Էլիզաբեթ «Էլզա» Բրանդեյս (հունգ.՝ Brandeisz Erzsébet «Elza,սեպտեմբերի 18, 1907(1907-09-18)[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - հունվարի 6, 2018(2018-01-06)[3][4][1], Շոպրոն, Դյոր-Մոշոն-Շոպրոն, Հունգարիա ), հունգարացի պարուհի և պարուսույց։ Համարվում է էքսպրեսիոնիստական պարի հիմնադիրը Հունգարիայում[5]։

Էլզա Բրանդեյս
Ծնվել էսեպտեմբերի 18, 1907(1907-09-18)[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էհունվարի 6, 2018(2018-01-06)[3][4][1] (110 տարեկան)
Մահվան վայրՇոպրոն, Դյոր-Մոշոն-Շոպրոն, Հունգարիա
Քաղաքացիություն Հունգարիա
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունդաստիարակ, պարուհի և ուսուցչուհի
Պարգևներ և
մրցանակներ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մի քանի հրեաների թաքցրեց Բալատոնալմադիում գտնվող իր ամառանոցում, այդ թվում՝ 14-ամյա Ջորջ Սորոսոնին։ 1995 թվականին Յադ Վաշեմը Էլզա Բրանդեյսին շնորհել է « Աշխարհի արդարակյացներ» պատվավոր կոչում[6]։

Վաղ տարիներ խմբագրել

Էլիզաբեթ Բրանդեյսը ծնվել է Ավստրիայի Ռուստ քաղաքում 1907 թվականի սեպտեմբերի 18-ին[7]։ Նա մեծացել է Բուդապեշտում՝ գերմանական լյութերական ընտանիքում։ Մանկության տարիներին նա ականատես է եղել Կարլ I կայսրի թագադրմանը, որը տեղի է ունեցել Բուդապեշտում[5]։

1923 -1928 թվականներին Բրենդեյսը պար է սովորել Լիլի Կալլայի դպրոցում։ 1930-ականներին սովորել է Վիեննայում և Դրեզդենում պարուսույց Մերի Ուիգմանի մոտ[5]։

Կարիերա խմբագրել

Բրենդեյսն աշխատել է որպես պարուհի, իսկ ավելի ուշ՝ որպես ուսուցիչ ժամանակակից պարի մասնավոր դպրոցում, որը ղեկավարում էր էթնիկ հրեա Բելանա Լայտայը[8]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, խուսափելու նացիստների կողմից դպրոցի գրավումից, Բրանդեյսը Լայթի դպրոցը վերագրել է իր անունով։ Երբ Լայթային բռնի տեղահանել են «դեղին աստղի տուն», Բրանդեյսը նրան սնունդ է բերել, ինչպես նաև օգնել է հովանավորչական նամակ ստանալ Պորտուգալիայի դեսպանատնից[8]։ Բացի այդ, 1944 թվականին Բրենդեյսը օգնեց Էլիզաբեթ Սորոսին և նրա 14-ամյա որդուն՝ Գյորգիին, ով փոխեց իր անունը ԱՄՆ տեղափոխվելուց հետո և աշխարհին հայտնի դարձավ որպես Ջորջ Սորո, ապաստանել Բալատոնալմադի իր ամառանոցում Բալատոն լճի վրա[8]։

Հետպատերազմյան տարիներին նոր կոմունիստական կառավարությունը բացասաբար արձագանքեց էքսպրեսիոնիստական պարերին՝ դրանք համարելով անկումային, և 1948 թվականից Բրենդեյսին արգելեցին ելույթ ունենալ՝ նա սկսեց մարմնամարզություն դասավանդել Բալատոնալմադիում[5]։

Հետագա կյանք խմբագրել

1963 թվականին թոշակի անցնելուց հետո Բրենդեյսը դարձավ Շոպրոնի Սթորնո տան թանգարանի ուղեցույցը, որտեղ նա աշխատեց մինչև 1978 թվականը։

Կյանքի վերջին տարիներին նա մեկուսացված էր ապրում Շոպրոնում, որտեղ նրան օգնում էին խնամակալները՝ Ջորջ Սորոսի աջակցությամբ։ 2018 թվականի հունվարի 6-ին իր մահվան պահին 110-ամյա Էլզա Բրանդեյսը քաղաքի ամենատարեց բնակիչն էր[5][9]։։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 The Righteous Among the Nations Database
  2. 2,0 2,1 2,2 PIM identifier
  3. 3,0 3,1 3,2 Elment a világ igaza - Elza néni 111. évében hunyt el Sopronban
  4. 4,0 4,1 4,2 Скончалась 110-летняя Эльза Брандейс, спасавшая евреев во время войны
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Hartmut Schütz (2018 թ․ հունվարի 8). «Eine der Pionierinnen des Ausdruckstanzes: Elza Brandeisz starb mit 110 Jahren». Dresdner Neuesten Nachrichten (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  6. «В Венгрии скончалась Эльза Брандейс, спасавшая евреев от нацистов». Радио Свобода. 2018 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 6-ին.
  7. «George Soros Lebensretterin gestorben». burgenland.orf.at (գերմաներեն). 2018 թ․ հունվարի 6. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  8. 8,0 8,1 8,2 György Lázár (2017 թ․ հուլիսի 11). «George Soros's savior Elza Brandeisz, member of the Evangelical-Lutheran Church». Hungarian Free Press (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  9. Molnár Zoltán (2018 թ․ հունվարի 6). «Meghalt Soros Györgyék megmentője». 24.hu (հունգարերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.