Էլիզաբեթ (Բեսսի) ՄաքՆիկոլ (անգլ.՝ Elizabeth MacNicol, հուլիսի 15, 1869(1869-07-15)[1][2], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 4, 1904(1904-06-04)[3][4][5], Գլազգո, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի նկարչուհի, պոստիմպրեսիոնիստ, Գլազգոյի դպրոցի նկարիչների խմբի անդամ։

Էլիզաբեթ ՄաքՆիկոլ
անգլ.՝ Elizabeth MacNicol
Ծնվել էհուլիսի 15, 1869(1869-07-15)[1][2]
ԾննդավայրԳլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունիսի 4, 1904(1904-06-04)[3][4][5] (34 տարեկան)
Մահվան վայրԳլազգո, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳլազգոյի արվեստի դպրոց
Մասնագիտություննկարչուհի
ՈճGlasgow School?
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունGlasgow Girls?[6]
ԱմուսինAlexander Frew?
 Bessie MacNicol Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործական գործունեություն խմբագրել

Էլիզաբեթ ՄաքՆիկոլը ծնվել է 1869 թվականին Գլազգոյում, Շոտլանդիա։ Նրա հայրը Փիթեր ՄաքՆիկոլը ուսուցիչ էր և դպրոցի տնօրեն[7]։ 1987 թվականից մինչև 1892 թվականը սովորել է Գլազգոյի արվեստի դպրոցում[Ն 1] , այնուհետև ուսուցիչների խորհրդով ուսումը շարունակել է Փարիզի Կոլարոսի ակադեմիայում[8][9]։

1893 թվականին Էլիզաբեթի նկարներից մեկը ցուցադրվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Գլազգո վերադարձից հետո, տեղական Շոտլանդական թագավորական ակադեմիայում անցկացվել է նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը[8]։ 1896 թվականին Գլազգոյում բացել է սեփական արվեստանոցը։ 1901 թվականին Մյունխենում ցուցադրվել է իր խոշոր ֆորմատով նյու ժանրի «Փառամոլություն» (Vanity) կտավը։

1899 թվականին Էլիզաբեթ ՄաքՆիկոլն ամուսնացել է մասնագիտությամբ բժիշկ և նկարիչ Ալեքսանդր Ֆրյույի հետ։

Մահացել է 1904 թվականի հունիսի 4-ին, 34 տարեկան հասակում, իր առաջնեկի ծննդաբերության ժամանակ[10]։

ՄաքՆիկոլը նկարել է ինչպես յուղաներկերով, այնպես էլ ջրաներկով։ 19-րդ և 20-րդ դարերի վերջում նա ճանաչվել է որպես իր ժամանակի ամենաթանկարժեք դիմանկարային նկարիչներից մեկը։ Նրա կտավները ցուցադրվել են Լոնդոնում, Մյունխենում, Դրեզդենում, Սանկտ-Պետերբուրգում, Վիեննայում, Լիվերպուլում, Գենտում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում[8][11]։

Մահ խմբագրել

ՄաքՆիկոլը մահացել է 1904 թվականին իր առաջին ծննդաբերության ժամանակ։ Նկարչի վաղ մահը համարվում էր ողբերգական կորուստ շոտլանդական արվեստի համար։

Պատկերասրահ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Գլազգոյի դպրոցը մայրցամաքային ժամանակակից ոճին մոտ նկարիչների և դիզայներների շոտլանդական գեղարվեստական ուղղություն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Tanner A. MacNicol, Bessie // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T052939
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. https://www.nationalgalleries.org/art-and-artists/glossary-terms/glasgow-girls
  7. Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. 2004.
  8. 8,0 8,1 8,2 Gray, Sara (2009). The Dictionary of British Women Artists. Lutterworth Press. էջեր 177–78.
  9. Reynolds, Sian (200). «Running Away to Paris: Expatriate Women Artists of the 1900 Generation, from Scotland and Points South». Women's History Review. Vol. 9, no. 2. էջեր 327–44.
  10. Sources vary on whether she died in June or July 1904.
  11. McCulloch, Margery Palmer (2009). Scottish Modernism and Its Contexts 1918-1959: Literature and National Identity. Edinburgh University Press.

Արտաքին հղումներ խմբագրել

Էլիզաբեթ ՄաքՆիկոլի աշխատանքները Art UK կայում

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ ՄաքՆիկոլ» հոդվածին։