Էլենի Պրոսալենտի (հուն․՝ Ελένη Προσαλέντη Աթենք,1870- Աթենք, 1911), 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի[1] սկզբի հույն նկարչուհի։

Էլենի Պրոսալենտի
հուն․՝ Ελένη Προσαλέντη
Ծնվել է1870
ԾննդավայրԿերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան
Վախճանվել է1911
Մահվան վայրԿերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտություննկարչուհի
 Eleni Prosalenti Վիքիպահեստում
Առագաստանավերը գիշերով
Կոնստանտին Մավրոմիխալիս

Էլենի Պրոսալենտիսը ծնվել է հայտնի նկարիչների ընտանիքում։ Նրա պապը, քանդակագործ և նկարիչ Պրոսալենտիս Պավլոս (1784-1837), հանդիսանում է առաջին պրոֆեսիոնալ քանդակագործը ժամանակակից Հունաստանում[2]։ Նրա հայրը,Պրոսալենտիս Սպիրիդոն (1830-1895), նույնպես նկարիչ էր։ Նկարիչներ են դարձել անգամ նրա եղբայները՝ Պավլոս Պրոսալենտիս կրտսեր (1857-1894), էմիլիոս Պրոսալենտիս (1896-1926) և Օլգա Պրոսալենտի (1870-1930)։

Չնայած նրան, որ Պրոսալենտիսների ընտանիքը լավ հայտնի էր արվեստաբաններին, անճշտություններ կան կապված Էլենի Պրոսալենտիսի (1870-1874 թթ. միջև, Աթենք)[3] ծննդյան տարեթվի և ծննդյան վայրի մասին։ Նա իր նկարչության առաջին դասերը ստացել է իր հորից։ Էլենին հետևում էր նկարչության ակադեմիական ճյուղին։ Նրա հիմնական ոճերն էին դիմանկարչությունը և սրբապատկերագրությունը։ Էլենին իր նկարները ցուցադրում էր Աթենքի ցուցահանդեսներում (1896-1900 թվականներին) և այլ խմբակային ցուցահանդեսներում։ Նրա ամենահայտնի դարձած նկարներն էին դիմանկարներ՝ Կոնստանտինա Մավռոմիխալիսա, Տիմոլյոնա Առգիռոլուլոսա։ Նրա նկարները պահպանվում են Պատմության ազգային թանգարանում, պատկերասրահ ռուս.՝ «Πарнас»: Սրբապատկերները պահվում են եկեղեցիներում՝ (հուն․՝ Παναγία των Ξένων), Սուրբ Գեորգի Աթենքում և Աթենքի ճեմարանում։ Էլենի աշակերտներից է եղել նկարիչ Սգուրոս Դիոնիսիոս[4]։

Նկարչուհին մահացել է Աթենքում 1911 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National gallery». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  2. «National gallery». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  3. Προσαλέντη Ελένη - Eleni Prosalenti [1870-1910] | paletaart - Χρώμα & Φώς
  4. «www.korakiana.gr - η ιστοσελίδα της Άνω Κορακιάνας - Ψηφιακή Πινακοθήκη Κορακιάνας». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.