Էլեն Նիիտ (էստ․՝ Ellen Niit, ծնունդով` Էլլեն Պեետերովնա[5] Հիոբ, հուլիսի 13, 1928(1928-07-13)[1][2], Տալլին, Էստոնիա[3] - մայիսի 30, 2016(2016-05-30)[2], Տալլին, Էստոնիա), էստոնացի մանկագիր, բանաստեղծ և թարգմանիչ։ Էստոնիայի ԽՍՀ վաստակավոր գրող (1977 թ.):

Էլեն Նիիտ
էստ․՝ Ellen Niit
Ծնվել էհուլիսի 13, 1928(1928-07-13)[1][2]
ԾննդավայրՏալլին, Էստոնիա[3]
Վախճանվել էմայիսի 30, 2016(2016-05-30)[2] (87 տարեկան)
Վախճանի վայրՏալլին, Էստոնիա
ԳերեզմանՌահումյաեի գերեզմանոց
Մասնագիտությունթարգմանչուհի, գրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունՏարտուի համալսարան
Ուշագրավ աշխատանքներQ43749609?
Պարգևներ
ԱմուսինՀելդուր Նիիտ[4] և Յաան Կրոս[4]
ԶավակներToomas Niit?, Eerik-Niiles Kross?, Märten Kross? և Maarja Undusk?
 Ellen Niit Վիքիպահեստում

Էլեն Նիիտը գրել է ավելի քան քառասուն արձակ և բանաստեղծական գրքեր երեխաների համար։ Նա նաև գրել է մի շարք արձակ և բանաստեղծական ժողովածուներ մեծահասակների համար։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տասնութ լեզուներով[6]

Կենսագրություն խմբագրել

Էլեն Նիիտը ծնվել է աշխատավորի ընտանիքում։ 1938-1943 թվականներին հաճախել է Տապայի դպրոց, ապա՝ Տալլինի 4-րդ հանրակրթական դպրոց։

Այնուհետև 1952 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի էստոներեն լեզվի և գրականության ֆակուլտետը (1952), սովորել է Էստոնիայի մանկական գրականության ամբիոնի ասպիրանտուրայում (1952-1956), որի ընթացքում Նիիտը զբաղվել է էստոնական մանկական գրականության ուսումնասիրությամբ։

Գործունեություն խմբագրել

1956 - 1961 թվականներին եղել է Էստոնիայի ԽՍՀ գրողների միության պոեզիայի խորհրդատու, 1961 - 1963 թվականներին՝ Էստոնիայի ETV հեռուստատեսության խմբագիր։

Էլեն Նիիթն ազատ գրող էր 1963 թվականից։ Նա նաև թարգմանել է ստեղծագործություններ հունգարերենից (Պետեֆի), ռուսերենից (Եսենին, Չուկովսկի) և այլ լեզուներից[7]։

Էստոնիայի ԽՍՀ Յուհան Սմուուլի գրական մրցանակի (1971, 1978) և Էստոնիայի ազգային մշակույթի մրցանակի դափնեկիր (2009)։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1985), ատենախոսության թեման է «Էստոնական ափերի բարբառների վանկաչափական (просодические) բնութագրերը և բալթյան վանկաչափական արեալի կառուցվածքը»[5]։

Թարգմանել է Շանդոր Պետեֆիի ավելի քան 120 բանաստեղծություն[8]։ 2009 թվականին Էլեն Նիիտի կիսանդրին բացվել է Կիշկորոշում՝ Շանդոր Պետեֆիի ծննդավայրում[9]։

Ընտանիք խմբագրել

Իր առաջին ամուսնությամբ (1949-1958) եղել է էստոնացի բանահավաք և գրականագետ Հելդուր Նիիտի (1928-2010) կինը, նրանք ունեցել են որդի՝ Թոմաս Նիիտ (1953-2020)։ 1958 թվականից ամուսնացել է գրող Յաան Կրոսի (1920-2007) հետ։ Այս ամուսնության մեջ ծնվել են դուստրը՝ նկարիչ և գրող Մաարյա Ունդուսկը (ծնված 1959 թ.) և երկու որդի` դիվանագետ Էերիկ-Նիլես Կրոսը (ծնված 1967 թ.) և երաժիշտ, գրող, նկարիչ և պրոդյուսեր Մյարտեն Կրոսը (ծնված 1970 թ.):

Էլեն Նիիտը հիմնականում ապրել է Տալլինում։ Նա թաղվել է Ռահումյաե գերեզմանատանը ամուսնու՝ Յաան Կրոսի կողքին։

Բնակվել է Տարտուում, Կաստանի փողոց 86 տանը[10], Տալլինում, Հարյու փողոց 1 տանը[11]։

Մատենագրություն խմբագրել

Տարբեր ժողովածուներում և ամսագրերում հրատարակվելուց բացի, Էլեն Նիիտի ստեղծագործությունները ներառում են յոթ հատոր բանաստեղծություն, երեք հատոր բանաստեղծությունների ընտրանի, ինը հատոր չափածո և վեց մանկական գրքեր՝ գրված արձակով։ Ամենամեծ ժողովրդականություն է ձեռք բերել Էլեն Նիիտի գրած առաջին մանկական արձակ «Պիլլե-Ռինի պատմությունները» (Pille-Riini lood) գիրքը[12], որը լուս է տեսել 1963 թվականին, նաև նյութ է ծառայել Vennaskond պանկ խմբի Պիլլե-Ռին երգի համար[13]։

Քնարերգություն խմբագրել

  • Երկիրը լի է գտածոներով (1960)
  • Թռնահատը (1970)
  • Արջերը հասկանում են (1972)
  • Լինել ինքդ քեզնով, դառնալ կրիա (1979)
  • Կրոլլի պատմությունները (1979)
  • Բարև, բարև գառ (1993)
  • Ավելի ու ավելի շատ Կրոլլի հետ երկրում և ավելին (2002)

Բանաստեցծությունների ընտրանի

  • Միդլենդ (1974)
  • Մեծ ճահճի ծառը (1983)
  • Ծիածանի վրա (1999)

Ոտանավորներ

  • Ինչպես հայտնաբերվեց ծամոնի ծառը (1954)
  • Գնացք (1957)
  • Արջերը հասկանում են (1967)
  • Բաց դռներ (1970)
  • Մեծ նկարը (1971)
  • Ինչպես էր Կրոլլն ուզում լվանալ հատակը (1993)
  • Կրոլլի գունազարդման գիրք (1994)
  • Ագռավը և բոլոր ձայները (1994)
  • Նրբաբլիթի օրենքը (1999)

Արձակ:

  • Պիլլե-Ռինի պատմությունները (1963, Pille-Riini lood)[12][14]
  • Նապաստակիկի հեքիաթը, ով չէր ուզում քնել (1967, Jutt jänesepojast, kes ei tahtnud magama jääda[15])[16]
  • Նոր և հին պատմություններ Տրիինուի և Տաավիի մասին (1970, Triinu ja Taavi jutud)[17][18]
  • Տրիինուի և Տաավիի նոր և հին պատմությունները (1977, Triinu ja Taavi uued ja vanad lood)[19]
  • Նապաստակի գիշերը հայրիկի հետ (1982, Jänesepojaõhtu koos isaga)[20]
  • Քեռի սոխակի սոխակը (1998, Onu Ööbiku ööpäev )[21]
  • Հմուտ ներկարարը[22]
  • Հայրիկը, ես և նապաստակիկը[23]
  • Սևաչյա նապաստակիկ[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1016154518 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 http://ellen-niiit.weebly.com/perekond.html
  5. 5,0 5,1 «Каталог РНБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  6. «Ellen Niit». Eesti Lastekirjanduse Keskus (էստոներեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  7. Eesti Elulood. Tallinn: Eesti Entsüklopeediakirjastus 2000 (= Eesti Entsüklopeedia 14) ISBN 9985-70-064-3, S. 324.
  8. «Ellen Niit». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  9. Estonian Foreign Ministry (2009 թ․ հուլիսի 31), A bust of Ellen Niit was unveiled in Kiskőrös, the birthplace of Sándor Petőfi, Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին
  10. «Союз писателей СССР. Справочник… — Москва : Сов. писатель, 1954-». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  11. «Союз писателей СССР. Справочник… — Москва : Сов. писатель, 1954-. на 1 декабря 1963 г. / Сост. Н. В. Боровская. — 1964. — 774 с.». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  12. 12,0 12,1 Ellen Niit - Pille-Riini Lood (անգլերեն), Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին
  13. Vennaskond – Pille-Riin, Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին
  14. «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  15. Jutt jänesepojast, kes ei tahtnud magama jääda (էստոներեն).
  16. «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  17. «Triinu ja Taavi jutud 1970 -- Raamatukoi raamatupood». villu.raamatukoi.ee. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  18. «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  19. Ellen Niit (1977). Triinu ja Taavi uued ja vanad lood.
  20. «Jänesepojaõhtu koos isaga 1982 -- Raamatukoi raamatupood». villu.raamatukoi.ee. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  21. «Onu Ööbiku ööpäev». Goodreads (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  22. «Каталог РНБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  23. «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  24. «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Նիիտ» հոդվածին։