Էլիզաբեթ Գարեթ Անդերսոն

Էլիզաբեթ Գարեթ Անդերսոն (անգլ.՝ Elizabeth Garrett Anderson, հունիսի 9, 1836(1836-06-09)[1][2][3], Whitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - դեկտեմբերի 17, 1917(1917-12-17)[1][2], , Օլդ բորո[4]), բժիշկ և սուֆրաժիստ։ Առաջին բրիտանուհին, որը Բրիտանիայում բժիշկ և վիրաբույժ որակավորում է ստացել պաշտոնապես (1870)[Ն 1]։ Նա նաև առաջին հիվանդանոցի համահիմնադիրն է, որի անձնակազմը կազմված էր բացառապես կանանցից[10]։ Գարեթը եղել է Բրիտանական բժշկական դպրոցի առաջին դեկանը, Բրիտանիայի առաջին կինը, որն ընտրվել է դպրոցական խորհրդի անդամ, և որպես Օլդբորոյի (Aldeburgh) քաղաքապետ՝ Բրիտանիայի առաջին կին քաղաքապետը։

Էլիզաբեթ Գարեթ Անդերսոն
անգլ.՝ Elizabeth Garrett Anderson
Դիմանկար
Ծնվել էհունիսի 9, 1836(1836-06-09)[1][2][3]
ԾննդավայրWhitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Մահացել էդեկտեմբերի 17, 1917(1917-12-17)[1][2] (81 տարեկան)
Մահվան վայր, Օլդ բորո[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունՄիդլսեքսի հիվանդանոց (1861)[4] և Փարիզի բժշկության դպրոց[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բժիշկ, սուֆրաժիստ և գրող
ԱշխատավայրԼոնդոնի կանանց բժշկական դպրոց և Elizabeth Garrett Anderson and Obstetric Hospital?
ԱմուսինJames George Skelton Anderson?[4][6]
Ծնողներհայր՝ Newson Garrett?[7], մայր՝ Louisa Dunnell?[7]
Զբաղեցրած պաշտոններmayor of Aldeburgh?
ԱնդամությունBritish Medical Association?
ԵրեխաներLouisa Garrett Anderson?[4] և Alan Garrett Anderson?[4]
 Elizabeth Garrett Anderson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Էլիզաբեթ Գարեթը ծնվել է 1836 թվականին Ուայթչեպել շրջանում (Լոնդոն)՝ լինելով Սաֆոլկ կոմսության Լեյսթոն քաղաքից Նյուսոն Գարեթի (1812-1893) և նրա լոնդոնցի կնոջ՝ Լուիզայի (մոտ՝ 1813-1903) տասնմեկ երեխաներից երկրորդը[11][12]։ Էլիզաբեթը երեք տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Լոնդոնի կենտրոն բնակվելու, որտեղ հայրն աշխատում էր խոշոր լոմբարդի մենեջեր, իսկ երկու տարի անց արդեն ոսկերիչ էր։ Էլիզաբեթի պապը ընտանիքի Richard Garrett & Sons ինժեներական գործարանի սեփականատերը, մահացավ 1837 թվականին՝ բիզնեսը թողնելով իր ավագ որդուն՝ Էլիզաբեթի հորեղբորը։ Չնայած ֆինանսական միջոցների սղությանը, Նյուսոնը վճռականորեն ձգտում էր հաջողության հասնել, և 1841 թվականին՝ 29 տարեկան հասակում, նա ընտանիքի հետ տեղափոխվեց Սաֆոլկ, որտեղ նա սկսեց զբաղվել գարու և ածխի վաճառքով Սնեյփում՝ կառուցելով Snape Maltings, շինությունների շարքը՝ գարեջրագործական բիզնեսի համար։

մինչև 1852 թվականը ընտանիքը բնակվում էր Ալդեբուրգում/Օլդբորոյում (Aldeburgh), գեորգյան ոճի քառակուսաձև տանը։ Նյուսոնի բիզնեսն ընդարձակվում էր։ 1850 թվականին Նյուսոնի հնարավորությունները ներում էին, և նա կառուցեց Alde House առանձնատուն Ալդեբուրգի մոտ գտնվող բլրի վրա։ Գարեթների ընտանիքը մեծանում էր «տնտեսական հաղթական նորարարության» մթնոլորտում, և երեխաները մեծանալով դառնալու էին ուշ Վիկտորիանական Անգլիայի ժամանակաշրջանի հաջողակ մասնագետներ։ Էլիզաբեթին խրախուսում էին հետաքրքրվել տեղական քաղաքականությամբ, և հակառակ ժամանակի տիրող բարքերին, նրան թույլատրվում էր ազատորեն ուսումնասիրել քաղաքը իր մոտակայքում գտնվող աղուտներով, լողափով և Սլոուդեն փոքր նավահանգստով՝ իր նավաշինարաններով և առագաստանավերով[13]։

Նախնական կրթություն խմբագրել

Օլդբորոյում (Aldeburgh) դպրոցներ չկային, ուստի Գարեթը նախնական կրթությունը ստացել է տանը։ Սկզբնապես, մայրը նրան սովորեցրել է կարդալ, գրել և թվաբանել, իսկ 10 տարեկանը լրանալուց հետո Գարեթին քրոջ հետ միասին դասավանդել է տնային դաստիարակչուհին՝ աղքատացած ազնվական միսս Էջվորտը։ Դասերը անում էին առավոտյան, որից հետո կեսօրին կանոնավորապես զբոսնում էին, երիտասարդ օրիորդների ուսուցումը շարունակվում էր նաև ընտանեկան ընթրիքների ընթացքում, որոնց ներկա էր լինում միսս Էջվորտը։ Գիշերը դաստիարակչուհին քնում էր աղջիկների ննջասենյակի վարագույրներով առանձնացած սենյակում։ Գարեթը տանել չէր կարողանում իր դաստիարակչուհուն և դասարանում փորձում էր խորամանկությամբ գերազանցել իր ուսուցչուհուն[14]։ Երբ Գարեթը 13 տարեկան էր, իսկ նրա քույրը՝ Լուին 15, նրանց ուղարկեցին Լոնդոնի Բլեքհիթի տիկնանց մասնավոր գիշերօթիկ դպրոց, որը վարում էր բանաստեղծ Ռոբերտ Բրաունինգի մորաքույրերը[15]։ Նրանք դասավանդում էին անգլերեն գրականություն, ֆրանսերեն, իտալերեն և գերմաներեն, ինչպես նաև վարվելաձև[16]։

Ավելի ուշ Գարեթը հիշել է այնտեղի ուսուցիչների հիմարությունը, չնայած մասնավոր դպրոցում սովորելը նրան օգնել էր զարգացնել սեր ընթերցանության նկատմամբ[17]։ Նրա հիմնական բողոքը բնական գիտությունների և մաթեմատիկայի դասավանդման բացակայությունը[18]։ Նրա սիրելի գրողների թվում էին Թենիսոնը, Վորդսվորթը, Քոլրիջը, Թրոլոփը, Թեքերեյը և Էլիոթը։ Էլիզաբեթը և Լուին առանձնանում էին նրանով, որ նրանց թույլատրվում էր տաք լոգանք ընդունել շաբաթը մեկ անգամ (իրենց հոր պնդմամբ), ինչի համար էլ ստացել են «Բաղնիք Գարեթներ» մականունը[19]։ Այնուամենայնիվ, մասնավոր դպրոցում սովորելն էր, որի շնորհիվ քույրերը մնացին ընկերներ ողջ կյանքի ընթացքում։ Երբ 1851 թվականին ավարտեցին ուսումը, նրանց կարճ ճանապարհորդության ուղարկեցին արտասահման, որն ավարտվեց Լոնդոնի Հայդ Պարկում Համաշխարհային ցուցահանդես հիշարժան այցով[12]։

Այս պաշտոնական կրթությունից հետո Գարեթը հաջորդ ինը տարին անցկացրել է տնային պարտականնություններ կատարելով՝ առավոտյան շարունակելով լատիներեն և թվաբանություն ուսումնասիրել և շատ ընթերցել։ Նրա քույրը՝ Միլիսենտը, հիշում էր Գարեթի ամենշաբաթյա դասախոսությունները «Կարևոր բաների մասին», երբ իր փոքր քույրերն ու եղբայրները հավաքվում էին, երբ նա քննարկում էր քաղաքականությունն ու ընթացիկ գործերը՝ սկսած Գարիբալդիից մինչև Մաքոլեյի «Անգլիայի պատմություն»[20]։ 1854 թվականին, երբ նա տասնութ տարեկան էր, Գարեթը և նրա քույրը երկար ճանապարհորդեցին Գեյթսհեդում բնակվող իրենց դպրոցական ընկերուհիներ Ջեյնի և Էն Քրոուի մոտ, որտեղ նա հանդիպեց Քեմբրիջի Գյորթոն քոլեջի ֆեմինիստ և ապագա համահիմնադիր Էմիլի Դևիսի (1830-1921) հետ։ Դևիսին վիճակված էր դառնալ նրա ցմահ ընկերը և վստահելի անձնավորություն, որը միշտ պատրաստ էր գործնական խորհուրդներ տալ Գարեթի գործունեության կարևոր որոշումների ժամանակ։ Գուցե հենց «Անգլիայի կանանց ամսագրում» էր, որն առաջին անգամ տպագրվել է 1858 թվականին, Գարեթն առաջին անգամ կարդաց Բլեքվելի (1821-1910) մասին, ով 1849 թվականին դարձավ ԱՄՆ առաջին կին բժիշկը[12]։ Երբ Բլեքվելը 1859 թվականին այցելեց Լոնդոն, Գարեթն ուղևորվեց մայրաքաղաք։ Այդ ժամանակ նրա քույր Լուին արդեն ամուսնացել էր և ապրում էր Լոնդոնում։ Գարեթը միացավ Կանանց զբաղվածության խթանման ընկերությանը, որը կազմակերպել էր Բլեքվելի դասախոսությունները «Բժշկությունը որպես մասնագիտություն կանանց համար» թեմայով և կազմակերպեց Գարեթի և բժշկի անհատական հանդիպումը[21]։ Տեսակետ կա, որ 1860 թվականին Ալդե Հաուսում (Alde House) եղած ժամանակ, մի երեկո բուխարիի մոտ նստած, Գարեթը և Դևիսը որոշել են գործունեության իրենց ուղին դարձնել կանանց իրավունքների սահմանները հաղթահարելը։ Ենթադրվում էր, որ Գարեթը բժշկական մասնագիտության ճանապարհը պետք է հարթեր կանանց համար, Դևիսը՝ կանանց համար համալսարանական կրթության ուղին, մինչդեռ 13-ամյա Միլիսենթ Ֆոսեթն էր հետագայում ներգրավվելու քաղաքականության և կանանց ընտրական իրավունքի մեջ[22]։ Սկզբում Նյուսոնը դեմ էր իր դստեր բժիշկ դառնալու արմատական գաղափարին, բայց հետո համաձայնվեց հնարավոր ամեն ինչ անել, ինչպես ֆինանսապես, այնպես էլ այլ միջոցներով, աջակցել Գարեթին[23]։

Բժշկական կրթություն խմբագրել

Հարլի փողոցի առաջատար բժիշկներին այցելելու առաջին անհաջող փորձից հետո, 1860 թվականին Գարեթը որոշեց բժշկություն սովորել, ինչը այդ օրերին կնոջ համար չլսված էր թվում, իսկ հնաոճ մարդիկ կարող էին համարել գրեթե անպարկեշտ։ Գարեթին հաջողվեց համեմատաբար անկանոն նախնական բժշկական կրթություն ստանալ Լոնդոնի Միդլսեքս հիվանդանոցում (Middlesex Hospital), բայց այնտեղ էլ մերժեցին ընդունել որպես լիիրավ ուսանող, ինչպես իր փորձած բազմաթիվ այլ բժշկական դպրոցներում։ Նա մոտ վեց ամիս անցկացրեց Միդլսեքսի հիվանդանոցում և ապացուցեց, որ լավ բուժքույր է[12][24]։ Դրանից հետո նրան թույլատրվեց հաճախել ամբուլատոր կլինիկա և մասնակցել լատիներենի, հունարենի և դեղաբանության մասնավոր դասերին, ինչպես նաև ներկա գտնվել վիրահատությունների ժամանակ։ Նա շաբաթը երեք անգամ երեկոյան ժամերին աշխատում էր անատոմիայի և ֆիզիոլոգիայի ինքնուսույց ուսուցիչների հետ, ինչով վաստակեց քիմիայի դասախոսություններին մասնակցելու թույտվություն՝ հիվանդանոցի բժշկական դպրոցում և անատոմիական գրասենյակում։ Բայց չնայած ղեկավարության աջակցությանը, արական սեռի ուսանողների մեծ մասը դեմ էր աղջիկ դասընկեր ունենալուն[12][25]։ 1861 թվականին Գարեթը հիվանդանոցից հեռացավ՝ ստանալով քիմիայի և բժշկության մատեիայի գերազանցության վկայական։ Դրանից հետո նա փաստաթղթերով դիմել է մի քանի բժշկական դպրոցներ՝ ներառյալ Օքսֆորդը, Քեմբրիջը, Գլազգոն, Էդինբուրգը, Սենտ Էնդրյուսը և Վիրաբույժների թագավորական քոլեջը, բայց բոլորը հրաժարվել են ընդունել նրան[12][26]։

Այս մենամարտում նրան ընկերակցել է ավելի քիչ հայտնի բժիշկ Սոֆիա Ջեկս-Բլեյքը։ Չնայած երկուսն էլ համարվում են 19-րդ դարի վերջի «ականավոր» բժշկական գործիչներ, Գարեթը կարողացավ օգտագործել իր ստացված վկայականները՝ Արժանապատիվ դեղագործների ընկերության ընդունող հանձնաժողովի ընդունարանում «սողանցքի միջոցով»[27]։ Ստանալով անատոմիայի և ֆիզիոլոգիայի մասնավոր դիպլոմ, նա 1862 թվականին ընդունվեց դեղագործների հասարակություն, որը, ըստ իրենց կանոնադրության, իրավաբանորեն չէր կարող բացառել նրան սեռի հիման վրա[28]։ Նա նաև շարունակեց իր անատոմիայի ուսումնասիրությունը Լոնդոնի հիվանդանոցի բժշկական դպրոցում Սենտ Էնդրյուս համալսարանի և Թագավորական ծննդատան հիվանդանոցին առընթեր Էդինբուրգի բժշկական հեռակա դպրոցի պրոֆեսորների մի մասի հետ[29]։

1865 թվականին նա վերջապես անցավ քննությունը և արտոնագրվեց Դեղագործների ընկերության կողմից՝ դառնալով Բրիտանիայում պաշտոնապես որակավորված առաջին կին բժիշկը (նրանից առաջ բժշկի որակավորում ստացել էր Ջեյմս Բարրին, որը ծնվել և մեծացել էր որպես կին, բայց բժշկական դպրոցում սովորելու համար 20 տարեկանից ներկայացել էր որպես տղամարդ և հետագա կյանքն ապրել է որպես տղամարդ)։ Այդ օրը յոթ թեկնածուներից երեքը կարողացան հանձնել քննությունը, իսկ նրանցից ամենաբարձր գնահատականները ստացել էր Գարեթը[30]։ Դեղագործական ընկերությունն անմիջապես փոփոխություններ մտցրեց իր կանոններում՝ կանխելու համար այլ կանանց արտոնագիր ստանալը[31], ինչը նշանակում էր, որ Ջեկս-Բլեյքի համար սեռական պատկանելությամբ փակված էր կոչում ստանալու ճանապարհը. նոր կանոնը արգելում էր մասնավոր կրթություն ունեցող կանանց մասնակցել քննությանը[28]։ Միայն 1876 թվականին ընդունվեց Բժշկական ակտը, որը նոր օրենք էր, որը թույլ էր տալիս բրիտանական բժշկական մարմիններին լիցենզիա տրամադրել բոլոր որակավորված դիմորդներին՝ անկախ նրանց սեռից[32][33][34]։

Գործունեություն խմբագրել

 
Գարեթը Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետի ընտրական հանձնաժողովի առաջ

Չնայած Գարեթն արտոնագիր ուներ, բայց նրա սեռը թույլ չէր տալիս նրան բժշկական պաշտոն զբաղեցնել ոչ մի հիվանդանոցում։ Ուստի 1865 թվականի վերջին Գարեթը բացեց իր սեփական գործունեությունը ծավալեց Լոնդոնի Վերին Բերկլի փողոց 20-ում[35]։ Սկզբում հիվանդները քիչ էին, բայց նրանց թիվը հետզհետե ավելացավ։ Վեցամսյա գործունեությունից հետո նա ցանկանում էր ամբուլատոր դիսպանսեր բացել, որպեսզի աղքատ կանայք բժշկական օգնություն ստանան իր սեռի որակավորված մասնագետից։ 1865 թվականին Բրիտանիայում խոլերայի բռնկում եղավ, որն ախտահարում էր ինչպես հարուստներին, այնպես էլ աղքատներին, և խուճապի մատնված որոշ մարդիկ մոռացան իրենց նախապաշարմունքները կին բժշկի նկատմամբ։ Խոլերայից առաջին մահը տեղի է ունեցել 1866 թվականին, բայց այդ ժամանակ Գարեթն արդեն բացել էր (հոր ֆինանսական աջակցությամբ)[10] կանանց և երեխաների համար նախատեսված իր Սուրբ Մարիա ամբուլատորիան Սեյմուրի 69 հասցեում[36]։ Առաջին տարում նա խնամում էր 3000 նոր հիվանդների, ովքեր կատարել էին 9,300 ամբուլատոր դիսպանսեր այցելություն[37]։ Դիսպանսերը շուտով վերաճեց Կանանց նոր հիվանդանոցի (New Hospital), որտեղ էլ Անդերսոնը աշխատել է ավելի քան քսան տարի։ Տեղեկանալով, որ Փարիզի Սորբոնի համալսարանի բժշկության ֆակուլտետի դեկանը կանանց հավաքագրում է որպես բժշկական ուսանողներ, Գարեթը սկսեց ֆրանսերեն սովորել, որպեսզի կարողանա դիմել բժշկական գիտական աստիճանի, որը, որոշ դժվարություններով, բայց նա ստացավ 1870 թվականին[18][38]։

 
Գարեթի ելույթի ծաղրանկար, 1872 թվական

Նույն թվականին նա ընտրվեց Լոնդոնյան դպրոցի առաջին դպրոցական խորհրդի անդամ, որը վերջերս էր բացվել կանանց համար։ Բոլոր թեկնածուներից ամենաբարձր ձայնը ստացել է Գարեթը։ Նա նաև դարձել է Արևելյան Լոնդոնի մանկական հիվանդանոցի (հետագայում՝ Եղիսաբեթ թագուհու մանկական հիվանդանոց) այցելու բժիշկներից մեկը՝ դառնալով Մեծ Բրիտանիայի առաջին կինը, որը նշանակվել է բժշկական պաշտոնում[39]։ Բայց պարզվեց, որ այս երկու պաշտոններում պարտականություններն անհամատեղելի են նրա հիմնական աշխատանքի հետ, և 1873 թվականին նա երկուիսց էլ հրաժարական տվեց[40]։

1871 թվականին նա ամուսնացավ լոնդոնյան նավատեր Ջեյմս Ջորջ Սքելթոն Անդերսոնի հետ (մահացել է 1907 թվականին), բայց չհրաժարվեց բժշկական գործունեությունից։ 1872 թվականին ամբուլատորիան դարձավ կանանց և երեխաների նոր հիվանդանոց[41], որտեղ ամբողջ Լոնդոնից կանայք բուժվում էին գինեկոլոգիական հիվանդություններից։ Հիվանդանոցը 1874 թվականին տեղափոխվեց Մերիլեբոն փողոցում գտնվող նոր շինություն։ Այս շրջանում Գարեթը նաև անդրադարձել է կանանց կրթության վերաբերյալ տղամարդկանց բժշկական տեսակետին։ Շարժառիթ էր հանդիսացել Հենրի Մոդսլիի «Սեռը և գիտակցությունը կրթության մեջ» հոդվածը, որում պնդվում էր, որ կանանց համար կրթությունը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է և դրանով իսկ նվազեցնում է նրանց վերարտադրողական կարողությունը՝ երբեմն առաջացնելով «նյարդային և նույնիսկ հոգեկան խանգարումներ»[42]։ Գարեթի հակափաստարկն այն էր, որ կանանց համար իրական վտանգը ոչ թե կրթությունն է, այլ ձանձրույթը, և որ մաքուր օդն ու ֆիզիկական վարժությունները գերադասելի են բուխարու մոտ սիրավեպով նստելուց[43]։ Ավելի ուշ Գարեթը դասախոս դարձավ Բրիտանիայի միակ ուսումնական հաստատությունում, որը դասընթացներ ուներ կանանց համար[44]։

Գարեթը հաստատապես զարգացնում էր Նոր հիվանդանոցը (New Hospital) և 1874 թվականից Սոֆիա Ջեկս-Բլեյքի հետ հիմնադրեց Լոնդոնում կանանց բժշկական դպրոց, որտեղ նա պաշտոնավարում էր 1883-1902 թվականներին որպես դեկան[45]։ Այդ դպրոցը հետագայում կոչվել է Թագավորական բժշկական անվճար դպրոց, որը հետագայում դարձավ Լոնդոնի համալսարանական քոլեջի բժշկական ֆակուլտետ։

Այդ ժամանակից սկսած երկու հաստատություններն էապես կատարելագործվել և հագեցվել էր բարձրորակ սարքավորումներով։ Նոր հիվանդանոցը (Իսթոն Ռոադում), որի ճարտարապետն էր Ջ․ Մ․ Բրայթոնը[46], ով որպես օգնական վարձել էր Անդերսոնի քրոջը՝ Ագնես Գարեթին և նրա զարմիկին՝ Ռոդ Գարեթին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նախագծման գործում[47], կազմված էր բացառապես կին անձնակազմով, իսկ Գարեթի հիմնած դպրոցը (Հանթեր սթրիթ փողոցում) ուներ ավելի քան 200 կին ուսանողներ, որոնց մեծ մասը պատրաստվում էր ընդունվել Լոնդոնի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որը կանանց համար բացվել է 1877 թվականին[41]։ 1874 թվականին Նոր հիվանդանոցն ուներ 26 մահճակալ, և Անգլիայի Գլխավոր բժշկական խորհուրդը ի սկզբանե դեմ էր դրա օգտագործմանը կրթական նպատակներով, քանի որ օրենքով միայն 150 մահճակալ և ավելի ունեցող հիվանդանոցն էր համարվում ուսանողների կրթության համար թույլատրելի։ Բայց երեք տարի տևած պայքարից և բողոքարկումներից հետո Կանանց բժիշկների դպրոցի և Գրեյս ին Ռոադի Թագավորական անվճար հիվանդանոցի կողմից կազմված դաշինքը կարողացավ չեղարկել այդ մասին պաշտոնական կանոնակարգերը։ Ապագա կին բժիշկների մի փոքր խմբի ջանքերը, որոնք ղեկավարում էր Գարեթը, ի վերջո հանգեցրին այն բանին, որ Խորհրդարանը 1876 թվականին ընդունեց մի օրենք, որը կանանց թույլ է տալիս համալսարանական բժշկական ֆակուլտետներ ընդունվելու քննություններ հանձնել։

Բրիտանական բժշկական ընկերության անդամություն խմբագրել

 
Գարեթ Անդերսոնը մոտավորապես 1889 թվականին

1873 թվականին Գարեթը դարձավ Բրիտանական բժշկական ասոցիացիայի (BMA) անդամ, բայց կարճ ժամանակ անց առաջարկ արվեց կանանց ամբողջությամբ բացառել ասոցիացիայից։ Դրան կտրականապես դեմ էր դոկտոր Նորման Քերը, որը պաշտպանում էր խորհրդի անդամների հավասար իրավունքները[48]։ Այս երևույթը դարձավ «մի քանի առանձնահատուկ դեպքերից մեկը, քանի որ Գարեթը կարողացավ մտնել մինչ այդ ամբողջությամբ արական բժշկական միություն, որը հետագայում մեծապես մտահոգված էր նրան հետևող այլ կանանց պաշտոնապես բացառմամբ»[49]։ 1892 թվականին վերացվեցին Բրիտանիայի բժշկական ասոցիացիային կանանց անդամակցության բոլոր սահմանափակումները։ Իսկ 1897 թվականին Գարեթ Անդերսոնը ընտրվեց Արևելյան Անգլիայի Բրիտանական բժշկական ասոցիացիայի նախագահ[50]։

Կանանց ընտրական իրավունք խմբագրել

 
Գարեթ Անդերսոնը և Էմմելին Պանկհյորսթը «Սև ուրբաթ» անուն ստացած սուֆրաժիստական ցույցի ժամանակ
1910 թվականի նոյեմբերի 18

Գարեթ Անդերսոնը ներգրավված է եղել նաև կանանց ընտրական իրավունքի շարժման մեջ։ 1866 թվականին Գարեթ Անդերսոնը և Էմիլի Դեյվիսը ներկայացրեցին պետիցիա, որը ստորագրել էին ավելի քան 1500 կանայք, որոնք խնդրում էին ընտրական ձայնի իրավունք տալ կանանց՝ տնային տնտեսությունները ղեկավարողներին[51]։ Նույն թվականին Գարեթ Անդերսոնը միացավ բրիտանական կանանց առաջին ընտրական հանձնաժողովին[12]։ Չնայած նա այնքան ակտիվ չէր, որքան իր քույրը՝ Միլիսենթ Գարեթ Ֆոսեթը, բայց նրան հաջողվեց 1889 թվականին դառնալ Կանանց ընտրական իրավունքի ազգային ընկերության Կենտրոնական կոմիտեի անդամ։

 
Գարեթ Անդերսոնը Օլդբորոյի քաղաքապետի պաշտոնու
1908 թվականի նոյեմբերին

1907 թվականին ամուսնու մահից հետո նա ավելի շատ ժամանակ և էներգիա է հատկացնում սոցիալական գործունեությանը։ 1908 թվականի նոյեմբերի 9-ին նա ընտրվեց Օլդբորոյի քաղաքապետ, դառնալով Բրիտանիայի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը։ Իր պաշտոնավարման ընթացքում նա ելույթներ է ունեցել կանանց ընտրական իրավունքի օգտին, նախքան շարժման մեջ արմատականացմանության աճը 1911 թվին հանգեցրեց նրա հրաժարականին[52]։ Նրա դուստրը՝ Լուիզան, որը նույնպես բժիշկ դարձավ, ավելի ակտիվ դիրք գրավեց և նույնիսկ մասնակցեց շարժման արմատական գործողություններին, որի համար հետապնդվեց և 1912 թվականին բանտարկվեց[53]։

Անձնական կյանք խմբագրել

Մի անգամ Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնը նկատել է, որ «բժիշկը երկու կյանք է վարում՝ մասնագիտական և անձնական, և նրանց միջև սահմանները երբեք չեն հատվում»[54]։ 1871 թվականին նա ամուսնացել է Ջեյմս Ջորջ Սքելթոն Անդերսոնի Անդերսոնի (մահացել է 1907 թվականին) հետ, որն Արևելյան բեռնափոխադրող ընկերությունան անդամ էր, որի համասեփականատերը նրա հորեղբայրն էր՝ Արթուր Անդերսոնը։ Ամուսնությունից հետո Էլիզաբեթը չհրաժարվեց բժշկական գործունեությունից։ Նա ունեցել է երեք երեխա՝ Լուիզան (1873-1943), Մարգարեթը (1874-1875), որը մահացավ մենինգիտից, և Ալանը (1877-1952)։

1902 թվականին նրանք տեղափոխվել են Օլդբորո[55], իսկ մեկ տարի անց՝ Էլիզաբեթի մոր մահից հետո տեղափոխվել են Ալդե Հաուս։ 1907 թվականին կաթվածից մահացել է ամուսինը՝ Սկելթոնը[18]։ Նրանք երջանիկ են եղել ամուսնական կյանքում։ Էլիզաբեթը զառամյալ հասակում ժամանակ է հատկացրել տան գործերին, այգեգործությանը և բազմանդամ ընտանիքի կրտսեր անդամների հետ ճանապարհորդությանը[56]։

Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնը մահացել է 1917 թվականին։ Նա թաղվել է իր հայրենի Օլդբորո քաղաքում՝ Սուրբ Պետրոս և Սբ Պողոս եկեղեցու գերեզմանատանը[49]։ Նրա որդին՝ Ալան Գարեթ-Անդերսոնը, 1917 թվականի օգոստոսին փոխարինել է Էրիկ Գեդդեսին նավատորմի տեսուչի պաշտոնում, իսկ դուստրը՝ Լուիզան, նույնպես բժիշկ է դարձել, Առաջին աշխարհամարտի տարիներին ղեկավարել է դաշտային հիվանդանոցներից մեկը։

Ժառանգություն խմբագրել

 
«Գարեթ Անդերսոնի կենտրոն», հիվանդանոց Իպսուիչում

Բժշկական մասնագիտություն ստանալու կանանց շարժումը, որի անխոնջ ռահվիրան է եղել Էլիզաբեթ գարեթ Անդերսոնը Անգլիայում, տարածվել է եվրոպական շատ երկրներում, բացառությամբ Իսպանիայի և Թուրքիայի։

Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնի ստեղծած կանանց համար նախատեսված Նոր հիվանդանոցը կրում է նրա անունը 1918 թվականից և 2001 թվականին միացվել է մանկաբարձական հիվանդանոցին[57]՝ նախքան Լոնդոնի համալսարանական քոլեջ տեղափոխվելը։

Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնի անվան հիվանդանոցների նախկին շենքերը ներառված են ՄԱԿ-ի նոր ազգային շտաբ՝ UNISON- ում։ Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնի պատկերասրահը (Elizabeth Garrett Anderson Gallery)[58] գտնվում է նորոգված հիվանդանոցի շենքում, որը տարբեր լրատվամիջոցների միջոցով պատմում է Գարեթ Անդերսոնի, նրա հիվանդանոցի և կանանց սոցիալական պայքարի մասին, որը մղվել է բժշկության մեջ հավասարության հասնելու համար 19-րդ և 20-րդ դարերում։

Իպսվիչի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի կենտրոնը ստացել է «Գարեթ Անդերսոնի կենտրոն» անվանումը՝ ի նշան շնորհակալության Սաֆոլկ կոմսությունան հետ կապերի։

Նրա անունով է կոչվել Էլիզաբեթ Գարեթ Անդերսոն իգական ավագ դպրոցը Լոնդոնի Իսլինգտոն շրջանում։

Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնի արխիվը պահվում է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի կանանց գրադարանում[59]։ Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնի անվան հիվանդանոցի (նախկին՝ կանանց համար նախատեսված Նոր հիվանդանոցը) արխիվները պահվում են Լոնդոնի Մետրոպոլիտեն արխիվում[60]։

2016 թվականի հունիսի 9-ին Google Doodle- ը նշել է Գարեթ Անդերսոնի 180-ամյակը[61]։

NHS առաջնորդության ակադեմիայի Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնի ծրագիրը առաջնորդության և կառավարման մագիստրոսի կոչում է[62]։

Նշումներ խմբագրել

  1. * Ջեյմս Բարրին բժշկի որակավորում է ստացել Էլիզաբեթ Գարեթից առաջ (1812)[8], բայց նա Էդինբուրգի բժշկական համալսարան ընդունվելու համար որպես տղամարդ է հանդես եկել և այդ փաստը պարզվել է միայն նրա մահից հետո։
    * Ֆրենսիս Հոգգանը Եվրոպայում բժշկի որակավորում ստացած առաջին բրիտանուհին է (1870, մարտ), երեք ամիս անց Էլիզաբեթ Գարեթը դարձավ երկրորդը Եվրոպայում։ Սակայն այնուամենայնիվ, Գարեթը Բրիտանիայում ստացած առաջինն էր, ի տարբերություն Հոգգանի, որը կոչումը ստացել էր Շվեյցարիայում (Ցյուրիխի համալսարան)[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Base biographique (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 13. — ISBN 978-1-85743-228-2
  3. 3,0 3,1 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 https://doi.org/10.1093/ref:odnb/30406
  6. OBITUARY / T. GallagherLondon: Times Newspapers, 1907. — Iss. 38290. — P. 7. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Kindred Britain
  8. Barry, James (1812-06). «Disputatio Medica Inaugralis, de Merocele, vel Hernia Crurali» (other). Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Wales, The Learned Society of. «Dr Frances Hoggan». The Learned Society of Wales (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  10. 10,0 10,1 «Lost_Hospitals_of_London». ezitis.myzen.co.uk. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  11. Manton, p. 20
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Ogilvie, Marilyn Bailey (1986). Women in science : antiquity through the nineteenth century : a biographical dictionary with annotated bibliography (3. print. ed.). Cambridge, Mass.: MIT Press. ISBN 978-0-262-15031-6.
  13. Manton, pp. 28–32
  14. Manton, pp. 32–33
  15. Manton, p. 33
  16. Ogilvie Marilyn B Women in Science: Antiquity Through the Nineteenth Century: a Biographical Dictionary with Annotated Bibliography // MIT press. — 1986.
  17. Manton, pp. 35-36
  18. 18,0 18,1 18,2 Ogilvie Marilyn Bailey Women in science : antiquity through the nineteenth century : a biographical dictionary with annotated bibliography // MIT Press. —Cambridge, Mass. — ISBN 978-0-262-15031-6.
  19. Manton, pp. 35–36
  20. Manton, p. 44
  21. Manton, pp. 50–52
  22. Manton, p. 72
  23. Manton, pp. 73–76
  24. Manton, pp. 82–93
  25. Manton, pp. 104–110
  26. Manton, pp. 114–115
  27. Annie G., Porritt (1919). «Reviewed Work: The Life of Sophia Jex-Blake. by Margaret Todd». Political Science Quarterly. 34 (1): 180. JSTOR 2141537.
  28. 28,0 28,1 Porritt, Annie G. (1919). «Review of The Life of Sophia Jex-Blake». Political Science Quarterly. 34 (1): 179–181. doi:10.2307/2141537. ISSN 0032-3195.
  29. Millar David Anderson, Elizabeth, née Garrett (1836-1917) // Cambridge University Press. — 2002. — В. 2.
  30. Manton, pp. 162–163
  31. Manton, p. 176
  32. British Medical Journal. British Medical Association. 1908. էջեր 1079–.
  33. John A. Wagner Ph.D. (2014 թ․ փետրվարի 25). Voices of Victorian England: Contemporary Accounts of Daily Life. ABC-CLIO. էջեր 211–. ISBN 978-0-313-38689-3.
  34. Great Britain. Parliament. House of Commons (1892). Parliamentary Papers, House of Commons and Command. H.M. Stationery Office. էջեր 40–.
  35. Manton, pp. 167–169
  36. Manton, p. 173
  37. Manton, p. 175
  38. Pioneering Physician Արխիվացված 2010-08-28 Wayback Machine, BBC
  39. Manton, pp. 193–195
  40. Manton, p. 235
  41. 41,0 41,1 Chisolm, Hugh, ed. (1911). - Anderson, Elizabeth Garrett. Encyclopædia Britannica, էջ 959
  42. Manton, p. 236
  43. Manton, p. 237
  44. Manton, pp. 241–243
  45. Ogilvie Marilyn Bailey Women in science : antiquity through the nineteenth century : a biographical dictionary with annotated bibliography // MIT Press. —Cambridge, Mass., 1986. — В. 3. print.. — ISBN 978-0-262-15031-6.
  46. Goold David Dictionary of Scottish Architects - DSA Architect Biography Report (July 11, 2018, 12:41 pm) // www.scottisharchitects.org.uk.
  47. EGA for Women - The Elizabeth Garret Anderson Gallery(անգլ.) // www.egaforwomen.org.uk.
  48. British Medical Association // The Times Digital Archive. Web. 8 January 2018. — С. 7.
  49. 49,0 49,1 Elston, M. A. Anderson, Elizabeth Garrett (1836–1917), physician // Oxford University Press.. — 2005.
  50. Manton, pp. 235–236
  51. Manton, էջ 171
  52. Manton, էջեր 338-345
  53. Manton, էջ 345
  54. Manton, p. 261
  55. Manton, p. 331
  56. «Elizabeth Garrett Anderson: The Modern Woman». The Guardian Witness. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  57. UCLH – Our hospitals – Elizabeth Garrett Anderson and Obstetric Hospital web arhive
  58. Elizabeth Garrett Anderson Gallery
  59. «Overview». twl-calm.library.lse.ac.uk. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  60. «Collections information». web.archive.org. 2011 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  61. «Elizabeth Garrett Anderson's 180th birthday». www.google.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  62. «Elizabeth Garrett Anderson programme – Leadership Academy» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Գարեթ Անդերսոն» հոդվածին։