Էլիզաբեթ Ֆրայս Լյումիս Էլեթ (անգլ.՝ Elizabeth Fries Lummis Ellet, հոկտեմբերի 18, 1818(1818-10-18)[1][2], Sodus Point, Ուեյն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] - հունիսի 3, 1877(1877-06-03)[4][1][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, պատմաբան և բանաստեղծ։ Նա դարձել է ԱՄՆ անկախության համար պատերազմում ներդրում ունեցած կանանց գործունեության առաջին հետազոտողը[9]։

Էլիզաբեթ Էլեթ
Ծննդյան անունանգլ.՝ Elizabeth Fries Lummis
Ծնվել էհոկտեմբերի 18, 1818(1818-10-18)[1][2]
ԾննդավայրSodus Point, Ուեյն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Վախճանվել էհունիսի 3, 1877(1877-06-03)[4][1][5][…] (58 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց
Մասնագիտությունպատմաբան, բանաստեղծուհի, ակնարկագիր և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԱմուսինWilliam Henry Ellet?[7][8]
Изображение автографа
 Elizabeth F. Ellet Վիքիպահեստում

Իր առաջին ստեղծագործությունները՝ «Poems, Translated and Original» գիրքը, հրատարակել է 1835 թվականին։ Էլիզաբեթն ամուսնացել է քիմիկոս Ուիլյամ Հենրի Էլիոտի (անգլ.՝ William Henry Ellet) հետ և տեղափոխվել Հարավային Կարոլինա։

Նա հրատարակել է մի քանի գրքեր և տպագրվել բազմաթիվ ամսագրերում։ 1845 թվականին Էլիզաբեթը վերադարձել է Նյու Յորք և զբաղեցրել իր տեղը տեղական գրական համայնքում։ Նույն թվականին լույս է տեսել նրա ամենանշանավոր աշխատանքը՝ եռահատոր «Անկախության պատերազմի կանայք» (անգլ.՝ The Women of the American Revolution), որը ներառել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության արշալույսին կին հայրենասերների կյանքի մասին պատմություններ։ Նա շարունակել է գրել մինչև իր մահը՝ 1877 թվականը։

Էլիզաբեթ Էլեթն առանցքային դեր է խաղացել գրող Էդգար Ալան Պոյի և բանաստեղծուհի Ֆրենսիս Սարջենտ Օսգուդի փոխհարաբերությունների հետ կապված հանրային սկանդալի մեջ։

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթ Ֆրայսը (ի ծնե՝ Լյումիս) ծնվել է 1818 թվականին Նյու Յորքում։ Նրա մայրը` Սառա Մաքսվելը (անգլ.՝ Sarah Maxwell, (1780-1849)[10], անկախության պատերազմի մասնակից, կապիտան Ջոն Մաքսվելի դուստրն էր (անգլ.՝ John Maxwell)): Պատերազմի ժամանակ Ջոն Մաքսվելը Նյու Ջերսիի Սասեքս շրջանում ծառայել է՝ որպես լեյտենանտ։ Նրա պաշտոնը բարձրացրել են՝ նշանակելով կապիտան, և նա շարունակել է ծառայությունը Հանթերդոն շրջանի երկրորդ գնդում (Նյու Ջերսի)[11]։ Նա 1777 թվականի փետրվարի 7-ից մինչև 1778 թվականի ապրիլի 11-ը նաև ծառայել է գնդապետ Սպենսերի գնդի կազմում։ Ավելի ուշ միացել է Ջորջ Վաշինգտոնի բանակին և հրամանատարել է 100 կամավորներից բաղկացած խումբը[12]։

Էլիզաբեթի հայրը՝ Ուիլյամ Նիքսոն Լյումիսը, (անգլ.՝ William Nixon Lummis, 1775-1833), հայտնի բժիշկ էր, որը բժշկություն էր ուսումնասիրել Ֆիլադելֆիայում՝ հայտնի բժիշկ Բենջամին Ռաշի ղեկավարությամբ[13]։ 19-րդ դարի սկզբին դոկտոր Լյումիսը հեռացել է Ֆիլադելֆիայից և Սոդուս Փոյնթում (Նյու Յորք) ձեռք բերել Պուլտնիի կալվածքը[14]։

Էլիզաբեթ Լյումիսն Ավրորա քաղաքում հաճախել է Aurora Female Seminary-ի աղջիկների դպրոցը, որտեղ սովորել է ֆրանսերեն, իտալերեն և գերմաներեն։ Նրա առաջին հրատարակված ստեղծագործությունն իտալացի բանաստեղծ և գրող Սիլվիո Պելլիկոյի (իտալ.՝ Silvio Pellico) «Euphemia of Messina» թարգմանությունն է[15]։ Այդ ժամանակ Էլիզաբեթն ընդամենը տասնվեց տարեկան էր։

Ստեղծագործություններ խմբագրել

1835 թվականին Էլիզաբեթ Լյումիսը հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Poems, Translated and Original», որում ներառվել է նաև նրա «Teresa Contarini» ողբերգությունը՝ հիմնված Վենետիկի պատմության վրա, որը հաջողությամբ բեմադրվել է Նյու Յորքում և այլ քաղաքներում[16]։

Միևնույն ժամանակ, նա ամուսնացել է քիմիկոս Վիլյամ Հենրի Էլեթի հետ (1806-1859)։ Վիլյամն ավարտել է Կոլումբիայի համալսարանի քոլեջը և ստացել ոսկե մեդալ՝ դինիտրիլ թրթնջուկային թթվի մասին ատենախոսության համար։ Զույգը տեղափոխվել է Կոլումբիա (Հարավային Կարոլինա), որտեղ Վիլյամը 1836 թվականին դարձել է Հարավային Կարոլինայի համալսարանի քիմիայի, հանքաբանության և երկրաբանության պրոֆեսոր[17]։ Նա հայտնաբերել է նիտրոթաղանթանյութի պատրաստման էժան եղանակ, ինչի համար նահանգի կողմից արժանացել է արծաթե մեդալի։

Այդ ընթացքում Էլեթը մի քանի գիրք է հրատարակել։ 1839 թվականին նա գրել է «The Characters of Schiller» քննադատական շարադրությունը, որում ներառվել են Շիլլերի բանաստեղծությունների թարգմանությունները[18]։ Դրան հաջորդել է «Scenes in the Life of Joanna of Sicily»-ն, որտեղ նկարագրվում է 1840 թվականին իր ճանապարհորդությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում[19]։ Նա շարունակել է բանաստեղծություններ գրել, զբաղվել թարգմանություններով և էսսեներ գրել Եվրոպական գրականության մասին, որոնք հրապարակել են American Monthly, North American Review, ինչպես նաև Southern Literary Messenger և Southern Quarterly Review ամսագրերում։ Էլեթը շատ աշխատասեր է եղել և ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում[20]։

1845 թվականին Էլեթը, թողնելով իր ամուսնուն հարավում, տեղափոխվել է Նյու Յորք։ Նա Մարգարետ Ֆուլերի, էն Լինչ Բոտտայի, Էդգար Ալան Պոյի, Ռուֆուս Ուիլմոտ Գրիզվոլդի, Աննա Կորոյ Մովատի և Ֆրենսիս Սարջենտ Օսգուդի հետ միասին անմիջապես դարձել է տեղական գրական համայնքի մի մասը։

Սկանդալ խմբագրել

 
Էլեթը ներգրավված է եղել Պոյի և Օսգուդի (դիմանկարի կինը) սկանդալային հարաբերությունների մեջ 19-րդ դարի 40-ական թվականների կեսերին

Էլիզաբեթ Էլեթը 40-ական թվականների կեսերին եղել է Նյու Յորքում տեղի ունեցած հասարակական սկանդալի կենտրոնական դեմքերից մեկը, որը տեղի է ունեցել և կապված է ռոմանտիկ հարաբերությունների հետ, որոնք կապում էին Էդգար Ալլան Պոյին և Ֆրենսիս Օսգուդին։ Անազատ լինելով՝ Օսգուդը նույնպես ակտիվ նամակագրական կապի մեջ է եղել և պարբերականներում փոխանակել է կոկետ բանաստեղծական ուղերձներ։ Հարկ է նշել, սակայն, որ այդ ժամանակ, լինելով շատ հայտնի, մեծ թվով նամակներ է ստացել բանաստեղծուհիներից և գրողներից․ այդ նամակներից շատերը բավականին անձնական բնույթ են կրել, կոկետ ակնարկներ պարունակել, նամակների հեղինակները սիրախաղել են Պոյի հետ և, նույնիսկ, նրան սեր են խոստովանել։ Նրան նամակներ է գրել նաև Էլիզաբեթ Էլեթը, ով գրողի հետ քննարկել է գրական հարցեր։ Շատ հնարավոր է, որ Էլեթն ու Օսգուդը մրցակիցներ են եղել, և Էլեթը պայքարել է Պոյի ուշադրության համար[21]։ Էդգար Պոն, սակայն, բանաստեղծություններ է գրել և նվիրել միայն Օսգուդին, որը նրա մուսան էր[22] «Վալենտինա» բանաստեղծությունը գրելիս[23]։ Էլիզաբեթը Պոյին է ուղարկել իր «Coquette’s Song» բանաստեղծությունը, որը 1845 թվականի դեկտեմբերի 13-ին պետք է հրապարակվեր «Broadway Journal» ամսագրում։ Հանդեսի էջերում անհապաղ կտրուկ բանաստեղծական վեճ է սկսվել Էլեթի և Օսգուդի միջև, որտեղ Էլեթն իրեն ներկայացրել է որպես «անմեղ և մաքուր հոգի, որը փորձում է փրկել Օսգուդի մեղսավոր հոգին դժոխքի ճիրաններից՝ Պոյի հոգու հետ միասին»[22]։

 
Ս. Ս. Օսգուդի նակրած Պոյի դիմանկարը, 1840 թվական

1846 թվականի հունվարին Էլեթն այցելել է Պոյի տուն[24], շփվել գրողի կնոջ՝ Վիրջինիա Կլեմի հետ, որը, ինչպես պնդում են, նրան ցույց է տվել Օսգուդի նամակները։ Նա համառորեն խորհուրդ է տվել Ֆրենսիսին Օսգուդի անունից նամակները հետ պահանջել, ինչը կատարել են Մարգարետ Ֆուլերը և Աննա Լինչ Բոտը։ Պոյին վրդովեցրել է նրանց իր անձնական կյանքին միջամտելու փաստը, և խորհուրդ է տվել Էլեթին «ավելի լավ հետևել սեփական նամակներին»[25]։ Նա, մասնավորապես, կարող էր նկատի ունենալ նրա նամակներից մեկը, որը գրված էր գերմաներեն լեզվով և խնդրում էր Պոյին «այցելել նրան իր տուն նույն երեկոյան»[26]։ Այս արտահայտությունը կարող էր մեկնաբանվել որպես գայթակղության անթաքույց փորձ, բայց Պոն կամ չի հասկացել այն, կամ անտեսել է[25]։ Հավաքելով Էլեթի բոլոր նամակները՝ Պոն վերադարձրել է նրան, սակայն շուտով Էլեթը, միևնույն է, Պոյի մոտ է ուղարկել իր եղբորը՝ գնդապետ Ուիլյամ Լյումիսին՝ նամակագրությունը վերադարձնելու պահանջով։ Տղամարդկանց միջև երկխոսությունը շատ դրամատիկ է ստացվել, Լյումիսը սպառնացել է սպանությամբ, քանի որ չի հավատացել Պոյի հավաստիացումներին, որ նամակներն արդեն վերադարձվել են[24]։

Ֆրենսիս Օսգուդի ամուսինը՝ Սամուել Սթիլման Օսգուդը, սպառնացել է դատի տալ Էլիզաբեթ Էլեթին, եթե նա ներողություն չխնդրի։ Նա Օսգուդին նամակ է գրել, որում ենթադրել է, որ «Վիրջինիայի կողմից իրեն ցույց տրված նամակները, ամենայն հավանականությամբ, կեղծվել են Պոյի կողմից»։ Նա սկսել է լուրեր տարածել, որ Պոն տառապում է լուսնոտությամբ։ Լուրերը լսել են Պոյի այլ թշնամիները և շուտով տպագրվել են թերթերում[24]։ Շուտով Օսգուդը վերադարձել է իր ամուսնու մոտ, և սկանդալը դադարել է։ Սակայն Պոյի լուրջ հիվանդ կինը՝ Վիրջինիան, շատ ծանր է տարել սկանդալը։ Նա անանուն նամակներ է ստացել, հնարավոր է՝ Էլեթից, որտեղ հաղորդվել է Պոյի չմտածված արարքների մասին։ Իր մահվան վայրում Վիրջինիան խոստովանել է, որ «տիկին Է.-ն սպանել է նրան»[24]։ Տարիներ անց Պոն տվել է հետևյալ արձագանքը. «Ես արհամարհում էի տիկին Է.-ին, պարզապես այն պատճառով, որ նա ինձ զզվանք էր պատճառում. նա երբեք այդպես էլ չդադարեց իր անանուն հետապնդումը»։

«Անկախության պատերազմի կանայք» խմբագրել

Մոտավորապես 1846 թվականին Էլեթը սկսել է իր մեծ պատմական նախագիծը. կանանց կյանքի պատմությունները, որոնք այսպես թե այնպես իրենց կյանքը զոհաբերել են անկախության համար մղվող պայքարում։ Նա ուսումնասիրել է մասնավոր, չհրապարակված նամակներ և օրագրեր, հանդիպել և հարցազրույց վերցրել անկախության համար պայքարողների ժառանգներից։ Նա անկախության համար պայքարի առաջին հետազոտողն էր, ով գործադրել է նման ջանքեր[27]։

Նա հավաքել է մեծ քանակությամբ նյութեր, գտել է բազմաթիվ կին հայրենասերների, և արդյունքում` «Անկախության պատերազմի կանայք» (1848) առաջին մասը լույս է տեսել երկու հատորով։ Այս աշխատանքը բարեհաճորեն ընդունվել է, իսկ 1850 թվականին հրատարակվել է լրացուցիչ նյութերով երրորդ հատորը։ Ավելի ուշ պատմաբաններն այդ աշխատանքը համարել են նրա աշխատանքներից ամենակարևորը։

Էլեթը պատմել է յուրաքանչյուր գաղութի և հասարակության ամենատարբեր շերտերի կանանց պատմությունները, բացառությամբ աֆրոամերիկացիների, որոնց դերը նա նախընտրել է անտեսել։ Կանանց շրջանում, որոնց մասին նա գրել է, եղել են հայտնի` Մարթա Վաշինգտոնը, Էբիգեյլ Ադամսը, Մյորսի Օտիս Ուորենը և Էն Էլիզա Բլիքերը, որոնք մեծ ներդրում են ունեցել անկախության համար պայքարի գործում։ Բացի այդ, Էլեթը գրել է նաև անհայտ, բայց ընդհանուր գործում ոչ պակաս ներդրում ունեցող կանանց մասին. հերոսների կանանց, որոնք չեն վախենում մարտական գործողություններից, դաստիարակել են երեխաներին և պաշտպանել իրենց տները[28]։ Նա գրել է. «այժմ գրեթե անհնար է գերագնահատել այն ազդեցությունը, որը ցուցաբերել է կանանց հայրենասիրությունը երիտասարդ հանրապետության ճակատագրի վրա»։

Անթոլոգիայի կազմող և քննադատ Ռուֆուս Վիլմոնտ Գրիզվոլդն աջակցել է Էլիզաբեթ Էլեթին գրքի պատրաստման գործում և նրա համար թույլտվություն է ստացել ծանոթանալու Նյու Յորքի Պատմական ընկերության (New York Historical Society) նյութերին, որի անդամ է եղել ինքը։ էլեթը շնորհակալական գրության մեջ չի հիշատակել նրա աջակցության մասին, ինչով առաջացրել է Գիրզվոլդի վրիժառու զայրույթը[29]։ Քննադատական գրառման մեջ նա նշել է, որ «մի քանի բարեկիրթ տղամարդկանց աջակցությամբ, որոնք ավելի լավ են ճանաչում մեր ընդունված կանոնները, նա հետաքրքիր և արժեքավոր աշխատանք է կատարել»։ Գրիզվոլդը նաև նրան մեծ բաժին է հատկացրել իր «Ամերիկայի բանաստեղծներ» անթոլոգիայում (անգլ.՝ The Female Poets of America)[30]:

Ուշ տարիներ և մահ խմբագրել

 
The Practical Housekeeper

Լինելով հարգված և կայացած գրող՝ Էլեթը 1849 թվականին գրել է իր հաջորդ գիրքը՝ «Family Pictures from the Bible»։ 1850 թվականին նա հրապարակել է գերմանական լեգենդների և ավանդույթների հավաքածու՝ «Evenings at Woodlawn», ինչպես նաև «Domestic History of the American Revolution»-ը, որը, հնարավոր է, ամերիկացիների անկախության համար պայքարի միակ պատմությունն է, որը պատմվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց տեսանկյունից։ 1851-1857 թվականներին նա գրել է «Watching Spirits», «Pioneer Women of the West», «Novelettes of the Musicians» և «Summer Rambles in the West» գրքերը։ Վերջինս հիմնված է եղել 1852 թվականին Էլեթի Մինեսոտա (անգլ.՝ Minnesota River) գետով կատարած ճանապարհորդության վրա։ Տեղի փոքրիկ քաղաքը՝ Eden Prairie, իր անվանումը ստացել է Էլեթի կողմից․ այնտեղ նրա անունն է կրում հայտնի տուրիստական երթուղին[31]։

1857 թվականին նա հրապարակել է տնային տնտեսության և ընտանեկան բյուջեի վարման 600 էջից բաղկացած հանրագիտարան՝ «The Practical Housekeeper» անվամբ։ Գիրքը նախատեսված էր միջին և բարձր դասի համար, կազմված էր երեք մասից՝ խոհարարություն, տնային տնտեսության վարում և դեղագործություն։ Նախաբանում նա գրել է․ «Մեր երկրում երբեք չի հրապարակվել տնային տնտեսության և դրա հարմարավետ վարման ձևի վերաբերյալ նման համապարփակ աշխատանք»[27]։

Նրա ավելի ուշ ժամանակաշրջանի աշխատանքներից «Women Artists in All Ages and Countries»-ը (1859) նմանատիպ առաջին գիրքն է, որը մանրամասն պատմում է կին նկարիչների մասին։ Նաև հրապարակվել են «The Queens of American Society» (1867), և «Court Circles of the Republic» (1869) գրքրեը՝ ակնարկներ, որոնք պատմում են տասնութ նախագահների օրոք հասարակության կյանքի մասին՝ սկսած Ջորջ Վաշինգտոնից մինչև Ուլիս Գրանտ։

1850 թվականին Էլեթն ամուսնու հետ տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները որպես Մանհեթենի գազային ընկերության (անգլ.՝ Manhattan Gas Company) խորհրդատու։

1852 թվականին Էլեթը հայտնվել է ևս մեկ սկանդալի կենտրոնում։ Այս անգամ գործը վերաբերվել է Ռուֆուս Վիլմոնտ Գրիզվոլդի և նրա երկրորդ կնոջ՝ Շարլոտա Մեյերսի ամուսնալուծությանը։ Էլեթն ու Էնն Սթիվենսը գրել են Մեյերսին և խորհուրդ տվել չտալ բաժանման համաձայնություն։ Նրանք նաև գրել են Գարիեթ ՄաքԳրիլսին, ով ամուսնալուծությունից հետո պատրաստվում էր ամուսնանալ Գրիզվոլդի հետ, և խորհուրդ են տվել դադարեցնել նրա հետ բոլոր հարաբերությունները։ Երբ ամուսնալուծությունը ձևակերպվել է, նրանք կրկին գրել են Մեյերսին և խորհուրդ տվել դիմել բողոքարկման՝ ապելյացիայի։ Պատասխան հայցը դատարանում լսվել է 1856 թվականի փետրվարի 24-ին, որտեղ Էլեթն ու Սթիվենսը հանդես են եկել որպես վկաներ և տվել են մանրամասն վկայություն Գրիզվոլդի բնավորության մասին։ Սակայն, ոչ Գրիզվոլդը, ոչ Մեյերսը ներկա չեն եղել դատավարությանը և հայցը մերժվել է[29]։ Երբ 1857 թվականին մահացել է Գրիզվոլդը, նրա ընկեր և գրող Սառա Էնն Լյուիսը ենթադրություն է արել, որ Էլեթը նպաստել է նրա առողջության վատթարացմանը և «արագացրել նրա մահը»[32]}}։

 
Էլիզաբեթ Էլեթի գերեզմանը

1857 թվականին New York Evening Express-ում ստանձնել է գլխավոր խմբագրի պաշտոնը՝ փոխարինելով Էնն Սթիվենսին։ Նրա ամուսինը մահացել է դրանից երկու տարի անց՝ 1859 թվականին։ Նա շարունակել է գրել, և չնայած նրան, որ սեփական երեխաներ չի ունեցել, օգնել է բարեգործական ընկերություններին գումար հավաքել աղքատ երեխաների ու կանանց պահանջները բավարարելու համար։ Կյանքի վերջինտարիներին նա դարձել է կաթոլիկ, չնայած իր ամբողջ գիտակցական կյանքում պատկանել է Եպիսկոպոսական եկեղեցուն։ Էլիզաբեթ Էլեթը մահացել է 1877 թվականի հունիսի 3-ին և թաղվել է Բրուկլինի Գրին-Վուդ գերեզմանոցում։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

  • 1834 թվական՝ Էուֆեմիուսը Մեսինից / Euphemio of Messina (թարգմանություններ)
  • 1835 թվական՝ Բանաստեղծություններ բնօրինակի և թարգմանության մեջ / Poems, Translated and Original (բացառությամբ Teresa Conarini ողբերգություն)
  • 1839 թվական՝ Շիլլերի Նշաններ / The Characters of Schiller
  • 1840 թվական՝ Անգլիացի Իոննա / Joanna of Sicily
  • 1840 թվական՝ Զբոսանք երկրում / Rambles about the Country
  • 1848-1850 թվականներ՝ Անկախության պատերազմի կանայք / The Women of the American Revolution (3 մաս)
  • 1849 թվական՝ Երեկ Վուդլոնում / Evenings at Woodlawn
  • 1849 թվական՝ Ընտանեկան պատմություններ Աստվածաշնչից / Family Pictures from the Bible
  • 1850 թվական՝ Ամերիկյան հեղափոխության ազգային պատմություն / Domestic History of the American Revolution
  • 1851 թվական՝ Օծանելիք-վերակացու / Watching Spirits
  • 1851 թվական՝ Երաժշտի նովելետտա / Nouvelettes of the Musicians
  • 1852 թվական՝ Կանայք՝ Արևմուտքի բացահայտողներ / Pioneer Women of the West
  • 1853 թվական՝ Ամառային զբոսանք Արևմուտքում / Summer Rambles in the West
  • 1857 թվական՝ Գործնական տնային տնտեսություն / «The Practical Housekeeper»
  • 1859 թվական՝ Բոլոր ժամանակների և ժողովուրդների կին նկարիչ / «Women Artists in All Ages and Countries»
  • 1867 թվական՝ Ամերիկյան հասարակության թագուհի / The Queens of American Society
  • 1869 թվական՝ Court Circles of the Republic

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 336.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Gray J. Ellet, Elizabeth F. (Oct. 1812 or 1818–03 June 1877), historian and poet // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1600502
  6. Scanlon J., Cosner S. American Women Historians, 1700s-1990s: A Biographical DictionaryGreenwood Publishing Group, 1996. — 304 p. — ISBN 978-0-313-29664-2, 978-1-56750-917-5
  7. Appletons' Cyclopaedia of American Biography / J. G. Wilson, J. FiskeNew-York: Appleton & Co., 1900. — Vol. 2. — P. 327.
  8. The Twentieth Century Biographical Dictionary of Notable Americans / J. H. Brown, R. JohnsonBoston: 1904. — Vol. 3. — P. 425.
  9. «Librarycompany». Elizabeth F. Ellet. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին.
  10. «Elizabeth Fries Lummis». Ancestry.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
  11. «New Jersey State Library». Official Register of the Officers and Men of New Jersey in the Revolutionary War by William Stryker. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 24-ին.
  12. «Southern New York». MARDOS Memorial Library. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 8-ին.
  13. «Untitled Document». web.archive.org. 2007 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  14. «New York Times Archives» (PDF). Elizabeth Fries Ellet Obituary. 1877 թ․ հունիսի 4. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին.
  15. «Britannica». Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին. {{cite web}}: Unknown parameter |encyclopedia= ignored (օգնություն)
  16. «MSU Library». Historic American Project. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին.
  17. Drake, Francis Samuel (1872). Dictionary of American Biography. Boston: James R. Osgood and Co. էջեր 301.
  18. Elfe, Wolfgang; James N. Hardin; Günther Holst (1992). The Fortunes of German Writers in America: Studies in Literary Reception. South Carolina: University of South Carolina Press. էջեր 22. ISBN 0-87249-786-0.
  19. «Ellet, E. F. (Elizabeth Fries), 1818–1877». Literature Online Biography. Վերցված է 2008 թ․ ապրիլի 16-ին.
  20. «For women». Elizabeth F. Lummis Ellet. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին.
  21. «ELIZABETH F. ELLET (1818 – 1877)» (անգլերեն). The Library Company of Philadelphia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  22. 22,0 22,1 Benton, Richard P. «Friends and Enemies: Women in the Life of Edgar Allan Poe». — Myths and Reality: The Mysterious Mr. Poe. — Baltimore: Edgar Allan Poe Society, 1987. — С. 13. — ISBN 0-9616449-1-5(անգլ.)
  23. *«Валентина» — стихотворение Э. По «А Valentine» в переводе Брюсов, Валерий Яковлевич
  24. 24,0 24,1 24,2 24,3 Meyers, Jeffrey «Edgar Allan Poe: His Life and Legacy». — Cooper Square Press, 1992. — ISBN 0-8154-1038-7(անգլ.)
  25. 25,0 25,1 Silverman, Kenneth Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance. — New York: Harper Perennial, 1991. — ISBN 0060923318
  26. Նամակի ամբողջական տեքստը մեկնաբանություններով. Официальный сайт Общества Элгара По
  27. 27,0 27,1 «Ellet, Elizabeth Fries Lummis» (անգլերեն). MSU Libraries. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  28. Elizabeth F. Ellet The Women of the American Revolution. — 3rd Edition. — New York: Baker and Scribner, 1849. — Т. I,II.
  29. 29,0 29,1 Bayless, Joy Руфус Вильмонт Гризвольд: Литературный палач Эдгара По = Rufus Wilmot Griswold: Poe's Literary Executor. — Nashville: Vanderbilt University Press, 1943.
  30. Rufus Wilmot Griswold The Female Poets of America. — Philadelphia: Carey and Hart, Chesnut street. — С. 199-204. — 568 с.
  31. «Elithabeth Fries Ellet: Interpretive Trail». Writers Rising Fund. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  32. Phillips, Mary Edgar Allan Poe: The Man. — Volume II. — Chicago: The John C. Winston Co., 1926.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Էլիզաբեթ Էլեթ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Էլեթ» հոդվածին։