Էլզա Զիլբերշտեյն (ֆր.՝ Elsa Zylberstein, հոկտեմբերի 16, 1968(1968-10-16)[1], Բուլոն Բիյանկուր, Օ-դը-Սեն, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասանուհի։

Էլզա Զիլբերշտեյն
ֆր.՝ Elsa Zylberstein
Ծնվել էհոկտեմբերի 16, 1968(1968-10-16)[1] (55 տարեկան)
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր, Օ-դը-Սեն, Ֆրանսիա
ԿրթությունՖլորան դասընթացներ[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, աուդիոգրքեր կարդացող, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Անտուան դը Կոն, Նիկոլաս Բեդոս և Georges-Marc Benamou?
Պարգևներ և մրցանակներ
elsa-zylberstein.com

Կենսագրություն խմբագրել

Էլզա Ֆլորենս Զիլբերշտեյնը[7] ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձաններից մեկում, լեհ աշկենազի՝ ֆիզիկոս Ալբերտ Զիլբերշտեյնի[8] և նրա կնոջ՝ կաթոլիկ Լիլիան Շենարի ընտանիքում։ Մանկության տարիներից Էլզան հետաքրքրվել է պարով ու մի քանի տարի հաճախել մասնագիտացված ուսումնական հաստատություններ։ Cours Florent դասընթացներում Ֆրենսիսի Յուստերի մոտ սովորելուց հետո փորձել է ընդունվել Դրամատիկական արվեստի ազգային կոնսերվատորիա, սակայն չի հաղթահարել քննությունները[9][10]։

Կոնսերվատորիա ընդունվելու անհաջող փորձից հետո Էլզա Զիլբերշտեյնը մասնակցել է քաստինգների և 1980-ական թվականների վերջին կատարել մի քանի ոչ նշանակալի էպիզոդիկ դերեր կինոյում։ 1991 թվականին Մորիս Պիալայի կողմից ստացել է իր առաջին մեծ դերը նրա «Վան Գոգ» պատմակենսագրական ֆիլմում։ Այդ դերակատարման համար 1992 թվականին դերասանուհին արժանացել է Միշել Սիմոնի մրցանակի «Էկրանի դերասաններ» (Acteurs à l'Écran) կինոփառատոում և առաջին անգամ ներկայացվել «Սեզար» կինոմրցանակի որպես ամենախոստումնալից դերասանուհի։

Հանդիսատեսի ու քննադատների կողմից իրական ճանաչման դերասանուհին արժանացել է 1993 թվականի «Մինա Տանենբաում» ֆիլմում նկարահանվելուց հետո, որի համար արժանացել է Ռոմի Շնայդերի մրցանակի։

1994 թվականին Էլզա Զիլբերշտեյնը նկարահանվել է Ժերար Կորբիեի ««Ֆարինելի» կենսագրական դրամայում, որն արժանացել է «Ոսկե գլոբուսի» և ներկայացվել «Օսկարի» օտարալեզու լավագույն ֆիլմ անվանակարգում։ Էլզա Զիլբերշտեյնը կատարել է Սյուզաննա Վալադոնի դերը «Լոտրեկ» ֆիլմում և մարմնավորել Մոդիլյանիի ոչ օրինական կնոջը՝ Ժաննա Էբյութերնին 2004 թվականի «Մոդիլյանի» ֆիլմում։

1990-ական թվականների վերջին Զիլբերշտեյնը կատարել է Ռաշելի դերը Ռաուլ Ռուիսի «Վերստացած ժամանակ» (ֆր.՝ Le Temps retrouvé) ֆիլմում, որը Մարսել Պրուստի համանուն նովելի էկրանավորումն է և բավական հաջողություն է ունեցում և ջերմ ընդունելության է արժանացել քննադատների կողմից։

2006 թվականին Էլզա Զիլբերշտեյնը մարմնավորել է Մաթիլդայի՝ ուղղափառ հրեա կնոջը, որը բախվում է ամուսնության խնդրին «Փոքր Երուսաղեմ» ֆիլմում, ինչի համար որպես լավագույն դերասանուհի ներկայացվել է «Բյուրեղապակե գլոբուս» մրցանակի ֆրանսիական մամուլի կողմից։ 2008 թվականին դերասանուհին նկարահանվել է երկու ֆիլմերում՝ «Ես այնքան վաղուց եմ քեզ սիրում» և «Զգացմունքների ֆաբրիկա», որոնք ներկայացվել են Բեռլինի կինոփառատոնում։ Առաջին ֆիլմում կատարած դերի համար Էլզա Զիլբերշտեյնն արժանացել է «Սեզար» մրցանակի որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի[11]։

Կինոյում նկարահանվելուց բացի Էլզա Զիլբերշտեյնը խաղում է նաև թատրոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. http://www.coursflorent.fr/ecole/anciens/acteurs?page=2
  3. http://www.canalplus.fr/c-cinema/c-les-films-en-salles/cid95217-elsa-zylberstein.html
  4. http://www.premiere.fr/Cinema/News-Cinema-7917
  5. http://www.lesechos.fr/05/03/1992/LesEchos/16091-90-ECH_les-prix-michel-simon.htm
  6. https://www.festival-alpedhuez.com/image/archives/POP_ARCHIVES2012.jpg
  7. «ZYLBERSTEIN Elsa». Les Gens du Cinéma.
  8. Биография Эльзы Зильберштейн
  9. «Elsa Zylberstein». Evene.fr. Վերցված է 22.02.2015-ին.(չաշխատող հղում)
  10. «Google Translate». translate.google.com. Վերցված է 22.02.2015-ին.(չաշխատող հղում)
  11. Seamus Yorke. «Cesar 2009 : Le Palmares».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլզա Զիլբերշտեյն» հոդվածին։