Էլեն Վիտիվիլիա-Լեն (ֆր.՝ Hélène Vitivilia Leune[2], Էլեն Վիտտիրիվիլյա, ֆր.՝ Hélène Vittiviglia, հայտնի է նաև բանասիրական կեղծանվամբ Լեն Կանդիլլի՝ անգլ.՝ Lène Candilly բանասիրական կեղծանվամբ, 20-րդ դար, Կոստանդնուպոլիս - մայիսի 18, 1940(1940-05-18)[1], Վիտրի-լե-Ֆրանսուա), հունական ծագմամբ 20-րդ դարի առաջին կեսի ֆրանսիացի գրող, որը դարասկզբին հայտնի էր, որպես ռազմական թղթակից և Կարմիր խաչի բուժքույր։

Էլեն Վիտիվիլիա
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել էմայիսի 18, 1940(1940-05-18)[1]
Վախճանի վայրՎիտրի-լե-Ֆրանսուա
Մասնագիտությունգրող, ռազմական թղթակից, բուժքույր և լրագրող
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՍորբոն
ԱմուսինJean Leune?
 Hélène Leune Վիքիպահեստում

Երիտասարդություն խմբագրել

Էլեն Վիտիվիլիա-Լենի ծննդյան վայրի մասին տեղեկություններ չկան, բայց հայտնի է, որ Էլեն Վիտիվիլիան ծագումով Կոստանդնուպոլսի հույն բնակիչներից էր[3][4]։ Սովորել է Սորբոնի համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է 1909 թվականին։ Այստեղ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն` Ժան Լենին, ով 1912 թվականին ավարտել է նույն ֆակուլտետը[5]։ Ժան Լենը և Էլեն Վիտիվիլիան ամուսնացել են 1911 թվականի փետրվարի 7-ին Փարիզում[6][7]։ Պատանեկության տարիներից սկսած Հելենը մոլի ճանապարհորդ էր։ 1911 թվականին նա այցելում է Կերասուն[8]՝ Փոքր Ասիայի Սև ծովի ափին գտնվող Կերասուն քաղաք[9], որտեղ այդ տարիներին դեռևս շարունակում էին ապրել բնիկ հույները, որոնք կազմում էին քաղաքի 35 հազար բնակչության կեսից ավելին։

Դրանից անմիջապես հետո նա մեկնում է Աթենք, որտեղ Պառնասի բանասիրական ընկերությունում դասավանդում է քսենոմանիա[10]։ Իր կյանքի այս շրջանի հոդվածներում և գրքերում նրան հաճախ անվանում էին «տիկին Լեն» (Mrs. Leune), «տիկին Էան Լեն» (Mrs. Jean Leune) կամ «տիկին Էլեն Լեն» (Mrs. Hélène Leune):

Ռազմական թղթակից Բալկանյան պատերազմի ժամանակ խմբագրել

1912 թվականին Հելեն Վիտիվիլի-Լենը հետևեց իր ամուսնուն և մեկնեց Հունաստան, որտեղ Ժան Լենին փարիզյան «L’Illasion» շաբաթաթերթը գործուղեց լուսաբանելու Առաջին Բալկանյան պատերազմը։ Հելեն Վիտիվիլին հանդիսանում էր այդ ամսագրի, ինչպես նաև ֆրանսիական Le Figaro օրաթերթի թղթակից։ Զույգը Հունաստան ժամանեց 1912 թվականի հոկտեմբերի սկզբին (Յուլյան օրացույցով), բնակվեց Աթենքում, այնուհետև հեռացավ մայրաքաղաքից՝ հոկտեմբերի 14-ին, հետևելու հունական բանակի առաջխաղացմանը հետևելու համար, որը հաջորդաբար գրավեց Կոզանի, Վերիա և Մակեդոնիայի մայրաքաղաք Սալոնիկ քաղաքները։

Սալոնիկը գրավելուց հետո հունական բանակը սկսեց ծովային զորամասերի տեղափոխումը Էպիրա՝ այնտեղից նոր գրոհ սկսելու համար։ Հունական բանակի զորամասերի հետ միասին, Լեն զույգը ժամանեց ազատագրված ծովափնյա Պրևեզա քաղաք՝ Էպիրայից հարձակվող զորքին հետևելու համար[11]։ Նրանք Պրևեզա են ժամանել 1912 թվականի նոյեմբերի 11-ին (ըստ հին տոմարի)[12]։ Զույգը հետևեց հունական բանակին Էպիրայի ռազմաճակատի գործողություններում և այնտեղից շատ հոդվածներ ու լուսանկարներ էր ներկայացնում պատերազմական սարսափների և դժվարությունների ապացույցների՝ ինչպես զինվորների, այնպես էլ քաղաքացիական բնակչության հերոսությունների մասին։ Հունական բանակի կողմից Էպիրայի մայրաքաղաք Յանինա քաղաքը գրավելու փորձերի ժամանակ (1912–1913 թվականների ձմեռ), Ժան Լենը և նրա կինը գտնվում էին ռազմաճակատում, որտեղից նրանք ռազմական ռեպորտաժներ էին ուղարկում Ֆրանսիա, իսկ Էլենն իր ծառայություններն էր առաջարկում, հունական Կարմիր Խաչին, որպես բուժքույր[13]։ Այստեղ նրանք հանդիպեցին ֆրանսիական Le Temps թերթի ռազմական թղթակից Etienne Labranche-ին և Կոնստանտին Վլաստոսին։ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ Էլեն Վիտիվիլիան հանդիպել և բարեկամական հարաբերություններ է հաստատել Հունաստանի վարչապետ Է. Վենիզելոսի հետ[14]։

 
Hélène Leune-ը` L’Illustration-ի թղթակիցը,
մինչ Կիլկիս-Լախանա ռազմադաշտում մահացած հույն զինվորների հուղարկավորությունը.
լուսանկարն արել է նրա ամուսինը` Ժան Լենը (Jean Leune): L’Illustration ամսագիր, 1913 թվական, օգոստոսի 2[15]
 
Hélène Leune и Georges Bourdon հայտնաբերել են արևմտամակեդոնական Սերե քաղաքի հայտնի մարդկանց դիակները, որոնց սպանել են Բուլղարիայի բանակայինները: Առաջին պլանում հունական Серр առաջին գիմնազիայի տնօրեն Լեոնիդաս Պապավլոսի դիակն է
, լուսանկարը` Ժան Լենի (Jean Leune): L’Illustration ամսագիր, 1913 թվական, օգոստոսի 2

Ավարտելով արշավը Էպիրայում՝ հունական ստորաբաժանումները շտապ ծովով նորից տեղափոխվեցին Մակեդոնիա (նախկին դաշնակից) բուլղարական բանակի հարձակումը հետ մղելու համար։ Էլենը և նրա ամուսինը ֆրանսիացի ընթերցողի համար լուսաբանեցին ինչպես Հունական բանակի հաղթանակը Կիլկիսում, այնպես էլ բուլղարական նահանջող զորքերի վայրագությունները Մակեդոնիայի հունական բնակչության նկատմամբ։

 
Hélène Vitivilia-Leune, լուսանկարը L’Illustration-ից, 1913 թվականի օգոստոս

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական շրջանում Էլեն Վիտիվիլիան ծառայում էր Ֆրանսիայում որպես Կարմիր խաչի բուժքույր։ 1914 թվականի օգոստոսի 6-ին նա ժամանում է Կամբրե, որտեղ ծառայում է առաջնագծի Léon-Gambetta փողոցում գտնվող հիվանդանոցում[16]։ Հարձակման ժամանակ գերմանական բանակի կողմից գերեվարվեց և հինգ ամիս մնաց գերմանական գերության մեջ Կամբրեում։ Ավելի ուշ, Լիլի և Աախենի միջոցով, նա մեկնում է Շվեյցարիա, որտեղից էլ վերադառնում է Ֆրանսիա[17]։ Պատերազմի սկզբում և գերության ժամանակ ունեցած ապրումները նա նկարագրում է 1915 թվականին հրատարակված «Կարմիր խաչի բուժքույրը» (Tels qu'ils sont. Notes d’une infirmière de la Croix-Rouge) գրքում։ Այնուհետև նա նորից իր ամուսնու հետ մեկնում է Հունաստան, որտեղ նա որոշել էր ծառայել որպես օդաչու։ Այստեղ Էլենը ծառայում է որպես բուժքույր Լեմանոս կղզու Սալոնիկի և Մուդրոսի հիվանդանոցներում։ Ի նշան երախտագիտության զինվորական հոսպիտալներում իր ծառայության, Էլենին շնորհվում է Ֆրանսիայի ռազմական խաչ և զինվորական սանիտարական ծառայության մեդալ (Médaille des Épidémies)[17]: Հետագայում նա տեղափոխվում է Սերբիա ֆրանսիական առաքելություն, այնուհետև` կրկին Սալոնիկ[14]։

Ընտանիք խմբագրել

Էլենի և Ժան Լենի միակ դուստրը՝ Իրինին, ծնվել է 1917 թվականին, Սալոնիկում։ Իրինի Leune–ն 1942 թվականին ամուսնանում է ֆրանսիացի օդաչու և դիմադրության անդամ Բարոն Ալֆրեդ Տեստո-Ֆերրիի (Alfred Testot-Ferry) հետ, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ Իրինի Терре (Irène Terray) անվանումով։ Այս անվան տակ նա հայտնի դարձավ որպես 50-ականների ավտոմոբիլային մրցավազքում ամենաընդունակ և հաջողակ կանանցից մեկը, հաղթել և մրցանակներ է ստացել Լիեժ-Հռոմ-Լիեժ մրցավազքում և Մոնտե Կառլոյում։ 1920-ականների սկզբին Էլենը ամուսնալուծվեց, քանի որ 1923 թվականի հունվարի 3-ին Ժան Լենն ամուսնացավ իր երկրորդ կնոջ ՝ Germaine Berthe Emilie Fougères-ի հետ[6]։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

Պատերազմն ավարտվելուց հետո Էլեն Վիտիվիլիան վերադարձավ Ֆրանսիա և մոտ երկու տարի աշխատեց գրող Պոլ Բուրժեի մոտ որպես քարտուղարուհի[18]։ Հելեն Վիվիտիլիան իր գրական գործունեությունը շարունակել է 1920-ականներին՝ օգտագործելով Lène Candilly-ի բանասիրական կեղծանունը։ Այս անվան տակ էր նա ստորագրում իր հոդվածները ֆրանսիական L'Illasion- ում, Le Figaro-ում և Le Gaulois թերթերում և ամսագրերում[19]։ Ամուսնալուծվելուց հետո նա հայտնի դարձավ որպես «Lène Candilly» և «H. de Candilly»:

1920-ականներին նա եղել է «Ալյանս Ֆրանսեզ» կազմակերպության ներկայացուցիչ և մասնակցել է Հունաստանի, Թուրքիայի, Սերբիայի և Ռումինիայի առաքելություններին[19]։ 1924 թվականի փետրվարին նա ծովով Ռումինիայի Կոնստանցա քաղաքից ժամանեց դեպի Կոնստանդնուպոլիս, այնուհետև շարունակելով ճանապարհը դեպի Սաղոնիկ և Պիրեյ։ Ներկայացնելով Դաշինքը՝ նա ելույթներ ունեցավ Անգլիայում, Եգիպտոսում, Բելգրադում, Բուխարեստում և Աթենքում[18]։ 1927 թվականի մայիսին, որպես Le Figaro թերթի թղթակից, Էլենը մասնակցեց Դելֆյան տոնակատարություններին, որը նախաձեռնել էին բանաստեղծ Անգելոս Սիկելիանոսը և նրա կինը՝ Եվա Պալմերը։ Դելֆիում նա ականատես եղավ շղթայված Պրոմեթևսի առաջին ներկայացմանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խմբագրել

Երկրորդ աշխարհամարտի բռնկումից հետո Էլեն Վիտիվիլիան կրկին ծառայեց որպես Կարմիր խաչի բուժքույր այն բանից հետո, երբ Ֆրանսիան պատերազմ հայտարարեց Գերմանիային 1939 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ի պատասխան Գերմանիայի Լեհաստան ներխուժման, որն իր հերթին ներխուժել էր Գերմանիայի Սաար քաղաք։ Այնուհետև Էլենը գործուղվում է հոսպիտալային գնացք, որտեղ ծառայում է մինչև 1940 թվականի մայիսի 15-ը, երբ նրան տեղափոխում են Վիտրի-լե Ֆրանսուա քաղաքի վիրաբուժական շտապօգնության ծառայություն։

Այստեղ գերմանական զորքերի Նիդեռլանդներ և Ֆրանսիա ներխուժման ժամանակ, Էլեն Վիտիվիլիան մահացավ 1940 թվականի մայիսի 18-ին՝ քաղաքի ռմբակոծության ժամանակ[20]։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրքեր խմբագրել

Ընտրյալ հոդվածներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  3. Βλ. Polybiblion: Revue bibliographique universelle, Παρίσι, 1914, τόμ. 79, No. 130, σελ. 7.
  4. Βλ. Les cruautés bulgares en Macédoine orientale et en Thrace: 1912—1913 Αθήνα, 1914 (Π.Δ. Σακελλάριος), σελ. 28.
  5. Bulletin de l’Association amicale des anciens élèves de la Faculté des lettres de Paris, Париж декабрь 1932, No. 4, стр. 45.
  6. 6,0 6,1 См. Αρχείο της Περιφέρειας της Αιν (Aisne), Ληξιαρχείο της Saint-Quentin, Γεννήσεις, 5Mi1294-(1888—1889) Արխիվացված 2015-02-08 Wayback Machine, φύλλο 60v, καταχώριση 1321.
  7. Ανακοίνωση γάμου του Jean-Victor-Charles-Edmond Leune, φοιτητή, υιού του κ. Leune, υποδιευθυντή του enregistrement στην νομαρχία του Seine, ιππότη της Λεγεώνας της Τιμής και της κας Daix, με την Ελέν Βιτιβιλιά, Figaro, 30/11/1911, νούμερο 30 (Ανακοινώσεις γάμων, Avis de Mariage της 29 Ιανουαρίου)
  8. Βλ. Revue politique et littéraire: Revue bleue, Παρίσι, 1922, No. 1 (Ιανουάριος-Δεκέμβριος 1922), σελ. 245—248.
  9. Ο Πόντος των Ελλήνων, ISBN 978-960-6731-91-4, σελ. 18
  10. Βλ. περιοδικό Πινακοθήκη, Αθήνα, τχ. 124—125 (Ιούνιος-Ιούλιος 1911), σελ. 96.
  11. Αναστάσιος Δημητρακόπουλος (Επιμ.) The First Balkan War through the pages of the Review L' Illustration, Αθήνα, 1992, σελ. 16, 40-67.
  12. Raymond Duguay, En Epire à la suite de l’armée grecque, par M. Jean Leune, La Géographie: Bulletin de la Société de Géographie, τομ. XXIX, No. 4, 15 Απριλίου 1914
  13. Βλ. Νίκος Δ. Καράμπελας, Etienne Labranche & Κωνσταντίνος Α. Βλαστός. Δύο πολεμικοί ανταποκριτές της Le Temps στην Πρέβεζα του 1912-13, Πρεβεζάνικα Χρονικά, τχ. 49-50, σελ. 251—252 και 258—262, Πρέβεζα 2013
  14. 14,0 14,1 Βλ. Revue économique française publiée par la Société de géographie commerciale de Paris, Παρίσι, τόμ. XLI, Νο. 1-2, Ιανουάριος-Απρίλιος 1919, σελ. 378—379.
  15. https://www.mixanitouxronou.gr/machi-toy-lachana-i-fonikoteri-sygkroysi-ton-valkanikon-polemon-opoy-oi-ellines-nikisan-toys-voylgaroys-dia-tis-logchis-i-martyria-enos-gioy-gia-ton-nekro-patera-toy/
  16. Βλ. Tels qu’ils sont. Notes d’une infirmière de la Croix-Rouge, Παρίσι, 1915, (έκδοση: Larousse), σελ. 5.
  17. 17,0 17,1 Βλ. «L’Asie Mineure et l’Hellénisme», Bulletin de la Société de géographie et d'études coloniales de Marseille, Μασσαλία, 1920, τόμ. 42, σελ. 66-69.
  18. 18,0 18,1 Βλ. εφημερίδα L’Ouest Eclair, Παρίσι, φύλλο 28 Νοεμβρίου 1928, σελ. 6.
  19. 19,0 19,1 L’Ouest Eclair
  20. Βλ. Frédéric Pineau, 1919-1949: Les femmes au service de la France, Tome 1 la Croix-Rouge française, Παρίσι, 2006, έκδοση: Histoire & Collections, σελ. 40.