Էլիզաբեթ Անդրեասսեն
Էլիզաբեթ Անդրեասսեն (մարտի 28, 1958[1], Գյոթեբորգ), հայտնի է նաև Բեթթան անունով, շվեդ-նորվեգացի երգչուհի, ով մասնակցել է նաև Եվրատեսիլ երգի մրցույթին։
Էլիզաբեթ Անդրեասսեն | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | շվեդերեն՝ Elisabeth Gunilla Andreasson |
Ծնվել է | մարտի 28, 1958[1] (65 տարեկան) Գյոթեբորգ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Քանթրի |
Մասնագիտություն | country singer, դաշնակահարուհի, կիթառահար, ստուդիական երաժիշտ, schlager singer, ռոք երգիչ և Ժողովրդական երգիչ |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Grappa? |
Անդամակցություն | Chips?, Bobbysocks?, Kikki, Bettan & Lotta?, Bobbysocks? և Kikki, Bettan & Lotta? |
Կայք | bettan.no |
![]() |
Կարիերա խմբագրել
Էլիզաբեթի տաղանդը բացահայտել է շվեդ երաժիշտ և հեռուստահաղորդավար Լասսե Հոլմը 1979 թվականին։ Նրա պրոդյուսերը «Mariann Grammofon AB» ընկերության հիմնադիր Բերթ Կառլսոնն էր։ 1980 թվականին Էլիզաբեթը միացավ Լասսեի խմբին՝ «Chips»-ին, որը «Dag efter dag» (անգլ.՝ «Day After Day») երգով մասնակցեց Եվրատեսիլ 1982 երգի մրցույթին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։
Անդրեասսենը հանդես է գալիս երաժշտական տարբեր ոճերում՝ քանթրի, շլագեր, մյուզիքլ, փոփ, ռոք։ Նվագում է երեք երաժշտական գործիքի վրա՝ կիթառ, դաշնամուր և կոնտրաբաս։ Նա առավել հայտնի դարձավ Եվրատեսիլ 1985 երգի մրցույթից հետո, որտեղ Հաննե Քրոգի հետ միասին հանդես եկավ որպես «Bobbysocks»: Նրանք ներկայացան «La det swinge» երգով և հաղթեցին։
Բեթանը ռեկորդ է սահմանել՝ որպես Եվրատեսիլին ամենաշատը մասնակցած կին մասնակից Լիզ Ասսիայի, Պիտեր, Սյու և Մարկի և Վալենտինա Մոնեթայի հետ միասին։ Նա մասնակցել է չորս անգամ, որից երեք անգամը զուգերգով (1982 թվականին Կիկի Դանիելսոնի հետ, 1985 թվականին Հաննե Կրոխի հետ և 1994 թվականին Ժան Վերներ Դանիելսենի հետ) և մեկ անգամ միայնակ (1996)։
Անձնական կյանք խմբագրել
Էլիզաբեթ Անդրեասսենը ծնվել է 1958 թվականի մարտի 28-ին Գյոթեբորգում (Շվեդիա) նորվեգացի ծնողների ընտանիքում։ Ներկայումս ապրում է Օսլոյի Ուլլերն բնակավայրում իր երկու դուստրերի հետ, որոնք ծնվել են, համապատասխանաբար, 1995 և 1997 թվականներին։ 1994 թվականի հուլիսի 2-ին Էլիզաբեթն ամուսնացել է Թոր Անդրեասսենի հետ, մինչ այդ հայտնի էր իբրև Էլիզաբեթ Անդրեասսոն։ 2016 թվականի հունիսի 13-ին ամուսինը մահացել է սրտի կաթվածից[3]։
Հիթեր խմբագրել
- Då lyser en sol (1981)
- Killen ner' på Konsum svär att han är Elvis (There's a Guy Works down the Chipchop Swears he's Elvis) (1981)
- Together Again (1981)
- God morgon (Good Morning) (1981) (որպես Chips)
- Dag efter dag (Day after Day) (1982) (որպես Chips)
- La det swinge (Let it swing) (1985) (որպես Bobbysocks)
- Ängel i natt (1985)
- Tissel Tassel (1985)
- Waiting for the Morning (1986) (որպես Bobbysocks)
- Danse mot vår (Serenade to Spring) (1992)
- I evighet (Eternity) (1996) (Wir sind dabei) (1998)
- Pepita dansar (1997)
- Lys og varme (2001)
- Vem é dé du vill ha (2002) (որպես Kikki, Bettan & Lotta)
Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել
Ընդհանուր առմամբ Էլիզաբեթը մասնակցել է շվեդական Մելոդիֆեստիվալենին, նորվեգական Երաժշտության գրան պրիին և Եվրատեսիլ երգի մրցույթին տասնվեց անգամ և երկու անգամ որպես հաղորդավար։
Մելոդիֆեստիվալեն խմբագրել
- 1981. Chips - "God morgon" (Good morning), 2-րդ տեղ
- 1982. Chips - "Dag efter dag" (Day after day), 1-ին տեղ
- 1984. Elisabeth Andreassen - "Kärleksmagi", 6-րդ տեղ (վերջին)
- 1990. Elisabeth Andreassen - "Jag ser en stjärna falla", 7-րդ տեղ
- 2000. Հեռուստահաղորդավար ինը այլ երգիչների հետ
- 2002. Kikki, Bettan & Lotta - "Vem é dé du vill ha", 3-րդ տեղ
- 2011. Elisabeth Andreassen - "Vaken i en dröm"[4]
Երաժշտության գրան պրի խմբագրել
- 1985. Bobbysocks - "La det swinge" (Let it swing), 1-ին տեղ
- 1992. Հեռուստահաղորդավար Ժան Տեյգենի հետ
- 1994. Bettan & Jan Werner - "Duett" (զուգերգ), 1-ին տեղ
- 1996. Elisabeth Andreassen - "I evighet" (Eternity), 1-ին տեղ
- 1998. Elisabeth Andreassen - "Winds of the Northern Sea", 2-րդ տեղ
- 2003. Kikki, Bettan & Lotta - "Din hånd i min hånd", 4-րդ տեղ
- 2015. Elisabeth Andreassen & Tor Endresen - "All over the world", 4-րդ տեղ
Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել
Սկավառակագրություն խմբագրել
Chips խմբագրել
- God morgon (Chips song)/It Takes More than a Minute (1981) - Սինգլ
- Having a Party (Chips album) (1982)
- Dag efter dag/Här kommer solen (1982) - Սինգլ
- 20 bästa låtar (1997) - Compilation album
Kikki, Bettan & Lotta խմբագրել
- 20 år med oss - Vem é dé du vill ha (2002)
- Vem é dé du vill ha (2002) - Սինգլ
- Live från Rondo (2003)
Սոլո խմբագրել
- Angel of the Morning (1981)
- I'm a Woman (1983)
- Elisabeth Andreasson (1985)
- Greatest Hits Vol. 2 (1985)
- Greatest Hits (1986)
- Älskar, älskar ej (1988)
- Elisabeth (1990)
- Stemninger (1992-1994)
- Julestemninger (1993)
- Elisabeth Andreassens bästa 1981-1995 (1995)
- Eternity (1996)
- Bettans jul (1996)
- Så skimrande var aldrig havet (1997)
- 20 bästa (1998)
- Kjærlighetsviser (2001)
- A Couple of Days in Larsville (2004)
- Short Stories (2005)
- Bettan Country (2007)
- Spellemann (2009)
- Julenatt (2009)
- Kärleken & livet (2012)"[5]
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Էլիզաբեթ Անդրեասսեն Վիքիպահեստում |