Էլզա Այնշտայն (գերմ.՝ Elsa Einstein, հունվարի 18, 1876(1876-01-18)[1][2], Hechingen[3] - դեկտեմբերի 20, 1936(1936-12-20)[1][2], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]), Ալբերտ Այնշտայնի զարմուհին և երկրորդ կինը։ Ի ծնե Էլզայի ազգանունը Այնշտայն է եղել, բայց փոխել է այն իր առաջին ամուսնու՝ Մաքս Լուենթալի ազգանվամբ, իսկ երբ 1919 թվականին ամուսնացել է Ալբերտի հետ, վերականգնել է այն։

Էլզա Այնշտայն
գերմ.՝ Elsa Einstein
Դիմանկար
Ծնվել էհունվարի 18, 1876(1876-01-18)[1][2]
ԾննդավայրHechingen[3]
Մահացել էդեկտեմբերի 20, 1936(1936-12-20)[1][2] (60 տարեկան)
Մահվան վայրՓրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն Գերմանիա
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԱլբերտ Այնշտայն
Ծնողներհայր՝ Rudolf Einstein?, մայր՝ Fanny Koch?
 Elsa Einstein Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլզան՝ Ռուդոլֆ Այնշտայինի դուստրը, ծնվել է 1876 թվականին Հեխինգենում[4]։ Նա երկու քույրեր ուներ՝ Պաոլան (1878–1955) և Հերմինեն (1872–1942)։ Ռուդոլֆը կտորեղենի արտադրությամբ էր զբաղվում Հեխինգենում։ Մյունխեն կատարած ընտանեկան մշտական այցլելությունների ընթացքում նա հաճախ խաղում էր իր զարմիկ Ալբերտի հետ։ Իր Շվաբական ակցենտով նա Ալբերտին կոչում էր «Ալբերտլ»[5]։ Նրանց ճանապարհները բաժանվեցին, երբ 1894 թվականին Ալբերտը լքեց Գերմանիան՝ հետևելու իր ընտանիքին դեպի Միլան։

Ամուսնական կյանքը խմբագրել

1896 թվականին Էլզան ամուսնացավ կտորեղենի վաճառքով զբաղվող Մաքս Լուենթալի հետ (1864–1914), ով Բեռլինից էր։ Նրանք երեք երեխա ունեցան՝ Իլսը, Մարգոթը և մի որդի, ով մահացել է ծնվելուց կարճ ժամանակ անց 1903 թվականին։ Նրանք միասին ապրել են Հեխիգենում։ 1902 Մաքս Լուենթալը աշխատանքի անցավ Բեռլինում։ Նա բաժանվեց Մաքսից 1908 թվականի մայիսի 11-ին[4][5] և իր երկու դստրերի հետ տեղափոխվեց Հաբերլենդտրաս իր ծնողների բննակարանից մի հարկ վերև ապրելու[4] Բեռլինում[4]։

 
Էլզա Այնշտայնը ամուսնու՝ Ալբերտ Այնշտայնի հետ

Նա հարաբերություններ սկսեց իր զարմիկ Ալբերտ Այնշտային հետ 1912 թվականին, երբ Ալբերտը դեռևս ամուսնացած էր իր առաջին կնոջ՝ ֆիզիկոս Միլևա Մարիչի հետ[6]։ Ալբերտը Մաիչից վերջնականապես բաժանվեց 1919 թվականի փետրվարի 4-ին և ամուսնացավ Էլզայի հետ 1919 թվականի հունիսի 2-ին[7]։ Էլզայի և Ալբերտի մայրերը քույրեր էին, իսկ նրանց հայրերը՝ զարմիկներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Collective Biographies of Women
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #116425741 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Highfield 1993, էջ. 146
  5. 5,0 5,1 5,2 «Short life history: Elsa Einstein». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. Highfield 1993, էջ. 147
  7. http://www.theguardian.com/science/2006/jul/11/internationalnews
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլզա Այնշտայն» հոդվածին։