանավորներին պահելու պայմանների մասին զեկույցներով, զբաղվել է քաղաքական գործիչների լոբբինգով` կանանց պահելու պայմանների հարցերով։ 1820 թվականին նա Լոնդոնում անօթևանների համար հիմնել է գիշերային ապաստարան։ 1822 թվականին խորհրդարանն ընդունել է բանտային համակարգի բարեփոխումը Ֆրայի և նրա կողմնակիցների միջնորդության շնորհիվ։

Էլիզաբեթ Ֆրայը 1827 թվականին հիվանդանոցներ և բանտեր է այցելել նաև Իռլանդիայում, որտեղ հոգ է տարել հոգեկան հիվանդներին պահելու պայմանների մասին։ Ֆրայը այցելել է դատապարտված հանցագործներին Ավստրալիա տեղափոխող յուրաքանչյուր նավ և պնդել, որ բանտարկյալներին տեղափոխելու ավելի լավ պայմաններ կան։ 1838 թվականին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում նա հանդիպել է երկրի քրեակատարողական համակարգի պաշտոնատար անձանց հետ, ստացել է Ֆրանսիայի բոլոր բանտերը այցելելու թույլտվություն, այնուհետև պատրաստել է մանրամասն զեկույց և բարեփոխումների առաջարկներ։ 1840 թվականին Էլիզաբեթ Ֆրայը բացել է ծերանոց։ Նա մահացել է 1845 թվականի հոկտեմբերի 12-ին[8]։

Կարևորություն խմբագրել

Կենդանության օրոք Էլիզաբեթ Ֆրայի բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի էր հասարակությանը։ Վիկտորյա թագուհին մի քանի անգամ հանդիպել է նրա հետ և միջոցներ նվիրաբերել նրա նախագծերի համար։

Ֆրայի մահից հետո Լոնդոնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացվել է Էլիզաբեթ Ֆրայի առաջին ընկերությունը՝ գիշերային ապաստարան, որբերի համար նախատեսված դպրոց և բարեգործական հաստատություններ։ Էլիզաբեթ Ֆրայի անվան բարեգործական ասոցիացիաներ են հիմնադրվել Մեծ Բրիտանիայի, Կանադայի և այլ երկրների քաղաքներում։ Անգլիացի բանաստեղծուհի Էլիզաբեթ Ռիչարդսը 1918 թվականին նրան է նվիրել «Էլիզաբեթ Ֆրայ, բանտերի հրեշտակ» բանաստեղծությունը։ Էլիզաբեթ Ֆրայի դիմանկարը տեղադրվել է Մեծ Բրիտանիայի 5 ֆունտանոց թղթադրամների վրա, որոնք թողարկվել են 1975-1992 և 2002 թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118536540 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Kindred Britain
  8. «Elizabeth Fry». 2012 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել